Գազի գնի միասնական շուկան շատ խնդիրներ կլուծի. ընթանում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստը (տեսանյութ)

Ընթանում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-երկրների առաջնորդները: Նիստը նախագահում է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախ ողջունել է ԵԱՏՄ այս տարվա առաջին բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք:

Խոսելով կարևորություն ներկայացնող ընթացիկ հարցերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կարևորվում է միասնական շուկայի ստեղծումը գազի ոլորտում:

«Այդպիսով կկարգավորվի ոչ միայն մեկ միասնական արժեքը գազի գնի շուրջ, այլ նաև կկարգավորվի երրորդ երկրներից գազի տարանցման հնարավորությունը ներքին սպառման համար, գործընթացի թափանցիկության պայմաններում:

Կարևոր է նաև համատեղ առևտրաշրջանառության ասպարեզում առկա խոչընդոտների վերացումը: Այս աշխատանքը միության գոյության ամբողջ ընթացքում է կատարվել:

Չնայած ապրանքների և ծառայությունների ամբողջական, համատեղ շուկայի ստեղծման համար ներկա խնդիրներին՝ մենք շարունակում ենք կոնստրուկտիվ լուծումների որոնումները, ինչպես նշվում է զեկույցում»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ երկրներին՝ համատեղ աշխատանքի և ջանքերի համար՝ հուսալով, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները հնարավոր կլինի արագ հաղթահարել համատեղ աշխատանքի արդյունքում:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են անդամ երկրների առաջնորդները, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի նախագահները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը;

Օրակարգում ընդգրկված է 15 հարց:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հերթով ներկայացնում են հաշվետվություններ Միության ներքին շուկայի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ աշխատանքների արդյունքների վերաբերյալ, 2020թ.-ին Միության պետությունների կողմից դրույթների 2019-2020 թվականների կատարման մոնիտորինգի արդյունքների մասին:

Գերագույն խորհրդի անդամները քննարկելու են անդամ երկրների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները, սորտերի փորձարկման և սերմարտադրության ոլորտներում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության միավորմանն ուղղված միջոցառումների ցանկը, գյուղատնտեսական բույսերի, գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման պլանի փոփոխությունները՝ հաստատված Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի 2016 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ, վարկավորման կարգի պահպանման համատեղ վերահսկողության միջոցառումների մասին համաձայնագիր ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխումը, դրանց փոխանցումը ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեներին:

Տպել
3120 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին