«Հայաստանը Եվրոպա է և վերջ». Հայաստանի Եվրոպական կուսակցությունը քարոզարշավը անցկացնելու է հանրահավաք-համերգների միջոցով

«Քանդի՛ր ԿԳԲ-ի շղթան, ընտրի՛ր Եվրոպական կուսակցությանը», «Հայաստանը Եվրոպա է և վերջ». այս կարգախոսներով է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը:

Չնայած հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այս կուսակցությունը քարոզարշավ, որպես այդպիսին, չի անցկացնում: Ռեժիսոր, կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ ժողովրդի հետ հանդիպումը կուսակցության անդամները կազմակերպելու են հանրահավաք-համերգների տեսքով, որոնց օրն ու ժամը դեռևս հայտնի չէ:

«Երևանում և մարզային հանդիպումները կենտրոնացնելու ենք՝ կազմակերպելով մեր կուսակցության անդամ Ռուբեն Հախվերդյանի համերգները: Այսինքն՝ լինելու են հանրահավաք-համերգներ: Նախատեսում ենք անցկացնել Երևանում, Վանաձորում և Գյումրիում»,- ասաց նա՝ հավելելով, որ սպասում են քաղաքապետարանների պատասխանին:

Խզմալյանը պատասխանել է նաև մեր մի քանի հարցին:

- Պարոն Խզմալյան, ի՞նչ կառանձնացնեք ձեր կուսակցության նախընտրական ծրագրից:

- Նախընտրական ծրագիրը 1990 թվականին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրն է, բացառությամբ՝ դրանում առկա առաջին հոդվածի: Հռչակագրի մնացած բոլոր կետերը մինչև օրս չեն իրականացվել, մենք առաջարկում ենք իրականացնել: Եվրոպական կուսակցության մյուս ծրագրերը կապված են Եվրամիության և եվրաինտեգրացման համապարփակ ընդլայնված համաձայնագրով: Այսինքն՝ մենք առաջարկում ենք երեք կարևոր քայլ. դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, անդամակցել Եվրամիությանը և դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, երկիրը ներքաղաքական եվրոռեմոնտ անել:

- Այսինքն՝ դուք առաջարկում եք, որ Հայաստանը մուտք գործի Եվրոպա՞:

- Այո՛, մենք առաջարկում ենք, որ Հայաստանը մուտք գործի Եվրոպա, անջատվի ՌԴ-ից: Ժամ առաջ, օր առաջ պետք է բոլոր իրավական, քաղաքական, տնտեսական քաղաքականությունը ընդհատել ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, որովհետև մեր երկիրը գաղութացված է և հիմա նաև զավթված է: Այդ կազմակերպությունների հետևում կանգնած է ռուս-թուրքական դաշինքը: Մնալը այդ դաշինքում մեր պետականության և ազգային ինքնության համար վտանգավոր է, և դա պատերազմից հետո ակնհայտ է դարձել մեր համաքաղաքացիների համար:

- Պարոն Խզմալյան, իսկ որքա՞ն եք գնահատում խորհրդարան անցնելու ձեր քաղաքական ուժի շանսերը:

- Մենք չունենք արդար սոցիոլոգիական ծառայություն, որովհետև քաղաքացիական հասարակությունը բավականաչափ զարգացած չէ, զարգացած չեն նաև սոցիալական ինստիտուտները, բայց մեր օգտին կքվերակեն այն ուսանողները, որոնք իրենց ապագան կապում են եվրոպական կրթության, եվրոպական իրավունքների, եվրոպական արժեքների հետ: Մեզ կընտրի նաև կանանց մեծ մասը, որոնք ազգային արժանապատվությունն ու ինքնությունն են կարևորում: Մեզ կընտրեն այն մարդիկ, ովքեր գիտեն, որ առողջապահությունը, կրթությունը այն են, ինչը մենք ուզում ենք ստանալ Եվրոպայից:

- Խորհրդարան անցնելուն պես ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը: Ինչ է անելու կուսակցությունը:

- Ուղիղ կապեր ենք հաստատելու Եվրամիության և ԱՄՆ խորհրդարանների հետ: Մենք արդեն ունենք այդպիսի պայմանավորվածություն. Համաեվրոպական Վոլտ կուսակցությունը, որը միավորում է 50 պատգամավորներ Եվրոպական Միության 17 խորհրդարաններից, հունիսի 16-ին մեր հրավերով այցելելու է Հայաստան: Մենք վաղուց ենք իրենց հետ համագործակցում, հատկապես բավական արդյունավետ է մեր համագործակցությունը հայ գերիներին ազատելու պահանջի հետ կապված: Մեր ջանքերի շնորհիվ եվրոխորհրդարանը 601 ձայնով քվեարկեց և պահանջ ներկայացրեց Ադրբեջանին հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ:

- Իսկ որևէ կուսակցության հետ դաշինք կկազմե՞ք:

- Քաղաքական դաշտը բաժանված է հակաժողովրդական և ժողովրդական ուժերի միջև, ժողովրդականը դրանք այն կուսակցություններն են, որոնք կողմ են արևմուտքին, իսկ մյուս ուժերը ռուս-թուրքական դաշինքի շահերը սպասարկող են, այսինքն, ըստ մեզ, բռնապետության և հակաժողովրդական դաշինքի ներկայացուցիչներ են, իրենց հետ դաշինք երբեք չենք կազմի: Ներկա իշխանությունների հետ դաշինք ևս չենք կազմի:

- Ինչո՞ւ պետք է ժողովուրդը իր ձայնը ձեզ տա:

- Որովհետև մենք ապահովելու ենք Հայաստանի սահուն մուտքը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ: Մենք ապահովելու ենք խաղաղություն մեր երկրում, երկրում ռազմական խնդիրների խաղաղ լուծում միջազգային օրենքների հիման վրա:

Մերի Խաչատրյան

Տպել
3203 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ