«ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ղեկավարներին՝ Լ. Տեր-Պետրոսյանին, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, Ն. Փաշինյանին»

Փարաքարից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի հաջորդ կանգառը Էջմիածին քաղաքն էր: Քաղաքի հրապարակում հայրենիքի համար մարտերում իրենց կյանքը զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Շատերը ձեզ փորձում են էսօր համոզել, որ ահա, տեսա՞ք, է՞դ էիք ուզում, ստացա՞ք, բա լավ չէ՞ր՝ ընտրությունները կեղծվում էին, թալանվում էիք, տներից դժվարությամբ էիք դուրս գալիս, բայց գոնե մեր հայրենիքի ամբողջականությունը եւ անվտանգությունն ապահովված էին: Սո՛ւտ է, չհավատա՛ք դրան, ընդհակառակը, էս հանգրվանին մենք հասել ենք այն պատճառով, որ երկար տարիներ ՀՀ քաղաքացին ազատություն չի ունեցել ստեղծագործելու, արարելու, թեկուզ՝ բիզնեսի ասպարեզում»:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացին հենց թեկուզ գործարարության ասպարեզում պետք է ազատ աշխատելու եւ ստեղծագործելու հնարավորություն ունենար, որ պետական բյուջեն լիներ կրկնապատիկ եւ եռապատիկ, որ անվտանգության ոլորտի ծախսերը լինեին կրկնապատիկ եւ եռապատիկ: 

«Ձեզնից շատերի երեխաները այս ընթացքում ծառայել են բանակում, եւ դուք գիտեք տասնյակների, հարյուրների, որոնք ազատվել են բանակից առանց դրա համար որեւէ պատճառ ունենալու, որովհետեւ բանակի ամբողջ հոգսը դրված է եղել շարքային քաղաքացիների ուսերին: Զինվորին ուղարկել եք, հետեւից՝ կոշիկ, սնունդ, քիչ էր մնում՝ զենք-զինամթերքի ձեռքբերումն էլ դնեին ծնողի վրա»,- ասաց նա: 

Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ «էս ընտրությունների ամենակարեւոր որոշելիքը հետեւյալն է. ժողովուրդը պետք է դատի Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին»:  

Իր անունից վստահեցրեց՝ ենթակա է ցանկացած դատավճռի:

Խոսելով այն մասին, թե հնարավոր է՝ ընտրությունները կեղծվեն, որեւէ մեկի ձայնը տեղ չհասնի՝ Փաշինյանն ասաց. «Չհավատաք որեւէ մեկին, որ կասի, թե ձեր ձայնը կասկածի տակ է: Սա 2013 կամ 2017 թիվը չէ, կամ 2008, 2003 թվականը, որ ասեն՝ ինչքան կուզենք, կխփենք: Էս ընտրություններում միայն ու միայն ժողովուրդը ինչքան կուզի, կխփի»:

Վարչապետի պաշտոնակատարը նաեւ Էջմիածնում խոսեց բանակում իր իշխանության օրոք արված բարեփոխումների մասին: 

Նախ՝ թվելով, թե ինչ գնումներ են իրականացրել եւ այլն, Փաշինյանը շեշտեց. «Եթե դուք բանակում մեր արածի տեմպի մեկ երրորդը նախորդ 20 տարում պահեիք, մենք կունենայինք իսկապես անպարտելի բանակ... Մենք եկել ենք եւ ժառանգել ենք ստահոդ պետություն, որտեղ կա ֆուտլյար եւ չկա բովանդակություն, որտեղ բոլոր պետական պաշտոնյաները առավոտ գործի են գնում ոչ թե պետությանը եւ մարդկանց ծառայելու, այլ գռփելու: Պետական կառավարման ամբողջ համակարգը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ, բանակից սկսած՝ դատարաններով վերջացրած»: 

Նա խոստովանեց՝ գիտի, բոլոր խնդիրները ամբողջությամբ չեն լուծել, բայց նաեւ հիշեցնելով Սոդոմ-Գոմորի հայտնի պատմությունը՝ հավելեց. «Մենք պետական համակարգում կադրային ջարդ չենք արել, որովհետեւ հավատացած ենք եղել, որ այնտեղ գոնե 100 արդար կա, դատական համակարգը չենք ավերել, որովհետեւ հավատացած ենք եղել, որ 30 արդար դատավոր կա: Բոլորին տվել ենք շանս, եւ, այո՛, շատերը այդ շանսը օգտագործել են մեր դեմ, պետության դեմ: Բայց ես չեմ փոշմանում դրա համար, մենք մաքուր ենք մնացել Աստծո առաջ, ժողովրդի առաջ եւ ուզում ենք, որ դուք մեր դատը անեք»:

Վերջում Փաշինյանը էջմիածինցիներին կոչ արեց հունիսի 20-ին գնալ տեղամաս եւ ցույց տալ Նիկոլ Փաշինյանին իր տեղը, Սերժ Սարգսյանին իր տեղը, Ռոբերտ Քոչարյանին իր տեղը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր: 

Տպել
2577 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին