Անունով միայն մեր հարևան սվառչիկ Վոլոդյային գիտեմ. քաղաքացիները ընտրապայքարին մասնակցող ոչ բոլոր ուժերին են ծանոթ

Արդեն երեք օր է ինչ Հայաստանում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերը եւս 9 օր ունեն հանրությանը ներկայացնելու իրենց ուժն ու նախընտրական ծրագրերը:

Մենք փոքրիկ հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե մարդիկ որքանով են ծանոթ քաղաքական հին ու նոր դեմքերին, լսել են նրանց կուսակցությունների և դաշինքի անվանումները, գիտեն, թե ով է գլխավորում այս կամ այն ուժը: Հարցումն անցկացվել է 37 քաղաքացիների շրջանում:

Նրանցից բոլորը ծանոթ էին միայն համեմատաբար երկար պատմություն ունեցող կուսակցություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», ոմանք էլ հիշում էին կուսակցությունների անվանումները, բայց ոչ ղեկավարներին:

«Պատիվ ունեմ», «Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների և դաշինքների մասին 55 տարեկան Մովսեսն օրինակ լսել է, բայց չգիտի՝ «Պատիվ ունեմ» դաշինքն ով է գլխավորում. «Արամ Սարգսյանը, չէ՞, Վազգեն Սարգսյանի եղբայրը...վայ չէ, չէ, նա «Հանրապետություն» կուսակցությունն է, «Ազատական» կուսակցության մասին էլ եմ լսել, բայց ո՞վ էր: Հա, Սամվել Բաբայանն էր, Արցախից եկել է էստեղ, լավ մարդ է երևում: Շիրինյան-Բաբաջանյանն էլ շատ հոյակապ մարդ են»,-մեզ հետ զրույցում ասաց նա: Խոսելով նաև նոր կուսակցությունների, օրինակ՝ «Ազատ Հայրենիք», «5165» եւ «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի մասին, ասաց որ ծանոթ չէ. «Չէ չեմ հանդիպել, ֆեսբուքում կա՞ն, հեռուստատեսությամբ չեմ տեսել»: Ընտրություններին Մովսեսը մասնակցելու է: Ասում է՝ իր ձայնը տալու է գործող իշխանությանը. «Բա ինչ անեմ բալա ջան, հո Քոչարյանին չեմ տա կամ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը «Հայաստան» դաշինքից էր: է՜, խառնեցի: «Հայաստան» դաշինքը Քոչարյանինն է, բայց Սերժ Սարգսյանի դաշինքի կամ կուսակցության անունը չգիտեմ»:

60 տարեկան Լյովա պապն էլ, պատասխանելով մեր հարցին՝ գիտի՞, որ Հայաստանում 26 ուժ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ծանոթ է դրանց և ղեկավարներին, լսել է, թե ինչ են առաջարկում այդ ուժերը, պատասխանեց, որ գրեթե բոլոր ուժերի մասին տեղյակ է, բայց նրանց ղեկավարների անունները չի հիշում. «Ես մենակ մեր հարևան «սվառչիկ» Վոլոդյային եմ անունով հիշում: Կուսակցությունների ու դաշինքի անվանումները համ ինտերնետում են հանդիպում, համ էլ հեսա պաստառները կան (ցույց է տալիս փողոցում նախընտրական գովազդային վահանակները), դժվար էլ մոռանաս, բայց թե ով որն է ղեկավարում, էդ մի բանը չեմ հիշում»: Թե հունիսի 20-ին՝ ընտրությունների օրը, ում կվստահի իր ձայնը, պապը չի թաքցնում՝ «Նիկոլ Փաշինյանին, ես ուրիշ ուժ չեմ տեսնում, համ էլ իրեն մենք ենք ընտրել, ինչու մեր կատարած ընտրությունից հետ կանգնենք»:

59 տարեկան Սամվելն էլ Ապարանից էր եկել Երևան, ասում է՝ ոչ մի ուժից տեղյակ չէ, բացի ներկայիս իշխանությունից: Մեր հարցին, իսկ գիտի արդյոք իշխանության կուսակցության անվանումը, պատասխանեց՝ «Նիկոլ Փաշինյան», դիտարկմանը, որ կուսակցությունը ղեկավարում է Փաշինյանը, բայց կուսակցությունը այլ անվանում ունի՝ «Քաղաքացիական պայմանագիր», մեր զրուցակիցը բարկացավ. «Ես քեզ ասում եմ Նիկոլ Փաշինյան, ինչ քաղաքացիական պայմանագիր, դու ինձ խաբում ես, ես գնալու եմ ընտրեմ 3-րդ համարը՝ Փաշինյանին»:

50 տարեկան Սարգիսն էլ ընրարշավին մասնակցող 26 քաղաքական ուժից գիտի «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասին: Հետաքրքրվեցինք՝ իսկ լսել է, օրինակ «Հայաստանի Եվրոպական», «Միասնական Հայրենիք», «Վերելք» կուսակցությունների մասին, արձագանքեց՝ Հայաստանի եվրոպական կուսակցությո՞ւն, ուզում է Հայաստանը Եվրոպացնի՞: «Պատիվ ունեմ» դաշինքը հիշեցի, բայց նա պատիվ ունի՞, որ կուսակցության անունն էլ պատիվ է դրել: Մնացածից տեղյակ չեմ: Ես իմ ձայնը վստահելու եմ Փաշինյանին, միակ ուժն է եղել, որ ո´չ թալանել է, ո´չ գողացել է, ո´չ էլ իր ժամանակ  ինչ-որ մեկը քաղաքում վախեցած է ման եկել: Հիմա էլ ասեց՝ իմ տղային կուղարկեմ Բաքու, թող գերիներին հետ տա: Աշոտը իր մինուճար տղեն ա, էդ մարդու ազնվությունը մարդիկ կան, չեն գնահատում»:

43 տարեկան Սոֆյան էլ մեզ հետ զրույցում նշեց՝  «Տեղյակ չեմ ոչ մի նոր կուսակցության մասին, չեմ լսել, ոչ էլ հեռուստացույց եմ դիտում, որ հասկանամ՝ ով-ով է: Ես գնալու եմ ընտրեմ «Բարգավաճ Հայաստանին», դա էլ իմ որոշումն է»: Նրա կողքին կանգնած մի կին արձագանքեց՝ լսել է միայն «Հանրապետություն», «Հայ Ազգային կոնգրես», «5165» կուսակցությունների մասին, բայց իր ձայնը տալու է «Հայաստան» դաշինքին՝ «Ես ընտրելու եմ Քոչարյանին, ինքը կարող է հանել պետությունը այս ճգնաժամից»:

33 տարեկան Արամն էլ 26 քաղաքական ուժից տեղյակ է միայն «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության մասին: Իսկ թե սպասվող ընտրություններում ում կտա իր ձայնը նա չմանրամասնեց: 27-ամյա Լուսինեն մեզ հետ զրույցում նշեց՝ 26 ուժերից ոչ բոլորին գիտի, տեղյակ է օրինակ՝ «5165», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասին, բայց իր ձայնը վստահելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ «Էդմոն Մարուքյանի ասած այլընտրանքը համոզիչ է հնչում»,- իր նախընտրությունը բացատրեց նա:

Հետաքրքիր է նաև, որ կային քաղաքացիներ, ովքեր կուսակցության կամ դաշինքի անվանումը չէին հիշում, բայց գիտեին, թե որ համարի օգտին պետք է քվեարկեն: 42 տարեկան Աննան, մեր հարցին՝ տեղյակ է արդյոք բոլոր կուսակցություններից ու դաշինքներից, պատասխանեց որ ոչ, իսկ ընտրություններին իր ձայնը տալու է 24 համարին: Պարզաբանեց, որ այդպիսով Ռոբերտ Քոչարյանին է ընտրելու: Բայց թե որ դաշինքը կամ կուսակցությունն է նա ներկայացնում, քաղաքացին չգիտեր. «Դե գործի տեղն են ասել, որ նա 24 համարն է»: Հետաքրքրվեցինք՝ ձեզ ուղղորդե՞լ են, որ իր օգտին քվեարկեք, թե դուք ձեր ցանկությամբ եք իրեն տալու ձեր ձայնը, սպառնացե՞լ են, որ չքվեարկելու դեպքում ձեզ աշխատանքից կազատեն, մեր այս հարցերին նա միայն պատասխանեց. «Ասել են, որ 24 համարն է, ես քվեարկելու եմ 24 համարին»:

Որ Ռոբետ Քոչարյանը քվեաթերթիկում 24 համարն է, գիտի նաև 56-ամյա Արամը, իր խոսքերով մնացած կուսակցություններից տեղյակ չէ, լսել է Տիգրան Արզաքանցյանի մասին. «Պլակատներն եմ տեսել, հարցազրույցը, խոսել չէր կարողանում»: Իր ընտրությունը նույնպես Ռոբերտ Քոչարյանն է: Իսկ թե որն է Ռոբերտ Քոչարյանի կուսակցության անվանումը այդպես էլ չկարողացավ հիշել՝ «Հանրապետություն», չէ, մի րոպե... «Հայաստան դաշինքը» ՀՅԴ-ն չի՞:

39 տարեկան Սարգիսն ասաց, որ տատանվում է քվեաթերթիկում առկա 3-րդ և 24-րդ համարի կուսակցությունների միջև, դեռևս չգիտի, թե իր ձայնը ում կտա: 26 կուսակցություններից և դաշինքներից տեղյակ է ընդամենը «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցություններից:

Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու է 26 քաղաքական կուսակցություն ու դաշինք՝ «Հայաստան», «Ազատ Հայրենիք», «Պատիվ ունեմ», «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Քաղացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայոց Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն, «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական», «Մեր տունը Հայաստանն է», «Ազգային-ժողովրդավարական բևեռ», «Միասնական Հայրենիք», «5165 ազգային պահպանողական շարժում», «Լուսավոր Հայաստան», «Վերելք», «Ազատություն», «Ազատական», «Հայ Ազգային Կոնգրես» , «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն:

Մերի Խաչատրյան

Տպել
1746 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա