ՄԱԿ-ում 3-րդ անգամ չեն կարողացել համաձայնության գալ իսրայելա-պաղեստինյան հարցի շուրջ. Էրդողանը Բայդենին է մեղադրում

Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը շարունակվում է: Փոխադարձ հրթիռային հարվածներ, զոհեր ու վիրավորներ, ավերված շինություններ, քննարկումներ ու հանդիպումներ և զինադադարի բացառում է եղել նաև այսօր:

Երրորդ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի առարկությունների պատճառով չի կարողացել համաձայնության գալ Իսրայելի և Գազայի հատվածի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համատեղ հայտարարության շուրջ:

«ԱՄՆ-ը դեմ արտահայտվեց հայտարարության առաջարկվող նախագծին կիրակի օրը կայացած բաց հանդիպումից հետո», -հայտնում է TACC-ը:

Ավելի վաղ Անվտանգության խորհուրդը շաբաթվա ընթացքում երկու անգամ անցկացրել էր փակ հանդիպումներ, որի արդյունքում նույնպես հնարավոր չէր եղել համատեղ հայտարարություն մշակել: Վաշինգտոնը պնդում է, որ փաստաթուղթը պետք է ոչ թե 2 կողմերին դատապարտի, այլ հենց պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գործողությունները:

Ճեպազրույցի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեկ անգամ ևս շեշտել է «Անվտանգության խորհրդի միասնական հայտարարության անհրաժեշտությունը, որը անկասկած  կազդի իրավիճակի վրա»:

Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցում այսօր հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը երկու պետությունների փոխհամաձայնության սկզբունքով:

«Մենք բոլորս գիտենք, որ բռնությունը դադարեցնելու միակ միջոցը այն է, որ ժամանակի ընթացքում գտնել լուծում, որը հիմնված կլինի երկու պետությունների համակեցության վրա: Նախագահը այս հանգստյան օրերին կայացած երկու հեռախոսազանգերի ժամանակ էլ (բանակցություններ Իսրայելի վարչապետի հետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ) շեշտել է իր վճռական նվիրվածությունը երկու երկրների համակեցության վրա հիմնված կարգավորմանը, որը իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար և կայուն լուծման լավագույն միջոցն է»,- ասել է նա:

Նրան հարցրել են, թե արդյոք Բայդենը պատրա՞ստ է անձամբ մասնակցել որպես միջնորդ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Ըստ Սպիտակ տան խոսնակի, ամերիկյան հնարավոր միջնորդությունը պահանջելու է «երկու կողմերի պատրաստակամությունը՝ մասնակցելու այս բանակցություններին և քննարկելու իրավիճակից դուրս գալու ուղիները և միջնորդության թեման»:

«Մենք, իհարկե, դեռ չենք հասել այս փուլին, և երկու կողմերն էլ պետք է որոշում կայացնեն` արդյո՞ք նրանք ցանկանում են քայլել այս ճանապարհով », - ավելացրել է Փսակին: 

Ինքը Բայդենն էլ, Սպիտակ տանը պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, հայտնել է, որ նոր  քննարկումներ է ունենալու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում:

«Ես կխոսեմ Վարչապետի հետ,  դրանից հետո կարող եմ ձեզ հետ խոսել», - ասել է նա լրագրողների՝ Մերձավոր Արևելքում հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշման մասին հարցին ի պատասխան:

Մինչ Բայդենը պատրաստվում է սպասվելիք հեռախոսազանգերին ու  քննարկումներին, նրան Մերձարևելքի հակամարտության սրման համար քննադատության է արժանացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս նախատել է Բայդենին՝ Ամերիկյաի կողմից Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ բարձր ճշգրտության զենք վաճառելու համար:

«Պարոն Բայդեն, ցավոք, դուք ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում: Դուք ստիպեցիք մեզ դա ասել», - ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Բայդենի վարչակազմը հաստատել է Իսրայել զենքի վաճառքը: Այս հակամարտության մեջ, ինչպես հայտնի է, Թուրքիան պաշտպանում է Պաղեստինի շահերը՝ Երուսաղեմը համարելով պաղեստինյան ու նշելով, որ պատրաստ է աջակցել Երուսաղեմի պաշտպանությանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում է «աջակցել» Պաղեստինին ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանին է նախորդ տարի «աջակցել» ղարբաղյան պատերազմի ընթացքում:

 «Մենք բարկացած ենք ահաբեկչական Իսրայել պետության լծից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Ինչպես մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանին Ղարաբաղում, այսօր մենք նույն զգացումներով սկսում են գործողություններ՝ ընդդեմ պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների: Նույն վճռականությամբ, ինչ մենք պաշտպանել ենք մեր «սիրիական սահմանը: Իսրայելին կանգնեցնելը մարդկության պատվի պարտքն է: Մենք միջազգային հանրությանը գործելու կոչ ենք անում: ՄԱԿ-ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է: Այն, ինչ հարկավոր է անել, պետք է արվի անհապաղ, այլապես անխուսափելի են սարսափելի հետևանքները»,-ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Գազայում պաղեստինյան արմատական խմբավորումները և իսրայելական բանակը ավիահարվածներ են փոխանակում մայիսի 10-ից: Հրթիռային հարձակումները հաջորդեցին Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին, երբ Իսրայելի դատարանի որոշմամբ` այնտեղ ապրող արաբական ընտանիքներից Շեյխ Ջարրահում տներ գրավելու մասին: Վերջին տվյալների համաձայն ՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Պաղեստինյան կողմը հայտնում է ավելի քան 200 մարդու մահվան և գրեթե 6000 վիրավորի մասին Իսրայելի հետ հակամարտության ներկա սրման ընթացքում:

Տպել
2079 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ