2 կողմի զինվորների հայելային եղանակով հեռացում սահմանից, միջազգային դիտորդների տեղակայում. Փաշինյանի առաջարկը Ադրբեջանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու առաջարկով:

«Այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Հիմա ես չեմ ուզում կրկնել այն գնահատականներն ու գնահատականները, որոնք մի քանի անգամ հրապարակայնորեն ասել եմ: Ուզում եմ առաջարկել լուծում, իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման:

Դուք տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողությունները պատճառաբանում է իրենց մոտ առկա ինչ-որ քարտեզներով, և մեր ու իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են:

Մենք, իհարկե, գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը:

Սա անում եմ հայ հանրության առաջ, և այս առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը: Առաջարկը հետևյալն է. պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից:

Առաջարկում ենք, որ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ՌԴ-ն կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի համոզված լինենք, կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որ տվյալ դեպքում այս հատվածում է լարվածություն առաջացել:

Որից հետո արդեն միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Իմ պատկերացումն այն է, որ ՌԴ կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, և այս գործընթացը պետք է տեղի ունենա ՌԴ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո: Սա է առաջարկած պլանը, որը եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, այս պլանը մերժելու որևէ պատճառ չպետք է ունենա:

Մենք մեր կողմից համոզված ենք, վստահ ենք, որ միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը, տեսակետը հիմնավորել: Գուցե իրենք էլ ունեն վստահության իրենց բաժինը, բայց խոսքը այս փուլում իրավիճակը դեէսկալացիայի մասին է և դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման հասնելու մասին է: Սա կարող ենք համարել պաշտոնական առաջարկ՝ ուղղված և՛ ՌԴ-ին, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և Ադրբեջանին:

Հույս ունեմ, որ առաջարկը կընդունվի, տեղում իրավիճակին ծանոթանալով՝ եկել եմ այն համոզման, որ սա է իրավիճակի հանգուցալուծման ամենակարճ, ամենախելամիտ ճանապարհը: Եթե մենք այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2654 դիտում

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը