Ո՛չ Փաշինյանը պետք է լինի վարչապետ, ո՛չ Քոչարյանը. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ նախընտրական քարոզարշավն սկսեց  Հայաստանի երկու հատվածներից:

ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գեւորգ Գորգիսյանը Սյունիքում էին, իսկ Էդմոն Մարուքյանը եւ իր թիմի այլ անդամներ՝ Երեւանում:

«Լուսավոր Հայաստան»-ը իր նախընտրական ծրագրում կարեւորում է ձեւավորել եւ երաշխավորել անհատական, հանրային եւ պետական կայուն կյանքի կազմակերպման համար պատշաճ եւ բավարար արտաքին եւ ներքին անվտանգային միջավայր, անձի եւ հանրության շարունակական զարգացման, իրավական ու քաղաքական հասունացման համար էլ, ըստ կուսակցության, անհրաժեշտ կրթադաստիարակչական եւ սոցիալ-մշակութային միջավայր:

«Հայկական ժամանակ»-ը ԼՀԿ ծրագրային դրույթների, իրենց շանսերի, դաշինքներ կազմելու եւ այլնի մասին զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ համար, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանի հետ։

- Պարոն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում ԼՀԿ-ի շանսերը խորհրդարանում հայտնվելու։

- Խորհրդարանում մեզ տեսնելու հետ կապված որեւէ հարցադրում եւ խնդիր չկա, այստեղ մեր ներկայացվածության չափն է, որը կորոշեն մեր քաղաքացիները։ Բայց մի բան ես գիտեմ, որ մենք այն ֆավորիտային ուժն ենք, որը կարող է առանց թիկնապահների եւ ոստիկանության ուղեկցության քայլել փողոցներում եւ թռուցիկներ բաժանել։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ մենք խորհրդարան հայտնվելու խնդիր չունենք։

- 2018-ի ընտրություններին պնդում կար, որ ԼՀԿ-ն հայտնվեց խորհրդարանում, քանի որ հանդես էր գալիս հեղափոխությանը եւ Փաշինյանին սատարող ուժ, իսկ այս ընտրություններին այդ թեզը չի կարող առաջ տանել: Ընդհանրապես այսպիսի խոսակցություններին ինչպե՞ս եք վերաբերում:

- 2018-ին մենք ասել ենք երեք կետ. առաջինը՝ մենք չենք մասնակցել հեղափոխությանը եւ չենք պատրաստվում հեղափոխության դափնիները վերցնել մեզ։ Երկրորդ՝ մենք աջակցել ենք հեղափոխությանը, որը միանշանակ է, այսօր էլ այն ընդունում ենք։ Երրորդ՝ մենք ասել ենք, որ ԼՀԿ-ն խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմություն, ուստի մեր մեսիջները, կարծում եմ, տեղ են հասել, եւ քաղաքացիները քվեարկել են ըստ այդմ։ Հիմա ասում ենք՝ այո, այն ժամանակ մենք աջակցել ենք հեղափոխությանը, հեղափոխությունը անհրաժեշտ էր, բայց հիմա սատարել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է սատարել Հայաստանում թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների խորացմանը։

- «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել: Կարծում եք՝ քաղաքական ուժերի հետ այս հարցի շուրջ կոնսենսուսի կգա՞ք։

- Ազգային համաձայնության կառավարություն ստեղծել նշանակում է՝ այն ուժերը, որոնք կհայտնվեն խորհրդարանում, կամ նույնիսկ խորհրդարանից դուրս մնացած ուժերը, որոնք ունեն կարող կադրեր, որոնք կկարողանան իրենց պատասխանատվության ոլորտում հաջողություն արձանագրել, պետք է միավորվեն։ Մենք չենք ասում, որ հավակնում ենք համաձայնության կառավարության մեջ առաջատար դերը ստանձնելու գործը։ Մենք լինելու ենք այն համախմբող գործոնը, որը հնարավորություն կընձեռի հաշտեցնելու անհաշտներին։ Այսօր երկու բեւեռները, որոնք քարոզչական ամբիոններից հայհոյում, վիրավորում ու սպառնում են միմյանց, իրենք այլ եզր չեն ունենալու, քան համատեղ աշխատելը։

- Թեզ կա, որ որեւէ ուժ չի կարողանալու մեծամասնություն կազմել, եւ կարիք է լինելու դաշինքներ կազմելու։ Խորհրդարան անցնելուց հետո որեւէ ուժի հետ դաշինք կազմելու հեռանկար տեսնո՞ւմ եք: Ո՞ր ուժերի հետ եք բացառում:

- Մեր պատկերացումը հետեւյալն է. բացառում ենք Նիկոլ Փաշինյանի վարչապետության եւ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության հետ կոալիցիաները։

- Այսինքն՝ մնացած քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։

- Հարցը ուժերը չեն։ Հարցն այն իրողությունն է, որը տվյալ պահին կձևավորվի խորհրդարանում։ Կախված է, թե քանի ուժ է խորհրդարան անցել, ինչ համամասնությամբ, բայց մեր ուղենիշը հստակ է՝ ո՛չ Փաշինյանը պետք է լինի վարչապետ, ո՛չ Քոչարյանը։

- Հայաստանն այժմ գտնվում է հետպատերազմյան իրավիճակում, եւ քաղաքացիների մեծ մասը սպասում է, թե եկող քաղաքական ուժն ինչ լուծումներ է առաջարկելու։ Ո՞րն է ԼՀԿ-ի առաջարկը։

- Մենք ունենք նոր ձեւավորված երկար սահման, որը այս մի քանի ամիսների ընթացքում այդպես էլ պատշաճ կերպով չկահավորվեց։ Դա առաջին գործն է, որ պատերազմից հետո իշխանությունները պետք է ձեռնարկեին։ Մեր խնդիրը լինելու է սահմանի ամրացումը։

- Կարծում եք, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի միակ լուծումը սահմանի կահավորո՞ւմն է։ Իսկ ի՞նչ կասեք դիվանագիտական հարաբերությունների մասին։

- Մեր արցախյան հակամարտության հետ կապված պետք է ֆիքսենք մեկ բան՝ պետք է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձեւաչափի վերականգնում։ Պետք է ակտիվացնել քննարկումները։ Եվ խնդիր ունենք Արցախի կարգավիճակի հետ կապված բանակցությունները շարունակելու մասով։

- Պարոն Խաժակյան, ԼՀԿ ծրագրում կետ կա՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում: Ինչպե՞ս եք պատկերացնում վերականգնման գործընթացը:

- Բանակցային ճանապարհով։ Իհարկե, դա շատ բարդ հեռանկար է, ինչը կախված է մի շարք արտաքին քաղաքական գործոնների հետ։ Ի տարբերություն այլ ուժերի, մենք նման խոստում չենք տալիս, մենք խոսում ենք նման հնարավորության մասին՝ որպես մեր ուղենիշ, մեր նպատակադրում՝ հասկանալով, որ դա բարդ գործընթաց է։ Մենք պետք է ամենուր այդ մասին խոսենք, ինչպես ադրբեջանցիներն ամեն տեղ խոսում էին մեր կողմից «օկուպացված տարածքների» մասին։

- Ձեր նախընտրական ծրագրում ասվում է՝ հնարավոր չէ ունենալ հանցավորության դեմ արդյունավետ պայքար, ֆինանսական ճնշումներից, քաղաքականությունից ազատ և անաչառ օբյեկտիվ մեղադրանքի առաջադրում, դրա պաշտպանություն, եթե չկան անկախ իրավապահ մարմիններ՝ հետաքննչական, քննչական մարմիններ, դատախազություն։ Ինչպե՞ս է ԼՀԿ-ն ապահովելու իրավապահ մարմինների ամբողջական ապաքաղաքականացումը։

- Որքանով քաղաքական իշխանությունը ցանկություն կունենա միջամտելու իրավապահ համակարգի աշխատանքներին, այնքան այն քաղաքական է լինելու։ Պետք է լինի փոխզսպման մեխանիզմ, որը կկանխի մեկ ուժի կողմից ինչ ուզել անելու հարցը։ Մենք ասում ենք՝ ոստիկանությունը պետք է դառնա ներքին գործերի նախարարություն և հաշվետու լինի խորհրդարանին։ Երբ ոստիկանապետը, այս դեպքում՝ ներքին գործերի նախարարը, հաշվետու է խորհրդարանին, այդ պարագայում նա ռիսկ չի անի այս կամ այն քաղաքական ուժի օգտին կողմնակալություն անել, քանի որ գիտի՝ պետք է պատասխան տալ Ազգային ժողովին։

- ԼՀԿ-ն ասում է՝ կա այլընտրանք, քվեարկիր: Ո՞րն է այլընտրանքը, ինչո՞ւ քաղաքացին պետք է ընտրի ԼՀԿ-ին:

- Ամեն օր եթերով գնում է հետեւյալ քարոզչությունը. եթե չես ուզում ընտրել գործող իշխանություններին, ապա պետք է ընտրես նախկիններին, կամ եթե չես ուզում նախկինները վերադառնան, ապա պետք է ընտրես ներկաներին, իսկ մենք ասում ենք՝ կա այլընտրանք։ Մենք միակ ուժն ենք, որն առաջարկում է համերաշխության օրակարգ։  Ընդդիմադիր լինելու համար պետք չէ հայհոյել, իշխանություն լինելու համար էլ պետք չէ սեւացնել դիմացինին ու վիրավորել։ ԼՀԿ-ն այդ նոր մշակույթը կրողն է։

Անյուտա Աթանեսյան

Տպել
1613 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել