Նախկին ԳՇ պետը, որ հիմա Օհանյանի թիմում է, թող կանգնի ասի ով է Շուշին հանձնելու հրամանը տվել, ինչու է հանձնել. Փաշինյան

Իրենք որ ասել են Արցախը Հայաստան է, դա սխալ չի եղել, բայց որ ես եմ ասել Արցախը Հայաստան է՝ սխալ է: Քարոզարշավի շրջանակում Օձունում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իրենք 2018 թվականի մայիսից իմ մասին ասում են՝ եկել է հողերը հաստատ տա: Ինչու են ասում: Որովհետև իրենք բերել, հասցրել են էդ եզրին, որ հողերը պետք է տաս, որ ամբողջ աշխարհը Հայաստանին ասում է վերջ, էլ կարգավիճակ-մարգավիճակ թարգեք, չի լինում, պետք է հողերը տաս:

Եվ մենք սրա դեմ հուսահատ պայքարել ենք, որովհետև հասկացել ենք, որ էն եզրը չի երևում, որը պետք է տանք ու էս ամեն ինչը կանգնի: Եվ մենք սրա դեմ հուսահատ պայքարել ենք, որովհետև հասկացել ենք, որ էն եզրը չի երևում, որը պետք է տանք ու էս ամեն ինչը կանգնի: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հաջորդ փուլով պետք է Ադրբեջանի ներքին տեղահանվածներ անվան տակ ադրբեջանցիք վերադառնային Ղարաբաղ: Հետո՞: Հետո ոչ մի բան: Բա կարգավիճա՞կը: Չկա կարգավիճակ, հետո կերևա: Ինչ է լինում էդ դեպքում: Մենք տեսել ենք ինչ է լինում: Էդ դեպքում լինում է Նախիջևան:

Էսօր Հայաստանի բոլոր նախորդ նախագահներն ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջևանի ճակատագրին: Եթե մեղավոր եմ՝ դատեք ինձ, գնդակահարեք: Ես էդ գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ: Բայց ես համարում եմ, որ արել եմ ամեն հնարավորը:

Շատ-շատերը, այդ թվում Հայաստանի ներսից իրենցից կախված ամեն ինչ արել են, որ հայկական կողմն էս պատերազմը չկարողանա հաղթել:

Բա էդ մարդիկ որ զանգում էին գեներալներին, ասում էին հետ եկեք, մի ենթարկվեք դրանց, եկեք Երևանում կռիվ արեք, էն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր՝ Շուշիին մոտեցել են, եկեք Շուշին պաշտպանեք, էդ ժամանակ արձագանքող չեղավ, հետո դրանից ընդամենը 1.5 օր հետո պարզվեց Կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ պատրաստ սպասում են Կառավարության շենքը գրոհելուն:

Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք: Էսօր էլ էն մեկն ասում է, ես կասկածներ ունեմ, որ դիտավորյալ Շուշին հանձնվեց: Բա իհարկե հանձնվել է, որովհետև դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեիք:

Բա ինչի էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Հիմա Շուշիում եղած և Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք, հարցրեք, ով է հանձնել Շուշին, ինչու է հանձնել:

Սեյրան Օհանյանը եղել է պատասխանատուներից մեկը: Հիմա նախկին ԳՇ պետը նրա թիմում է, թող կանգնի ասի ով է հրաման տվել, թող ասի: Այսինքն՝ ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1925 դիտում

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)