Փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել. մեկնարկել է ԱԺԲՀԿ նախընտրական քարոզարշավը

Երևանի «Ուրարտու» ռեստորանային համալիրում մեկնարկել է ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը սկսվել է մամուլի ասուլիսով՝ շարունակվել դրամահավաքով:

Մամուլի ասուլիսի ժամանակ ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացնելով հայաստանյան ճգնաժամի հաղթահարման իրենց ճանապարհային քարտեզը՝ նշեց, որ ի տարբերություն մնացյալ ուժերի, նրանք հայաստանյան այս ծայրահեղ իրավիճակից դուրս գալու ճանապարհը տեսնում են այլ կերպ:

«Մենք 3 տասնամյակ ականատեսն ենք կիսագաղութային, ապապետական քաղաքականության և հայաստանյան փլուզման: Բոլորի համար ակնհայտ է, որ մեր պետականությունը և մեր ինքնությունը ճգնաժամի մեջ է: Բայց մենք հավատում ենք, որ կարող ենք առաջնորդել մեր ժողովրդին: Դա նախևառաջ նշանակում է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Սա կարևոր նախապայման է հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ»,- ասաց նա:

Վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության մասնակցելու պատճառները՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական  բեւեռը արդեն մի քանի ամիս է, ինչ հայտարարել է քաղաքական Սարդարապատ: Նրա խոսքով՝ 33 տարի շարունակ փոխվում են ղեկավարներ, անհատներ, բայց նույնն է մնացել համակարգը, ու այսօր կանգնած ենք խոր ճգնաժամի առջեւ:  Նա նշեց, որ այս ընտրությունները առաջին հերթին միտված են համակարգը վերականգնելուն:

Վահե Գասպարյանի խոսքով՝ քանի որ կանգնած ենք նորանոր արհավիրքներ ունենալու վտանգի առաջ, ուստի  այսօր երկրին պետք են  արմատական փոփոխություններ:  Իրենց կուսակցության  վերջնական նպատակն է լինելու երկրում  անցումային կառավարության ձեւավորման եւ իրենց առջեւ դրված ծրագրերի իրագործման արդյունքում ստեղծել իրական հնարավորություններ՝ ինքնիշխան, ազգային ժողովրդական երկիր ունենալու համար:

Վահե Գասպարյանը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է իրագործվեն. առաջինը՝  նախեւառաջ իրավաքաղաքական գնահատականն է նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունը, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը: Նրա խոսքով՝ դառնալով խորհրդարանական ուժ՝ իրենք կճեղքեն այն տեղեկատվական պաշարումը, որին Հայաստանը ենթարկված է տարիներ շարունակ, եւ որը հետեւանք է Կրեմլից իջեցված քաղաքական պատվերին:

«Մենք հայտարարում ենք, որ ՀՀ–ը պարտավոր է հռչակել Առաջին հանրապետության իրավահաջորդությունը: Առաջին հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում ենք մենք նաև տեսնում Արցախի հարցի լուծումը: Մենք ասում ենք, որ եկել է ժամանակը, որ ՀՀ-ը պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին՝ ստանալու ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը»,- եզրափակեց նա:  

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Վահրամ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով տնտեսական ծրագրերի իրենց ճանապարհային քարտեզը, ասաց, որ վերջինս կառուցվել է տնտեսական անհաջողությունների, մասնակի հաջողությունների խոր վերլուծության հիման վրա:

«Այս 30 տարում եղել է 2 հայցեկարգային մոտեցում. կառուցել խրճիթներ, յոլա գնալ և ամեն ինչ հատվածային զարգացնել, դրանց արդյունքում մենք 30 տարում չենք ունեցել կայուն և որակով զարգացում: Մեր տնտեսական ծրագիրը բերում է ինտեգրված լուծումներ՝ կրթության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ արդյունաբերության ենթակառուցվածքների կառուցման ոլորտներում»,- ասաց նա՝ հավելելով.

«Մենք իրականացնելու ենք նոր ռազմավարական նշանակության ճանապարհների շինարարություն, նոր ջրանցքների կառուցում: Վերջին անգամ մեծ ջրանցք մեր երկրում կառուցվել է Արփա-Սևանը: Մենք գալիս ենք նմանատիպ մասշտաբային պրոյեկտների կառուցման: Մենք պետք է արագ գործենք, ունենանք իրատեսական պրոյեկտներ, որոնք Հայաստան կբերեն միլիարդավոր քանակի ներդրումներ, կփոխեն մեր ազգի՝ աշխատանքի նկատմամբ մոտեցումը»:

Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացրեց, որ նրանք որևէ կոալիցիա չեն կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ:

Լրագրողի այն հարցին, թե վստա՞հ են, որ իշխանությունները չեն կեղծելու այս ընտրությունները, եւ մանավանդ, որ  ահազանգեր կան, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած շտաբը ընտրակաշառք է խոստանում ու բաժանում, այս պարագայում ինչպե՞ս են պատկերացնում մուտքը խորհրդարան, Վահե Գասպարյանը պատասխանեց, որ կեղծիքներ անշուշտ լինելու են, սակայն ինքը վստահ է, որ իրենք շռնդալից են մտնելու խորհրդարան:

Տպել
1179 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ