Մխիթարյանի և Զախարյանի զրույցը, Դիեգո Ռոսսիի «հայկական անձնագիրը». Նոբել Առուստամյանի հաղորդման հետաքրքիր դրվագները

Ռուսաստանահայ ֆուտբոլային մեկնաբան, լրագրող Նոբել Առուստամյանը յութուբյան իր բլոգում հարցազրույց է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, զրուցել է նաև նրա հոր հետ:

Հաղորդման առանցքային թեմաներից է եղել Զախարյանի ազգությունն ու Հայաստանի հավաքականի փոխարեն Ռուսաստանի ընտրանու հրավերն ընդունելը: Զախարյանն Առուստամյանին հայտնել է, որ առաջիկա արձակուրդներից մեկի ժամանակ ցանկանում է լինել իր պատմական հայրենիքում, քանի որ մինչ օրս նման առիթ չի ունեցել: Իր հերթին՝ ֆուտբոլիստի հայրը նշում է, որ առաջին նպատակներից մեկն իր հայրենիք՝ Արցախ մեկնելն է: Զախարյանը նշել է, որ շատ է սիրում Հայաստանն ու հայերին, և հուսով է, որ հայ ժողովուրդը կհպարտանա իր ելույթներով:

Ինչ վերաբերում է հավաքականի ընտրությանը, ապա Զախարյանը նշում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հրավեր ստացել է ազգային հավաքականում հանդես գալու, բայց նախընտրել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մեկնել Եվրոպայի առաջնության, իսկ հետո հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական և միացել թիմին: Չնայած դրան՝ Զախարյանը հայտնում է, որ հետևում է Հայաստանի հավաքականի խաղերին և աջակցում է, ու շատ ուրախ է, որ վերջին հանդիպումներում ազգային ընտրանին հաջողություններ է գրանցում:

Զախարյանը «Դինամոյում» հանդես գալիս ապրում է «Դինամոյի» մարզաբազայում: Նման կերպ էր վարվում նաև Հենրիխ Մխիթարյանը, երբ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»: Հաղորդման ամենահետաքրքիր պահերից մեկը Առուստամյանի զանգն էր հենց Մխիթարյանին: Լրագրողի միջոցով Զախարյանը զրուցեց Մխիթարյանի հետ, որը խորհուրդ տվեց նրան աշխատել, չբավարարվել ձեռքբերածով: Մխիթարյանը նաև իր ափսոսանքը հայտնեց, որ Զախարյանը Հայաստանի փոխարեն ընտրել է Ռուսաստանի հավաքականը, բայց նշեց, որ դա ֆուտբոլիստի ընտրությունն է, և վերջինս պետք է շարժվի իր սրտի թելադրանքով և առաջ նայի:

Հետաքրքիր է, որ Առուստամյանը հաղորդման ժամանակ նաև տեղեկություններ է հայտնել ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելես» ՖԱ-ի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի մասին: Առուստամյանի տեղեկություններով՝ ուրուգվայահայ ֆուտբոլիստ ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարը»: Սակայն ակումբը մի պայման ունի, որ ֆուտբոլիստը հայկական անձնագիր վերցնի և հանդես գա Հայաստանի հավաքականում: Այդ դեպքում Մարաշլյանը լեգիոներ չի համարվի Ռուսաստանում: Նման առաջարկ «Կրասնոդարն» արել է նաև նախորդ տարի, սակայն այդ տարբերակը ձեռնտու չի եղել ֆուտբոլիստին: Նա այս պահին երկու անձնագիր ունի՝ Ուրուգվայի և Իտալիայի: Դիեգո Ռոսսին Ուրուգվայի հավաքականի թեկնածու է, իսկ իտալական անձնագիրն էլ պետք է նրան, որպեսզի Եվրամիության երկրներում լեգիոներ չհամարվի: 

Այժմ «Կրասնոդարը» նորից վերադարձել է Մարաշլյանի տարբերակին, այս պահին դեռ պարզ չէ՝ ինչ ընտրություն կկատարի ֆուտբոլիստը: Նշվում է, որ «Կրասնոդարը» պատրաստ է 20 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Տպել
1579 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը