Ովքեր ասում են, թե այս իշխանությունը ընտրություններին վարչական ռեսուրս կկիրառի, իրենց արշինով թող չչափեն. Աշոտ Եդիգարյան

Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ են սպասվում: Արտահերթ: Թավշյա հեղափոխությունից երեք տարի հետո ՀՀ քաղաքացիները կրկին իրենց քվեով պետք է որոշեն, թե առաջիկա հինգ տարում որ ուժին են վստահում երկրի կառավարումը: Այս ընտրությունները աննախադեպ են մի քանի առումով, դրանց թվում է նաև այն, որ քաղաքական կուսակցություններում ընդգրկված են հանրությանը հայտնի և անհայտ 2 տասնյակից ավելի մշակույթի գործիչներ:

Սակայն մշակույթի բնագավառի շատ մարդիկ էլ, չլինելով որևէ կուսակցության շարքերում, այնուամենայնիվ, ակտիվորեն հետևում են նախընտրական զարգացումներին և երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանց թվում է դերասան, ռեժիսոր Աշոտ Եդիգարյանը, որի համոզմամբ՝ ընտրությունները կլինեն ազատ, արդար ու թափանցիկ, ինչպես երեք տարի առաջ և կթոթափեն երկրում առկա լարված մթնոլորտը:

Դերասանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Պարոն Եդիգարյան, գաղտնիք չէ, որ քաղաքական ուժերը փորձում են հանրությանը հայտնի դեմքերին, մասնավորապես՝ մշակույթի գործիչներին, սպորտսմեններին, ներգրավել իրենց կուսակցության շարքերը, որպեսզի այդ մարդիկ ունեցած ճանաչումն օգտագործեն՝ ի շահ այդ ուժի: Մենք նաև տեսնում ենք, որ առաջիկա արտահերթ ընտրություններին մշակույթի մի շարք գործիչներ ընդգրկված են տարբեր կուսակցությունների կազմում: Ձեզ նման առաջարկ արվե՞լ է: Եթե արվել է, ինչո՞ւ չեք ընդունել, եթե չի արվել, արվելու դեպքում կընդունեի՞ք, թե՞ ոչ:

- Մինչև բուն զրույցին անցնելը, նախ ուզում եմ ասել, որ ես կուսակցական չեմ, երբևիցե չեմ ձգտել պաշտոնի: Ես պարզապես ազնիվ մարդ եմ, ասում եմ այն, ինչ ճիշտ է: Գիտեք՝ նման առաջարկ անողները զգում են, թե ում կարելի է անել: Կոմունիստների ժամանակ էլ մշակույթի գործիչներին առաջարկում էին համագործակցել ԿԳԲ-ի հետ, այսինքն՝ «գործ տալ»: Բայց ամեն մարդու չէին առաջարկում, տեսնում էին՝ ով է մի քիչ հեղհեղուկ, ով կարող է ընկնել իրենց տրամադրության տակ, մոտենում էին նրան, հասկանում եք: Իմ պարագայում չեղավ, որովհետև գիտեին, որ ես ուղղամիտ մարդ եմ: Նման առաջարկներ, որ դառնամ կուսակցական, եղել են 97, 98, 99 թվերին, հրաժարվել եմ, բնականաբար: Անգամ հսկայական գումարի դիմաց առաջարկել են ինչ-որ մեկի համար քարոզարշավի մասնակցեմ, բայց ես հրաժարվեցի, որովհետև չէի համակրում էդ մարդուն: Կյանքում երբեք փողը ինձ համար առաջին տեղում չի եղել: Էս ընտրություններին էլ նման առաջարկ չի եղել, կարծում եմ՝ գիտեն իմ դիրքորոշումը, նաև գիտեն մարդու իմ տեսակը:

- Ըստ ձեզ՝ երկրի համար ճգնաժամային իրավիճակներում մշակույթի գործիչների դերը ո՞րը պիտի լինի՝ ջրբաժաններ գծե՞լը, թե՞ ջրբաժանները վերացնելը:

- Իհարկե, վերացնելը: Չարենցն է ասել, չէ, «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ասում են՝ արվեստագետները ցույց են անում գերիների վերադարձի համար: Ես որ գնամ ցույց անեմ, Ալիևը կասի՝ արա, Աշոտը ցույց է անում, սպասի գերիներին վերադարձնե՞մ: Որ իմանամ կվերադարձնի, հացադուլ էլ կանեմ: Էդ ինչ թիթիզություն է: Ջղայնանում եմ նման բաներից: Ամենավտանգավորն այն է, որ թուրքը մեր սահմաններին կանգնած է՝ զենքը ձեռքին, մենք ներսում իրար ուտում ենք: Սա ողբալի է, և մարդիկ կան՝ ո՛չ թե չեն գիտակցում, այլ հրահրո՛ւմ են: Սա է ամենասարսափելին: Ջրբաժանները պետք է վերանան: Արվեստագետներն էլ պետք է զբաղվեն արվեստով, նրանք բոլորինն են, չպետք է լինեն խամաճիկ: Հետո մի բան կա. մենք չենք սիրում առաջնորդ ունենալ, մենք չենք սիրում ազնիվ ապրել, մենք սիրում ենք ուրիշի ձեռքի տակ ապրել: Մի տեսակ ստրուկի հոգեբանություն կա մեր ազգի որոշ մասի մոտ: Սա էլ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ չենք ունեցել պետականություն և պաշտել ենք փողը: Եթե 15 թվին էլ մեր ունեւոր հայերը փողը վերածեին զենքի, մենք 1,5 միլիոն մարդու կոտորած չէինք ունենա: Անմիաբան ենք, մեր միջից կան թշնամիներ, որոնք այլադավան են, որոնք ուրիշին ավելի շատ են սիրում, քան սեփական ժողովրդին, որոնք ուրիշի լեզվին ավելի են նախապատվություն տալիս, քան սեփականին:

- Այսինքն՝ մենք չե՞նք գիտակցում պետականության արժեքը:

- Օրեր առաջ նայում եմ մի հեռուստահաղորդում, կամ էլ՝ համացանցով էր, լավ չեմ հիշում, մի լրագրող հարցախույզ էր անում քաղաքում, թե որ կուսակցությանը կընտրեն, չափազանց զարմացա, որ նման լրագրողներ կան, հիմա ասեմ՝ ինչու. հարց է տալիս ինչ-որ մի մարդու, թե ո՞ւմ է ընտրելու, ասաց՝ ներկա Կառավարությանը, լրագրողը հարցրեց՝ էս Կառավարությունը ձեզ համար ի՞նչ է արել: Սրանից ավելի զավեշտալի հարց, ողբալի հարց, ես չեմ պատկերացնում: Այ ընկեր ժուռնալիստ, էդ մարդու համար չպիտի անի Կառավարությունը, պետք է անի պետության կայացման համար, մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի համար: Այ ցավը որտեղ է. Էսքան տարի որ մենք տուժել ենք, 100 տարի առաջ էլ, որ ամեն հայ մտածել է՝ էս պետությունը, էս Կառավարությունը կոնկրետ իր համար ինչ է արել, դրա համար ենք տուժել: Իր համար չպիտի անի, ախր: Սա է մեր ող-բեր-գու-թյու-նը: Որովհետև բոլորը մտածում են, որ իր համար լավ անի, ինքը մի բան ավելի փախցնի, ինքը ավելի լավ ապրի, քան մյուսը: Ո՛չ, մարդիկ պետք է մտածեն ընդհանուր: էդ գլոբալ բառը էնքան են ասել, արդեն չեմ սիրում (առաջ շատ էի սիրում), որովհետև տեղի-անտեղի են օգտագործում: Բայց, այո՛, պետք է գլոբալ մտածողություն լինի այստեղ՝ հայրենիքի, ժողովրդի, պետության համար: Կարծեմ Քենենդին էր ասել՝ մի հարցրեք՝ պետությունը քեզ համար ինչ է արել, այլ առաջին հերթին՝ դու ինչ ես արել պետության համար: Հանճարեղ միտք է սա:

- Փաստորեն, մեր ողբերգությունների պատճառը համարում եք պետական շահը մասնավոր շահին ստորադասելը:

- Այո՛, դա մեր ազգի մոտ հիվանդություն է: Չեմ կարծում, որ ուրիշ ազգերի մոտ էնքան նստած լինի, որքան մեր ազգի: Ոնց կլինի՝ «հորոխպորս տղան է գալիս մոտդ, էն բանը...»: Դրա վերանալու համար մարդիկ նախ պետք է քաղաքակրթվեն: Եթե տարիքն առած մի մարդ կարմիր լույսի տակ չի կանգնում, գլուխը տնկած անցնում է, չի ֆայմում, որ կարմիր լույսի տակով չի կարելի անցնել, է՜ 200-300 տարի է պետք՝ էդ մարդը հասկանա, որ խնամի, ծանոթ, բարեկամը պետք է վերանան: Տեսեք, ի պատիվ մեր պետության՝ բոլոր փողոցներում նստարաններ կան, շատ հաճելի է, բայց, այ մարդ, նստում ես, տեսնում ես սուրճը խմել են, կողքն էլ աղբի ամանն է, բայց դատարկ բաժակը դրել են հենց նստարանի վրա, նույնն էլ՝ ծխախոտի դատարկ տուփը: Տարիներ են պետք, որ էս հոգեբանությունը դուրս գա, միանգամից չի լինի:

- Պարոն Եդիգարյան, քաղաքական կուսակցությունները պաշտոնապես սկսել են քարոզարշավը: Ըստ ձեզ՝ այս ընտրությունները կթոթափե՞ն երկրում առկա լարված մթնոլորտը:

- Այո՛, ընտրությունները պետք են, որ լարումը թուլանա, որն առաջացրին որոշակի ուժեր, էն դեպքում, որ պատերազմից հետո պետք էր պարզապես սատար կանգնել, որպեսզի հասկանայինք, թե ոնց ենք անում, ինչ ենք անում: Բայց ասել, որ Կառավարությունը ամեն ինչ ճիշտ արեց, դա էլ սխալ կլինի, մարդը սխալական է, և իրենք էլ նոր են եկել, որոշ սայթաքումներ ունեցան, բայց ես կարծում եմ, որ ազնիվ են, կիրթ են, ուղղակի պետք էր ամեն ինչ ավելի կոնկրետ իր տեղը դնել: Այս երեք տարին պրակտիկա էր: Անկեղծ ասած՝ պատերզմից հետո ես սարսափում էի, օր օրի սպասում էի, որ կարող է քաղաքացիական պատերազմ լինել, բայց Կառավարությունը կարողացավ զսպել: Ես դա գնահատում եմ, իհարկե: Չնայած ընտրություններից հետո վտանգը էլի կա, բայց որ կայանան արդար ընտրություններ, և ոչ մեկը խոսելու տեղ չունենա, արդեն, կարծում եմ, կկարողանանք կանխել էդ վտանգը: Չեն էլ կարող օդի մեջ ասել, թե կեղծվել են ընտրությունները իշխանության կողմից, դիտորդներ են լինելու, փաստեր: Ես հավատում եմ, որ ազնիվ ընտրություններ են լինելու:

- Բայց որոշ ուժերի կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ արդեն խոսակցություններ են օդում պտտվում: Հավանական համարո՞ւմ եք, որ նախկինում կիրառվող ընտրակաշառքների արատավոր պրակտիկան այս ընտրությունների ժամանակ էլ կիրառվի:

Կարծում եմ՝ Կառավարությունը կվերահսկի, որ ո՛չ իրենց կողմից, ո՛չ էլ էդ 26 են, 46 են, հետաքրքիր էլ չեն, կողմից լինի դա: Այն ասեկոսեներն էլ, որ վարչական ռեսուրս է կիրառվում և այլն, և այլն, ես մի անգամ ասել եմ՝ ամեն մարդու իրենց արշինով թող չչափեն: Մենք մի անգամ ականատես եղանք ազնիվ, արդար, մաքուր ընտրությունների, որը Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրություններից հետո չէր եղել: 

- Կարծես նաև նախընտրական կրքերն են թեժանում. օրեր առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնակատարին դուելի էր հրավիրել...

- Աստված մարդուն ուղեղ է տվել, որ բանավիճի, զրուցի, խոսի, դուելը լավագույն ձևը չէ, դուելը արյուն է, դուելը մահ է, եւ հետո Պուշկինի ժամանակները չեն, ոչ էլ «Երեք հրացանակիրների»: Ես դա լուրջ չընդունեցի, իհարկե: Քաղաքական պայքար է, կասեն իրար նման բաներ: Առհասարակ ես դեմ եմ արյամբ հարցերը լուծելուն: Մենք նոյեմբերին էլ տեսանք ջարդարարների խմբին, որ ծեծեցին Ազգային ժողովի նախագահին: Դա սարսափելի է, ոնց կարելի է, այ մարդ: Հայը հային ինչպես կարող է այդպես նվաստացնել, ծեծել, ընդ որում՝ երկրի երկրորդ դեմքին, պաշտոնյաների մեջ սուսիկ-փուսիկ, խելոք տղուն:

Տպել
5836 դիտում

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը