Բուհերի վերաբերյալ Կառավարության նոր որոշումը Մանկավարժական համալսարանի ռեկտորը փիլիսոփայական է համարում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մինչեւ այժմ որեւէ դիրքորոշում չէր արտահայտել բուհերի կառավարման բարձրագույն մարմիններում՝ հոգաբարձուների խորհուրդներում ներկայացված անդամների համամասնության փոփոխությանը վերաբերող կառավարության որոշման մասին:

ԵՊՀ-ն, ինչպես հայտնի է, խիստ ընդդիմանում է այդ որոշմանը եւ նույնիսկ հայտարարել է դատական կարգով բողոքարկելու վճռականության մասին, նաեւ դիմել ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում այդ հարցը քննարկման առարկա դարձնելու համար:

Այնինչ, ընդունված որոշումը, ԵՊՀ-ից բացի վերաբերում է նաեւ Շիրակի պետական ու Մանկավարժական համալսարաններին: Քննարկումների, քննադատությունների այս հոսքի մեջ, սակայն, վերջին երկու բուհերը լռություն էին պահպանում: Համենայնդեպս՝ հրապարակային ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիք չլսեցինք:

ՇՊՀ-ից «Հայկական ժամանակին» ասել են, որ սպասում են ՍԴ որոշմանը, որին էլ կհետեւեն որպես օրինապահ քաղաքացի: Նշել են նաեւ, որ բուհն արդեն յոթ ամիս հոգաբարձուների խորհուրդ չունի:

Ինչ վերաբերում է Մանկավարժական համալսարանին, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին ուղղված մեր հարցերի պատասխանը փոխանցեցին բուհի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

- Պարոն Միրզախանյան, ինչպիսի՞ն է ՀՊՄՀ-ի դիրքորոշումը՝ բուհերի վերաբերյալ Կառավարության նոր որոշման մասին:

- Փիլիսոփայական:

- Իսկ առաջարկվող համամասնությունը վնասո՞ւմ է բուհական ինքնավարությանը:  Խորհրդի կազմում՝ պրոֆեսորադասախոսական կազմից 2 անդամ ունենալու հանգամանքը ինչպե՞ս կգնահատեք:

- Հետաքրքրական:

- Բուհական ներկայացուցիչների հիմնական մտահոգություններից է նաեւ այն, որ ունենալով ձայների գերակայություն՝ Կառավարությունը ռեկտորի պաշտոնում «իր ուզած մարդուն» կնշանակի. այստեղ որեւէ խնդիր տեսնո՞ւմ եք:

- Կառավարության հետ կապված խնդիր չենք տեսնում:

- Կրթության նախարարությունից հայտնում են, որ բուհերում կառավարման ճգնաժամի պատճառով օպերատիվ լուծում են տվել, եւ որոշումը հրատապ ընդունվել է 3 բուհերի համար. ԵՊՀ-ն ու ՇՊՀ-ն տեւական ժամանակ է՝ չունեն խորհուրդներ, իսկ հրատապությունը մանկավարժական համալսարանի վերաբերյալ հիմնավո՞ր է:

- Երեք օր է, ինչ Հայկական պետական մանկավարժական համալսարանն էլ չունի հոգաբարձուների խորհուրդ։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ փոփոխության է ենթարկվել հիմնադրամ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որոնցից 5-ը ուսանող:

Կառավարության որոշումը վերաբերում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերից միայն վերոնշյալ երեքին, որտեղ կառավարման ճգնաժամ կա կամ կանխատեսվում է: Մյուսներին վերաբերող որոշումը դեռ նախագծի մակարդակում է: 

Տպել
1787 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)