Երեւանի փողոցներում նոր ավտոբուսների կողքին հայտնվել են բարձրացված տանիքով հին գազելներ. ինչպես եւ ինչու դա պատահեց

Երեւանյան երթուղիներում քաղաքապետարանի ներկրած նոր ու հարմարավետ փոքր դասի ավտոբուսների կողքին ավելի ու ավելի հաճախ են սկսել նկատվել բարձր տանիքով գազելներ, երբեմն էլ՝ ֆորդեր: Հին գազելների «հասակն» ակնհայտորեն բարձրացել է միջամտության արդյունքում, եւ դա մեքենայի գործարանային տեսքը չէ:

Իսկ ինչու հանկարծ մայրաքաղաքի փողոցներում սկսեցին երթեւեկել այսպիսի մեքենաներ, այն դեպքում, երբ տարիներ շարունակ գազելներում ուղեւորները կքած էին երթեւեկում: Արդյոք պատճառը մայրաքաղաքի երթուղային ցանցի սկսված նորացումն է, որի ավարտից հետո, ինչպես հայտարարվել է, գազելներ չեն լինելու, ու տնտեսվարողները հույս ունեն բարձր մեքենաներ շահագործելու դեպքում շարունակել աշխատանքը: Թե՞ խնդիրը քաղաքապետարանի ներկրած բարձր մեքենաների հետ մրցակցությունն է, որին դիմանալ է պետք, քանի դեռ մասնավոր կազմակերպությունները շարունակում են գործունեություն ծավալել այս ոլորտում:

Համար 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը մեր զրույցում ասաց՝ դեռ 2019 թվականին ինքն է նախաձեռնել, որ Երեւանի քաղաքապետն ընդունի երթուղիները սպասարկող տնտեսվարողներին:

«Ասացի՝ այսօր հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Չպարզաբանված հարցեր ունենք, որ եթե հնարավոր է, կազմակերպեք հանդիպում: Մի քանի օր հետո քաղաքապետը հրավիրեց: Հանդիպման ժամանակ ես հարցրի՝ եթե մեքենաները բարձր տանիքներով լինեն, լա՞վ կլինի: Ասաց՝ հա, գոնե մարդիկ մեջը կկանգնեն: Ասացինք՝ լավ: Մարդ ուղարկեցինք, Ռուսաստանից բերեցին: Հիմա մենք ձգտում ենք, որպեսզի լինեն բարձր տանիքներով, որպեսզի մարդիկ կարողանան մեջը կանգնել: Հիմա դա է, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց Վլադիկ Աբրահամյանը՝ նշելով, որ համար 28 երթուղում բարձր տանիքով երեք մեքենա արդեն ունեն, եւ համալրում է սպասվում:

«Ինչքան բարձր տանիքով լինեն, էնքան լավ: Բա մարդը կանգառում կանգնած, մենք կարո՞ղ ենք ասել՝ մեքենա մի նստի: Չենք կարող, չէ, եթե մարդը դպրոցից, ինստիտուտից աշխատանքից ուշանում է, մարդը հացի փող է աշխատում, ուզում է՝ նստի, ասում ես՝ իջիր, չի կարելի»,- շարունակեց նա:

Իսկ քաղաքային իշխանությունների հետ պայմանավորվածություն ունե՞ն, որ եթե երթուղում բարձր տանիքով մեքենաներ շահագործվեն, հետագայում նոր երթուղային ցանցում եւս աշխատելու հնարավորություն կստանան: «Պետության բերածն էլ գազել է, էլի»,- հարցին այսպես պատասխանեց Վլադիկ Աբրահամյանը:

Նա հիշում է, որ երթուղիները սպասարկող տնտեսվարողներին ժամանակին առաջադրվող պահանջները շատ ավելի մեղմ էին, իսկ հիմա քիչ է մնում՝ ինքնաթիռ պահանջեն:

«Պետությունը ասել էր՝ այ մարդ, «Ռաֆով», «Երազով», «Վիլիսով», ինչով ուզում եք, միայն թե ժողովրդի տեղաշարժը ապահովեք: Հետո ասեցին՝ «Ռաֆ» առեք, «Ուազները», «Երազները» հանեք: «Ռաֆ» առանք, հետո ասեցին՝ «Գազել» առեք, «Գազելներ» բերինք, հիմա ասում են՝ ավտոբուս առեք: Հետո պիտի ասեն՝ «սամալյոտ» առեք: Որտեղից առնենք, ինչով առնենք»,- հարց է տալիս համար 28 երթուղու երկարամյա տնօրենը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ բարձրացված տանիքով գազելները նոր երթուղային ցանցում աշխատելու հնարավորություն ստանան, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը շատ հստակ է պատասխանում. «Ո՛չ»:

Կոնկրետ այդ դասի մեքենաները՝ միկրոավտոբուս-գազելները, որոնք այսօր մեծ մասամբ շահագործվում են, ինչքան էլ տանիքները բարձրացվեն-իջեցվեն, մնում են միկրոավտոբուս, որովհետեւ մեկ դռնով են, 17 նստատեղով: Հետեւաբար, իրենց տեխնիկական բնութագրով, անձնագրով, այսպես թե այնպես, կանգնած ուղեւորներ փոխադրել չի կարելի: Դրանք չեն համարվում փոքր դասի ավտոբուսներ: Մենք նոր ավտոբուսները երբ ստանանք, ըստ հրատապության, ըստ երթուղիների մաշվածության, անկախ նրանից՝ այդ տեսակի գազելների տանիքը բարձր է, թե չէ, դրանք շահագործումից դուրս են գալու: Աստիճանաբար դրանից ազատվելու ենք: Ինչպես քաղաքապետը ասաց՝ կփորձենք մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ (տեմպերը ցույց կտան) ընդհանրապես գազելների գծերը փոխարինել ավտոբուսային երթուղիներով»:

Տրանսպորտի վարչության պետն արձանագրում է, որ տնտեսվարողները չպետք է բարձրացված տանիքներով միկրոավտոբուսներով նոր երթուղային ցանցում աշխատելու հույսեր ունենան: «Որովհետեւ բոլոր տնտեսվարողներին վարչության ու «Երեւանտրանսպորտ» ՓԲԸ կողմից արդեն երեք անգամ գրություն է ուղարկվել, որ առաջիկայում Երեւան քաղաքը ներկրլու է ավտոբուսներ, եւ թե դուք ուզում եք, կարող եք մասնակցել մրցույթին համապատասխան ավտոբուսներով: Գոնե՝ համարժեք: Եթե իրենք նման դասի ավտոբուսներով մասնակցեն (նկատի ունի այսօր շահագործվող բարձրացված տանիքներովը-խմբ.), ուղղակի մրցութային հանձնաժողովը առավելությունը, բնականաբար, տալու է ժամանակակից ավտոբուսներին, ինչը լրիվ մրցույթային կարգի պահանջների տրամաբանության մեջ է»:

Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանը յուրաքանչյուր երթուղին սպասարկելու համար նոր ավտոբուսներ ներկրելուց հետո նաեւ այդ երթուղին սպասարկելու համար մրցույթ է հայտարարում: Տրանսպորտի վարչության պետն ասում է՝ այդ մրցույթին քաղաքապետարանի հետ միասին կարող է մասնակցել ցանկացած այլ կազմակերպություն, եթե ունենա մրցութային պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ:

Տպել
6789 դիտում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)