Պաշտպանը Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելը քաղաքական հետապնդում է որակում

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ դեռևս անցած տարի՝ ապրիլի 16-ին, ՀՔԾ-ն քրգործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի առնչությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ էին նկարագրվում:

«Մասնավորապես, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, և ես այդ ամեն ինչը լվացել եմ: Բայց այն ժամանակ, ըստ էության, մեղադրանք չի առաջադրվել, քանի որ ես կարծում եմ, որ քննությունն էլ է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է եղել: Իրենք հաջորդ քայլն են արել, այդ բոլոր գույքերի վրա կալանք են դրել: Մենք մեր իրավունքներն ենք պաշտպանել, դիմել ենք դատական ատյաններին: Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի եւ բեկանվել է: Այս պահի դրությամբ ունենք այդ իրավիճակը»:

Գևորգյանը նշեց, որ ինքը մեղադրանքին չի ծանոթացել և չի ծանոթանալու:

Հարցին՝ իր նկատմամբ խափանման միջոց ընտրվե՞լ է, նա պատասխանեց. «Ես հրաժարվել եմ իրենց հետ որևէ ձևով աշխատել, ՀՔԾ-ն՝ որպես պետական մարմինի, չեմ ընդունում: Իրենց հետ ի՞նչ քննարկեմ: Բացի այդ, ես արդեն ունեմ խափանման միջոց: Դատարանում քննվող գործով ես ստորագրության տակ եմ, այսինքն՝ չեմ կարող քաղաքից բացակայել»:

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Քրեական գործը հարուցվել է դեռևս 2020թ. ապրիլի 16-ին, և փաստացի ունենք իրավիճակ, երբ սույն գործով մեղադրանք առաջադրվեց միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Արմեն Գևորգյանը ստանձնելու է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները»,- նշեց Ալեքսանյանը:

Նա նշեց, որ այս գործով, սկսած այն հարուցելու պահից, բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել, և այն, որ Արմեն Գևորգյանը դեռ որևէ դատավարական կարգավիճակ չուներ, ինչն օրենքի ուղղակի պահանջ է, բայց նրա ու իր բարեկամների հաշիվները դրվել են կալանքի տակ, դրա վառ ապացույցն է:

«Բոլոր դատարանները՝ թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ, հաստատել են այդ որոշման ապօրինի լինելը: Եվ դրանից հետո, երբ այդ բոլոր դատական ակտերը մտել են ուժի մեջ, հենց ինքը ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ իրավունքի խախտումը վերացնելու մասին»,- ասաց Ալեքսանյանը:

Նշենք, որ, ըստ ՀՔԾ հաղորդագրության, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը):

Տպել
1037 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց