Ապագա բժիշկը պատերազմի ժամանակ ինքն իր վերքը մշակել է եւ միայն 7 ամիս անց պարզել, որ գլխում բեկորներ կան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զինառայողների կողքին կռվում էին նաև սպիտակ բանակի զինվորները: 26-ամյա կլինիկական օրդինատոր Հայկազ Հարությունյանն առաջիներից էր, որ պատերազմը սկսվելուց հետո կամավոր մեկնեց Արցախ և մինչև ռազմական գործողությունների ավարտը մնաց այնտեղ՝ բուժելով վիրավոր զինծառայողներին ու նաեւ իր վերքերը։

Հայկազը հակառակորդի ականանետից հոկտեմբերի 31-ին վիրավորում է ստացել գլխի շրջանում: Ինքն իրեն առաջին օգնություն է ցույց տվել, մշակել վերքը, եւ նորից զբաղվել մյուս վիրավորներով: Պատերազմի ավարտից յոթ ամիս անց, սակայն, պարզվել է, որ երիտասարդի գլխում բեկորներ են մնացել, որոնք օրեր առաջ հեռացվել են վիրահատական միջամտությամբ:

Սեպտեմբերի 27-ին Հայկազը տարբեր բժիշկներից բաղկացած  խմբի հետ սկզբում գնացել է Հադրութ, որտեղ հիվանդանոցային շենքը վերածել են զինվորական հոսպիտալի, այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ստացել են նահանջ հրաման և շարժվել դեպի Ազոխին գյուղ: Այստեղ էլ, սակայն, Հայկազն ու իր խումբը երկար չեն մնացել, հերթական նահանջ հրամանից հետո խմբի որոշ անդամներ գնացել են տարբեր ուղղությամբ, իսկ ինքը միացել է կամավորական խմբի և որպես ռազմական բժիշկ բարձրացել է առաջնագիծ:

«Առաջին օրն էլ մեկնեցի Արցախ, տարբեր տեղեր լինելուց հետո բարձրացա առաջնագիծ, Եղնիկներում էինք, Թալիշի կողմից, որ շատ մոտ էր թշնամուն, էդտեղ սկսեցինք նոր խրամատներ ու մշտական տեղակայման վայր սարքել: Երկու շաբաթ էր գետնափոր տնակներ էինք սարքում, հարմարեցնում էինք բուժկետի ու վիրավոր զինվորներին օգնում»,- մեզ հետ զրույցում պատմում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող:

128441634_440270694042311_5363258599964662274_n.jpg (112 KB)

Գլխի շրջանում ստացած վիրավորումը և ընկերոջ կորուստը չեն ստիպել նրան թողնել դիրքը: «Ականանետի պայթունը խլեց ընկերներիս՝ Կիմի ու Մայիսի կյանքը, ինձ վիրավորեց, կոնտուզիա ստացա, բայց շարունակեցի մնալ դիրքում: Աննկարագրելի ցավ եմ ապրել։ Իմ ընկերների նահատակությունը և մյուս ցավալի ու անդառնալի կորուստները ինձ ստիպեցին վերաարժևորել կյանքը և հասկանալ, որ ես այլևս չեմ ապրում ինձ համար՝ ապրում եմ իմ ընկերների 18-20 տարեկան քաջ զինվորների հիշատակի համար», - ասում է Հայկազը։

Նոյեմբերի 24-ին Հայկազը վերադարձել է Արցախից, բայց առաջինը ոչ թե տուն է գնացել, այլ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ կամավոր էր գրանցվել դեռևս համավարակի սկզբին, և անցել բժշկական ծառայության՝ բուժելու կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված հիվանդներին: Վիրավորման հետևանքները նա զգացել է միայն մարտ-ապրիլ ամիսներին, երբ սկսել է զգալ ձեռքի թմրություն, թուլություն, մի քանի անգամ նույնիսկ ուշագնաց է եղել: «Աստիճանաբար հասկացա, որ գլխիս այդ հարվածը հետևանք է թողել: Որոշեցի  հետազոտություններ անցնեմ, ուղեղիս մոտ երեք բեկոներ կային, բարդություններից խուսափելու համար որոշեցինք, որ ես պետք է վիրահատվեմ»,-ասում է նա:

192066567_323978852674300_2621596331354994029_n.jpg (43 KB)

200 օր անց բեկորն այլևս Հայկազի գլխում չէր: Հինգ օր հիվանդանոցում մնալուց և վերականգնողական փուլն անցնելուց հետո նրան դուրս են գրել: Ասում է՝ բեկորի մասին չէր էլ մտածում, քանի որ իր գլխում այլ մտքեր ու ապրումներ կային, որոնք շատ ավելի ծանր բեռ են իր համար: Հայկազը չի կարողանում համակերպվել պարտության հետ, դրանից զայրանում է ու կարծում, որ իրենց անձնազոհ պայքարն այսպիսի ավարտ չպետք է ունենար:

Հիշում է Արցախում անցկացրած օրերն ու անկեղծանում՝ կատարվածը այլևս հիշողություն է, որոնք էլ երբեք չեն կրկնվի. «Արցախում անցկացրած օրերը ես երբեք չեմ կարող մոռանալ, մեր տարածքները, մեր զինվորներին՝ ոնց էին իրենց վիրավորումը թաքցնում, որպեսզի նորից միանային իրենց ընկերներին՝ պայքարելու թշնամու դեմ, ինչպես էին արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին 18-20 տարեկան տղաներն ասում, որ այդ պայքարն իրենց պայքարն է, ասում էին՝ «հոպար ջան, դու ինչու ես եկել, ես զինծառայող եմ, սա իմ պարտքն է», նրանք էլ իրենց հերթին էին ասում՝ «տղա ջան, մենք ենք էս պատերազմը կիսատ թողել, դուք չպետք է տեսնեիք սա»»,- պատմում է Հայկազն ու շարունակում. «Պատերազմ տեսած, դրանով ապրած մարդն այսուհետ պետք է իր ամեն մի քայլը կատարելիս հասկանա՝ հանուն պատերազմում զոհված  տղաների պետք է մեր երկիրը էլ  ավելի զարգացնենք»:

188595495_4018314691590929_2604018657399500937_n (1).jpg (129 KB)

Հայկազի հայրն էլ՝ բժիշկ Արամ Հարությունյանը, մեզ հետ զրույցում պատմում է՝ իր առողջական վիճակի մասին որդին ոչինչ չի ասել, նրա վիրավորման մասին լուրն իմացել է, երբ գյուղ է հասել Հայկազի ընկերոջ՝ Կիմի մահվան բոթը: Արցախյան առաջին ազատամարտին մասնակցած բժիշկն իր երկու տղաներին էլ ճանապարհել է ռազմաճակատ, բայց ներսում պայքարել են բժիշկն ու ծնողը: «Հայկազս առաջին օրը գնաց, ասեց՝ էն ժամանակ դու ես պայքարել, հիմա մեր հերթն է, փոքր տղաս Արսենը գնաց կամավորական ջոկատով: Հայկազին չհասցրի ճանապարհել, միայն Արսենիս: Հետևից եկան մեքենայով, ինքը նստեց, իմ աչքերը լցվեցին: Իր հետ գնում էր նաև մահացածս եղբոր մինուճար որդին: Ճանապարհեցի ու գնացի մայրիկիս, հայրիկիս ու եղբորս գերեզմանին, ասեցի՝ պապ ջան, կներեք, ես էս ինչ ցավ եմ էն ժամանակ տվել ձեզ, ես հիմա եմ զգում, թե ինչ եք ապրել դուք»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

Դրանից հետո երկու տղաների հայրն անընդհատ նայել է զոհված զինծառայողների մահվան ցուցակն ու ամեն անունից հետո շունչը պահել: Ասում է՝ փառք Աստծո երեք տղաներն էլ ողջ վերադարձել են տուն, բայց զոհվածների ծնողների աչքերին չի կարողանում նայել. «Մարդ կա իր միակ որդուն ուղարկել է, ու էդպես էլ չի տեսել նրան, կորցրել է, իսկ իմ երեխաները սկզբից մինչև վերջ էնտեղ են եղել, ոնց որ պախկվածի տպավորություն լինի, բայց իմ տղաները մինչև վերջ կռվել են»:

Ազատամարտիկը պատմում է՝ Հայկազին ճանապարհել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին, որին ինքն էլ է մասնակցել: «Ապրիլյան պատերազմի ժամանակ զանգ ստացա Հայկազից, ասեց՝ գնում եմ Ղարաբաղ, ասեցի՝ բալես, հիմա քո կռիվը սպիտակ խալաթով է, ոչ թե կամուֆլյաժով, ասեց՝ հայրիկ, դրա ժամանակը կգա, եթե գնամ պատերազմ ու հետ գամ: Այդ ժամանակ նորից աչքերս թրջած իրեն ճանապարհեցի: Էս անգամ իր բժիշկներից մեկը զանգեց, ասեց՝ Հայկազին տանում եմ հետս պատերազմ, գալիս է, ասեցի՝ որտեղ դուք, այնտեղ էլ տղես: Բայց երկու մարդ էր մեջս կռվում՝ մեկը բժիշկը, որը պարտք ունի հայրենիքի հանդեպ, երկրորդը՝ ծնողն էր, որ իր զավակի մասին էր մտածում, բայց միշտ ծնողը պարտված է լինում, եթե տղան իր պարտքն է ուզում տալ: Ես միջիս ծնողին լռեցնում էի, բայց ներսս վառվում էր:

Ընդհանրապես իմ տղաները հայրենասեր երեխաներ են: Մի հետաքրքիր դեպք էլ պատմեմ. երբ փոքր էին, մեր գյուղում մահացած ազատամարտիկների երեխաներին տանում էին ճամբար, եկան, Հայկազն ասեց՝ պապ, բա ասում ես կռվել ես: Ես էլ հպարտ պատասխանեցի՝ հա, բալես, իհարկե կռվել եմ: Մեկ էլ փոքրս՝ Արսենը, ասեց՝ բա դու ինչի  զոհված ազատամարիտկ չես, որ մեզ էլ տանեին ճամբար»,- հիշում է տղաների հայրը:

Հիմա 44-օրյա պատերազմին մասնակցած Հայկազը անցնում է հետվիրահատական շրջանը: Ասում է՝ եթե իր կարիքն Արցախում զգան, ապա ամեն վայրկյան պատրաստ է մեկնել:  

Մերի խաչատրյան

Տպել
4994 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ