«Գրականություն» առարկայի չափորոշչի նախնական տարբերակը բավական փոփոխությունների է ենթարկվել. Թամար Ալեքսանյան

Վերջին մեկ տարում մասնագիտական տարբեր շրջանակների կիզակետում հայտնված առարկայական նոր չափորոշիչները և ծրագրերը այս տարվա սեպտեմբերից կփորձարկվեն Տավուշի մարզում: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականից կրկին փուլային տարբերակով մինչեւ 2026 թվականը կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում:

Նշենք, որ հանրային քննարկման ներկայացվել էր փաստաթղթի նախնական տարբերակը՝ ակնկալելով ուսուցիչների, մասնագետների դիտարկումները։ Ի վերջո, ընդհանրացնելով ստացված առաջարկությունները, փորձագիտական խումբը լրամշակել է փաստաթուղթը, որը վերջերս հաստատեց ԿԳՄՍ նախարարը։ Գրականության առարկայական չափորոշչում  կատարված փոփոխությունների մասին զրուցեցինք «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականության» առարկաների չափորոշիչը և ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանի հետ:

- Տիկին Ալեքսանյան, ի՞նչ առավելություն ունի առարկայական այս նոր չափորոշիչը: Ինչո՞վ այն կօգնի ուսուցչին, աշակերտին:

 - Փաստաթղթի չափորոշչային բաժնում նշվում են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաների ուսուցման նպատակները, սովորողներին ներկայացվող պահանջները և վերջնարդյունքները, թե ամեն դասարանի ավարտին ինչ պիտի իմանա և կարողանա անել աշակերտը։ Վերջնարդյունքները ձևակերպվել են ըստ Հանրակրթության պետական չափորոշչում ամրագրված կարողունակությունների և դպրոցի ամեն ծրագրի համար  մշակված վերջնարդյունքների։ Կարծում եմ, կարիք կա անդրադառնալու կարողունակություն հասկացությանը։ Շատ հակիրճ եթե սահմանենք, ապա կարողունակությունը կամ կոմպետենցիան գիտելիքի, հմտությունների, վերաբերմունքի և արժեքային համակարգի ամբողջությունն է, որը մարդուն  հնարավորություն է տալիս այս կամ այն ոլորտում հաջողությամբ լուծելու որոշակի խնդիրներ: Այսօր առավել քան երբևէ մեզ պետք են որոշակի կարողունակություններով զինված անհատներ, որոնք արագորեն և ճկուն ձևով կարձագանքեն  սոցիալական  կյանքում  կատարվող փոփոխություններին, կկարողանան մշտապես սովորել, զարգանալ՝ ի նպաստ և ի բարօրություն թե՛ իրենք իրենց, թե՛ մեր հայրենիքի։

Փորձագիտական խումբն աշխատել է այնպես անել, որ այս ծրագիրն ամբողջությամբ դառնա ուսուցչի ուղեցույցը։ Այդ նպատակով ծրագրային բաժնում ամեն թեմայից առաջ  ձևակերպվել են նպատակներ՝ ուսուցչի, ապա նաև վերջնարդյունքներ աշակերտի համար։ Իհարկե, սրանով միտք չունենք սահմանափակելու կամ կաղապարելու ուսուցչի ստեղծարարությունը և դասարանի համակազմին համապատասխան  նպատակ և վերջնարդյունք ձևակերպելու գործընթացը։

Այս չափորոշչով հատկապես ընդգծվում է սովորողի դերը կրթական համակարգում. նա ուսուցչին հավասար պատասխանատվություն է կրում իր ուսումնառության համար, սովորում, ուսումնասիրում, հետազոտում է ուսուցչի ուղղորդումով և ղեկավարությամբ։ Աշակերտը սովորում է սովորել ողջ կյանքի համար, բացահայտել  հիմնախնդիրներ, որոնել և գտնել դրանք լուծելու ուղիները։

Վերջնարդյունքների ինքնություն հասկացության շուրջ աշխատելիս սովորողը ձևավորվում է որպես որոշակի դիրքորոշում, վերաբերմունք և աշխարհայացք ունեցող հայ մարդ, պետականամետ մտածողությամբ օժտված քաղաքացի։ Մայրենի լեզուն և դրանով ստեղծված գրականությունը անգնահատելի դեր ունեն սովորողի անձի ձևավորման և զարգացման գործում։ Աշակերտը սոսկ սպառող կամ դիտորդ չէ, ոչ էլ դասագրքային մտքերը անվերապահորեն սերտող. նա հետազոտող է, որոնող է,  աշխատում է դպրոցում, աշխատում է տանը, աշխատում է համայնքի համար իր ուժերի ներածի չափով։

Նոր չափորոշչում և ծրագրերում  մանրակրկիտ աշխատանք է տարվել միջառարկայական կապերը նշելու համար։ Հայոց լեզվի, գրականության, հայ գրականության ցանկացած թեմա առնչվում է ազգային մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին՝ երգ-երաժշտություն, կերպարվեստ, պար, կինո, թատրոն, ինչպես նաև հայոց պատմությանը, բնագիտությանը, մաթեմատիկային, ինֆորմատիկային և այլն։ Կուզենայի նշել, որ չափորոշիչը և ծրագրերը մշակելիս փորձագիտական խումբը, միջազգային փորձը ուսումնասիրելով հանդերձ, հենվել է Հայաստանի ուսուցչության  կուտակած փորձի վրա։ Այսօր կրթության խնդիրն է զուգորդել ավանդականը և ժամանակակիցը՝ առանց ավելորդ ծայրահեղությունների, առանց նախորդ փորձն անտեսելու կամ ամբողջովին նորին տուրք տալու։

- Իսկ գրականության և հայ գրականության ծրագրերում բովանդակային ի՞նչ փոփոխություններ են կատարվել. նախնական տարբերակում ներառված ո՞ր հեղինակները և նրանց ո՞ր գործերն են հանվել առարկայական ծրագրից, որո՞նք ավելացվել:

- Նախնական տարբերակի «Գրականություն» առարկայի բովանդակային մասը բավական փոփոխությունների է ենթարկվել, այնպես որ հիմա կդժվարանամ նույնիսկ դրանք թվարկել։ Ասեմ, որ հայ դասական գրականությունը  հիմնականում ներառված է։

Ծրագրում չենք նշել ժամանակակից հայ և սփյուռքահայ գրականության ներկայացուցիչների ստեղծագործությունները, դրանք թողել ենք դասագիրք կազմողներին, ինչպես նաև ուսուցիչներին և աշակերտներին։ Այս փորձը Հայաստանի դպրոցներում արդեն կիրառվում է, երբ ուսուցիչն իր աշակերտի հետ ընտրում և ուսումնասիրում է այս կամ այն հեղինակի ստեղծագործությունը։ Նախատեսվում են նախագծային և մոդուլային տեխնոլոգիաների կիրառություն, որոնք զարգացնում են աշակերտի ինքնուրույնությունը, ուսումնասիրելու, հետազոտելու, ինքնավերահսկողության և ինքնակառավարման  կարողությունները։ Նախագծային աշխատանքի թեմաները ընտրելու է աշակերտը՝ առաջնորդվելով իր նախասիրություններով (իհարկե, ուսուցչի ղեկավարությամբ և խորհուրդներով), և դրանք կարող են նշված չլինել ծրագրերի բովանդակային բաժնում։ Ժամանակակից հայ, սփյուռքահայ, արտասահմանյան գրականության շատ երկեր նախատեսվում են որպես նախագծային հետազոտությունների թեմաներ։

-7-9-րդ դասարաններում թեմաները դասակարգվել են ըստ ժանրային տարբերակումների, իսկ ավագ դպրոցում՝ թեմատիկ բաժանումների, օրինակ՝ ինքնություն և մշակույթ, փոփոխություններ ու հեռանկար և այլն:

  - Այս որոշումը բխել է գրական սեռերի, ժանրերի մասին առավել հիմնավոր պատկերացումներ ձևավորելու  հիմնախնդրից, ինչպես նաև սովորողների տարիքային առանձնահատկություններից։  Հենց այդ պատճառով էլ, ինչպես նախորդ չափորոշչում էր նաև, խումբը 7-9-րդ դասարաններում չի նախատեսել հայ գրականության ժամանակագրական ուսուցում։ Պատկերացնո՞ւմ եք, եթե 7-րդ դասարանում  (այսինքն 11-12 տարեկանում) սկսեինք ուսումնասիրել Ոսկեդարյան գրականություն, Գրիգոր Նարեկացու, Քուչակի, Սայաթ-Նովայի, Խաչատուր Աբովյանի  ստեղծագործությունները։ Այդ պատճառով էլ 7-9-րդ դասարաններում ընտրվել  է գրական երկերի ժանրային խմբավորումը,  իսկ ավագ դպրոցում՝ երկերի գաղափարախոսությունը, վերլուծումը և արժևորումը արդի ժամանակաշրջանի  պահանջների  դիտանկյունից ։ Պիտի ասեմ նաև, որ ծրագիրն ընդհանրական բնույթ ունի, ամեն մանրամասն չէ, որ ներառում է. այս ծրագրի  հիման վրա ուսուցիչը կազմում է թեմատիկ պլանավորում, որտեղ կարող է որոշակի փոփոխություններ կատարել նյութերի հերթագայության առումով։

- Նույն հեղինակի տարբեր ժանրերով ստեղծագործություններն  անցնելիս ամեն անգամ ուսումնասիրվում է նաեւ այդ հեղինակի կենսագրությո՞ւնը, թե՞ միայն կոնկրետ տվյալ ստեղծագործությունը:

  - Եթե նկատել եք, 7-12-րդ դասարանների գրականության և հայ գրականության վերջնարդյունքներում  «գրական  ստեղծագործություն» հասկացությունը  ունի «երկի հեղինակ» ենթահասկացությունը, այսինքն՝ հեղինակի կենսագրությունն ուսումնասիրելը պարտադիր պահանջ է՝ իհարկե շեշտադրելով նրա գործունեության հայրենանվեր կողմը, գաղափարների  արդիականությունը, ինչպես նաև չանտեսելով սովորողների տարիքային առանձնահատկությունները։

   Սա արդեն դասագիրք կազմողների տիրույթում է․ նրանք պիտի որոշեն, թե,ասենք, ինչ ձևով կներկայացնեն Գրիգոր Նարեկացուն և նրա տաղերը 9-րդ դասարանում, իսկ ավագ դպրոցում ինչ մոտեցում հանդես բերեն նույն հեղինակին և նրա ստեղծագործությունը ներկայացնելու առումով։ Ամեն դեպքում գրողի կենսագրությունը լուսաբանվելու է ուսումնասիրվող ստեղծագործության լույսի ներքո։  Բացի դրանից՝ Ձեր հարցը նաև մեթոդական որոշակի մոտեցման  է վերաբերում․ ուսուցիչն ինքը պիտի որոշի, թե 9-րդ դասարանում   ինչ մեթոդ կիրառի Սայաթ-Նովայի մեկ խաղի  ուսուցման ժամանակ՝  տվյալ ստեղծագործության միջոցով բացահայտելով բանաստեղծի կենսագրության այս կամ այն կողմը, իսկ ավագ դպրոցում ինչպես առավել ամբողջական ներկայացնի հեղինակի կենսագրությունը և նրա ստեղծագործությունը։

- Կարո՞ղ ենք ասել, որ փորձակվող այս տարբերակն էլ վերջնական չէ, և ուսումնասիրության արդյունքում հնարավոր է դարձյալ կատարվեն որոշակի փոփոխություններ:

  -Այո՛, այդպես էլ նախատեսված է. դպրոցներում փորձարկելու  արդյունքում անշուշտ կլինեն դիտարկումներ, որոնց հիման վրա  փաստաթղթում կկատարվեն փոփոխություններ։

- Գնահատման ի՞նչ մեխանիզմեր են կիրառվելու այս նոր չափորոշիչներով:

 - Չափորոշչային  վերջնարդյունքներն  են  հենց  գնահատման  մեխանիզմները․  ուսուցիչները սրանց հիման վրա պիտի կազմեն սանդղակներ և գնահատեն  աշակերտի ձեռքբերումները։ Գնահատման  որոշակի մոտեցում նշվում է Հանրակրթության պետական չափորոշչում․ 1-4-րդ դասարաններում, ինչպես նաև 5-րդ դասարանի առաջին կիսամյակում  միավորային գնահատում չի նախատեսվում։ Գնահատումը լինելու է ձևավորող, և ամեն աշխատանքի  տրվելու է խոսքային  բնութագրում։

 Փորձարկման ընթացքում մենք ուսուցիչների հետ աշխատում էինք ձևավորող գնահատման շուրջ․ սա կարևոր է, քանի որ պիտի շեշտադրվի ուսուցումը կամ գիտելիքի, կարողության ձևավորումը, նկատվող բացթողումների գրանցումը, սրա հիման վրա հետագա քայլերի պլանավորումը։ Այսօրինակ մանրակրկիտ աշխատանքից հետո միայն միավորային  գնահատում է կատարվում։ Այսինքն, եթե միավորային գնահատումը հիմնականում թեմայի ուսումնասիրության  ավարտին է իրականացվում, ապա ձևավորող գնահատումը տվյալ թեմայի ուսուցման ողջ ընթացքում է կիրառվում։

Ինչ վերաբերում է 9-րդ և 12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության  ավարտական գնահատմանը, ապա փորձագիտական խումբն առաջարկել է հնարավորինս  հրաժարվել  թեստից և ստուգել աշակերտի՝ բանավոր և գրավոր խոսք կազմելու կարողությունը։ Գնահատման  հանձնաժողովն  առայժմ աշխատում է․ տեսնենք…

Տպել
10152 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ