Հուլիսի 1-ից Երևանի, Գյումրիի և Վանաձորի կենսաթոշակառուների թոշակները կփոխանցվեն անկանխիկ եղանակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Տաթևիկ Ասատրյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց կենսաթոշակները ստանալու նոր կարգին վերաբերող նախագիծ:

Ըստ նախագծի՝ 2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում կենսաթոշակների վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով:

Ասատրյանը շեշտեց՝ կան, սակայն, բացառություններ.

«Օրինակ, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին: Բացառություն է նաև, երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին»:

Փոխնախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ այս նախագծի ընդունումը բացասական ազդեցություն չի ունենալու շահառուների վրա. «Բացառությունների մեջ գտնվող քաղաքացիները պետք է ընդամենը ընտրություն կատարեն՝ ցանկանում են անկանխիկ ստանալ, թե ոչ»:

Տաթևիկ Ասատրյանը հայտնեց, որ տվյալ նախագիծը կընդլայնվի այլ համայնքների վրա 2022 թվականի հունվարի 1-ից:

«1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում համակարգին անցում կկատարեն 2023 թվականին, մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում՝ 2024 թվականին»:

Տիգրան Ավինյանը, փոխնախարարի պաշտոնակատարին, դիմելով հարց ուղղեց.

«Ճի՞շտ եմ հասկանում, որ գումարը նստելու է քարտին, և գալու է ինչ-որ ժամանակ, երբ  շահառուները իրենց գումարը ստանալու են քարտերով»:

Ասատրյանն էլ նշեց, որ Ավինյանը ճիշտ է հասկացել:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նկատեց, որ անկանխիկի անցումը շատ լավ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ հայտնեց, որ կանխիկի շրջանառության ծավալների կրճատումը նախադրյալ է ստվերային շրջանառության կրճատման, ինչն էլ իր հերթին նախադրյալ է եկամուտների ավելացման:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարն առաջարկեց նաև վերանայել կանխիկացման դեպքում միջնորդավճարը:

 «Պարզ չէ, թե ինչու պետք է 1 տոկոս միջնորդավճար վճարվի կանխիկացման դեպքում: Հարցը վերաբերում է սոցիալական քաղաքականությանը, հետևաբար առաջարկում ենք վերանայել սակագինը»,- ասաց Ջանջուղազյանը:

Կառավարությունը նախագծին կողմ քվեարկեց, Ավինայնն էլ, սոցապ նախարարին դիմելով, նշեց, որ վերջիններս շատ աշխատանք ունեն կատարելու այս նախագծի իրազեկման և բացատրման տեսանկյունից:

Տպել
1418 դիտում

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)