Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Շահեն, անդրադառնալով տոնի խորհրդին, իր քարոզում մասնավորաբար ասաց. «Սիրելի հավատացյալներ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնակարգի համաձայն հիշատակում ենք Կաթողիկե Սուրբ  էջմիածնի օրը: Կարևոր, հիշարժան ու նվիրական օր է և Եկեղեցին հավատացյալներին ուղղակիորեն հիշեցնում է, որ այստեղ՝ Արարատյան դաշտի այս փոքրիկ,  բայց նվիրական կտորում, տեր Հիսուս իջավ, ցույց տվեց Մայր Տաճարի՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի կառուցման տեղը, և դրանով իսկ նվիրագործեց ու հաստատեց այն մեծ գաղափարը, որ մենք այսօր՝ տասնյոթ դար հետո, սովոր ենք անվանել «Էջմիածին»»:

Անդրադարձ կատարելով օրվա ավետարանական ընթերցվածքին՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց, որ ինչպես հրեաները տաճարի նավակատիքի տոնին կարծում էին, որ տաճարը իրենց ռազմավարական մտքի արդյունքն է՝ անտեսելով նրա Աստծու կողմից իր ժողովրդին պարգև լինելու փաստը, այնպես էլ մեր պատմության մեջ շատ մեծ և փոքր մարդիկ Կաթողիկե Սուրբ Էջմիածինը համարել են  զուտ ճարտարապետության հրաշք, անձեռակերտ հոգևոր-մշակութային կոթող: Սակայն Կաթողիկե Սուրբ Էջմիածինը հայ ազգի հավիտենական կյանքի խտացումն ու բյուրեղացումն է: Այն ոչ միայն քար է, ոչ միայն գեղեցիկ մտածված ճարտարապետական կոթող է, ոչ միայն տարածք է և հոգևորոկանաց դասը, այլ  նախ և առաջ մեր հոգևոր հայրենիքի խտացումն է:

««Ես տալիս եմ նրանց հավիտենական կյանք» (հմմտ․Հովհ․10․28):

Այսօր էլ Քրիստոսի այս խոսքերը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հնչում են մեր ականջներում: Սուրբ Էջմիածինը մեր բոլորի հոգևոր հայրենիքն է, ադամանդյա խտացումն այն բոլոր նվիրական արժեքների, որ մենք ունենք: Հոգևորականները՝ եպիսկոպոսից մինչև սարկավագ, Կաթողիկոսից մինչև դպիր, ուխտում են ծառայել Սուրբ Էջմիածնի վեհ գաղափարին: Հավատացյալները՝ Սփյուռքից և թե Հայաստանից իրենց կյանքի վեհ նպատակն են համարում գալ և աղոթել Սուրբ Էջմիածնի պատերի տակ: Այս բոլորն այսօր մեզ հանձնված հավիտենական կյանքն է»- հաստատեց Հայր Շահեն` խոսելով նաև Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին միանալ Սուրբ Էջմիածնի պայծառության, նրա գահակալի և հոգևորականաց դասի անսանության համար վերառաքվող աղոթքին՝ հայցելով Տիրոջից, որ անշարժ պահի հայոց հավիտենականության խորհրդանիշ Մայր Աթոռը:

Սուրբ Պատարագի ավարտին, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ, կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:

Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար:

Տպել
970 դիտում

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան