Միկրոֆոնով չեն խոսելու, բակեր չեն մտնելու. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը նոր ձեւաչափով է լինելու

«Հանրապետություն» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր մեկնարկեց Երեւանի Հանրապետության հրապարակից:

«Մեզնից աջ Հանրապետություն փողոցն է, որը ավարտվում է Հանրապետության հրապարակով, մենք այստեղ հավաքվածներս Հանրապետություն կուսակցության անդամներ ենք ու պատահական չէ, որ մեր քարորզարշավը պիտի սկսեր այստեղից: Մենք պատահական չենք ընտրել մեր անունը, մեր նպատակն է ստեղծել օրինակելի հանրապետություն, հանրապետություն, որում մարդիկ պաշտպանված են արտաքին թշնամիներից ու կարողանում են իրենց ինքնությունը պաշտպանել եւ գոյատեւել»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հարցին, թե ո՞ր քաղաքական թիմերի հետ է պատրաստ աշխատելու «Հանրապետություն» կուսակցությունը, եւ արդյո՞ք համագործակցելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ, Սարգսյանը շեշտեց՝ պատերազմական իրավիճակում իրենց կուսակցության համար կա միայն մեկ՝ արտաքին թշնամի: Իսկ ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու են միայն իրար մոտ կամ իրարից ոչ շատ հեռու գաղափարախոսությունը կրող ուժերի հետ: «Իսկ ձեր ասած թիմի հետ (նկատի ունի Քոչարյանի թիմը-հեղ.) գաղափարախոսության առումով կատերգորիկ հակառակ մոտեցումներն ունենք: Մեր անցած ճանապարհով, մեր ուղով այդ համագործակցությունը ոչ միայն ընկալելի չի լինի, այլեւ հանրությունը դա չի ընդունի: Մեր կուսակցությունն ավելի շատ համախոհների եւ ընկերների միություն է, որեւէ որոշում կայացնելիս պարտադիր պիտի իրենց հետ քննարկեմ, ուստի էնտեղ կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ որեւէ պարագայում չպիտի համագործակցել, կամ գուցե կարող են լինել այնպիսիք, որ կասեն՝ այո պատրաստ ենք համագործակցելու: Հիմա պատրաստ չեմ ձեր այդ հարցին պատասխանել»,-նկատեց Արամ Սարգսյանը:

Այնուհետեւ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չեն խոսելու, բակեր չեն մտնելու, մարդկանց անդորրը չեն խաթարելու, մարդկանց սրտերը չեն կոտրելու: Ներկաներին հրավիրեց Հյուսիսային պողոտայի իրենց շարժական /շրջիկ շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: «Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով՝ բուկլետի փոխարեն քաղաքացիներին են տալու իրենց թերթոնները:

Կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, որը իդեպ, «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում երկրոդ համարի ներքո է՝ նշեց, որ տեղեկատվական թերթիկի ներքեւի մասում անձը կարող է թողնել իր պատգամը, ուղերձը, կամ հանձնարարությունը «Հանրապետություն» կուսակցությանը: «Մենք ունենք նաեւ մեր կուսակցության զինանշանով փոստարկղ, որտեղ էլ կարող են քաղաքացիները թողնել իրենց կողմից գրված պատգամը»,-ասաց նա:

Տպել
1399 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ