Թույլ չենք տա ռոբասերժական ռեժիմին Գյումրիում կրկին հաստատել կրիմինալի իշխանություն. Նազելի Բաղդասարյան

«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, շնորհակալ եմ, որ տեր եք մեր երկրին»: Վարդանանց  հրապարակում հավաքվածներին ողջունեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Սա հենց այն նույն հրապարակն է, որտեղից, ըստ Բաղդասարյանի,  տրվեց ժողովրդի իշխանության մեկնարկը:

«Այն մարդիկ, որոնք ասում են գյուղից մեկնարկած հեղափոխությունը չի կարող ունենալ հաղթանակ, մենք պետք է ասենք, որ Գյումրին քաղաք է, Լենինականը քաղաք է, և քաղաք միշտ է եղել»,-շեշտեց Բաղդասարյանը:

«2018 թվականը հիրավի բեկումնային տարի էր բոլորիս համար: Աղետալի երկրաշարժից 30 տարի անց գյումրեցին կրկին ժպտաց, շիրակցին ժպտաց և մենք այսօր պարտավոր ենք մեզ տրված իշխանությունը պահել հպարտությամբ:

Նախորդ տարին աղետալի էր բոլորիս համար՝ զոհեր և տղաներ, որոնք ընկան մարտի դաշտում:  Բայց իրենք պարտադրել են մեզ ապրել և ապրեցնել, և այդ պատգամը մենք պետք է  կրենք հպարտությամբ:

Այսօր գիտակցեք, որ դուք երկրի տերն եք, տերն եք մեկ երկրի, որը ժառանգություն պետք է մնա մեր սերունդներին, և մենք որևէ պարագայում թույլ չենք տալու ինչ-որ ուժերի, ինչ-որ խաժամուժի մեզ ծնկի բերելու:

Մենք թույլ չենք տալու ռոբասերժական ռեժիմին այս քաղաքում կրկին հաստատել կրիմինալի իշխանությունը:

Մեր մարզում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել նախորդող 3 տարիների ընթացքում: Վերանորոգվում և կառուցվում են ճանապարհներ, որոնք 30 տարի մնացել են անտերության մեջ, վերակագնվում են փողոցներ, կառուցվում են մանկլապարտեզներ, դպրոցներ, և դա արվում է սիրով, սիրելի շիրակցիներ:

Այս նախորդ տարիների ընթացքում ես հպարտությամբ կրել եմ ձեր կողմից տրված պատգամը, ծառայել եմ ժողովրդին, գո՞հ եք իմ ծառայությունից»,-հարցրեց Նազելի Բաղդասարյանը:

Հրապարակից դրական արձագանք ստանալուց հետո շարունակեց. «Ես ձեզ խոստանում եմ նույն կերպ, նույն նվիրումով, նույն հոգատարությամբ լինել ձեր կողքին»:

Սամսոն Մատինյան

Տպել
1094 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է