Ծառը պտղից է ճանաչվում. ե՞րբ և ինչպե՞ս գնահատել ԲԿՄԱ-ի ազդեցությունը հայկական ֆուտբոլի վրա

11/06/2021 schedule22:50

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2023-ի ընտրական փուլը հունիսի 8-ին պարտությամբ սկսեց: Ընդ որում, մեր ընտրանին զիջեց 0-2 հաշվով ֆուտբոլային աշխարհում թույլ համբավ ունեցող Ֆարերյան կղզիների հավաքականին, ինչը չի կարող ֆուտբոլային հանրության կողմից նորմալ ընկալվել: Առավել ևս, որ ընտրական փուլի մեկնարկից առաջ երիտասարդական ընտրանուց ակնկալիքներ կային:

Բանն այն է, որ Մ-21 հավաքականի կորիզը կազմում են Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները, որոնք 2020/21 մրցաշրջանն անցկացրին Հայաստանի Առաջին դիվիզիոնում և բավականին լավ արդյունք ցույց տվեցին՝ երկորդ տեղ, ընդ որում, մինչև վերջ «Սևանի» հետ պայքարում էին առաջին տեղի համար:

Ավելի կարևոր էր այն, որ հավաքականի կորիզը խաղակցված էր, տղաներն իրար լավ են ճանաչում, արտերկրից և Հայաստանի մյուս ակումբներից միացած ֆուտբոլիստներն էլ պետք է ուժեղացնեին թիմը:

Իհարկե, մեծ պատրանքներ ունենալ պետք չէ, այս հավաքականի կորիզը 2019թ.-ին մասնակցեց Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի Մ-19 առաջնությանը, և, անկեղծորեն, լավ տպավորություն չթողեց: Բայց փորձի հետ միասին տղաներից շատերը բավականին աճ են գրանցել, իսկ Ժիրայր Շաղոյանը, որը չէր մասնակցում այդ առաջնությանը, նկատելի առաջընթաց ունի։ Նա արդեն ազգային հավաքականի խաղացող է, գրավել է Խոակին Կապառոսի ուշադրությունը և արտասահմանյան ակումբների դիտակետում է: Այդ տեսանկյունից Ֆարերյան կղզիներից կրած պարտությունը, թեկուզ և մրցակցի հարկի տակ, մտահոգության տեղիք է տալիս. արդյո՞ք ԲԿՄԱ-ն ճիշտ լուծում է հայկական ֆուտբոլի համար:

Ծառը պտղից է ճանաչվում. ԲԿՄԱ-ի՝ հայկական ֆուտբոլին տված օգուտի մասին կարելի է խոսել՝ դատելով արդյունքներից:

Իսկ որո՞նք են այդ չափանիշները: Առաջինը, և ամենակարևորը՝ երիտասարդական հավաքականի արդյունքներն են: Ստացվում է այնպես, որ Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականների կորիզը կազմելու են ԲԿՄԱ-ի տղաները, քանի որ հենց այդ տարիքային հավաքականների ֆուտբոլիստներն են զինապարտ տարիքի: Մ-21 հավաքականի նորամուտը ընտրական փուլում անհաջող էր: Հավաքականի մեկնարկային կազմում ԲԿՄԱ-ի 7 ֆուտբոլիստ կար: Միայն կենտրոնական պաշտպանների եռյակը և կենտրոնական հարձակվողը չէին ներկայացնում բանակային ակումբը:

Ռաֆայել Նազարյանը գլխավորությամբ ԲԿՄԱ-ն Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս նույն սխեմայով, որով խաղաց Ֆարերներում՝ երեք կենտրոնական պաշտպաններով: Այնպես որ սխեման ծանոթ էր: Պաշտպանների ձախողումները վերագրել ԲԿՄԱ-ին չի կարելի, նրանք նման դասավորությամբ առաջին անգամ էին խաղում, իսկ գերմանական Ռեգիոնալ լիգայում խաղացող Երջանիկ Ղուբասարյանն ընդհանրապես «քաշեց» թիմին՝ առաջին կեսի վերջին րոպեին հեռացվելով խաղադաշտից: Բայց ինչով բացատրել այն, որ առջևի գծում ոչինչ չէր ստացվում, դժվար է: Հեռու գնացող հետևություններ անել հիմա պետք չէ, բայց առաջին տպավորությունները դրական չեն: Խոակին Կապառոսը մեկ անգամ նշել է, որ Առաջին դիվիզիոնում խաղալը երիտասարդ ֆուտբոլիստների մակարդակը շատ չի բարելավի: Այժմ ՀՖՖ-ն քննարկում է ԲԿՄԱ-ին Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս հանդես գալու իրավունք տալու հարցը: Հուսանք, որ այդպիսով խաղացողների մակարդակն ավելի կբարձրանա:

Գնահատման երկրորդ չափանիշը հենց ֆուտբոլիստների աճն է և նրանց կարիերայի հետագա զարգացումն արդեն ծառայությունից հետո: Այս պահին ակնհայտ է միայն Ժիրայր Շաղոյանի աճը: Նրա խաղը բավականին հասուն է, հավաքականում Կապառոսւ հետ աշխատանքն իր դրական արդյունքներն է տալիս. Շաղոյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց զգացվում է, որ նա նաև հոգեբանորեն է պատրաստ մեծ ֆուտբոլին:Այս պահի դրությամբ Շաղոյանը պատրաստ է հանդես գալ հայկական ցանկացած թիմի հիմնական կազմում, միգուցե, տեղափոխվել նաև արտասահման:

Առաջին դիվիզիոնում լավ խաղ են ցուցադրում դարպասապահ Արման Ներսեսյանը, հենակետայիններ Նարեկ Աղասարյանն ու Սերգեյ Մկրտչյանը, առջևի գծի խաղացողներ Նարեկ Գրիգորյանն ու Գրենիկ Պետրոսյանը: ԲԿՄԱ-ի համար կարևոր է, որ ֆուտբոլիստները ծառայությունից հետո մայր ակումբ վերադառնալիս այնտեղ բավականին խաղաժամանակ ստանան, միգուցե՝ հետագայում նաև արտասահմանյան ավելի բարձրակարգ ակումբներ տեղափոխվեն: Այդ դեպքում կարելի է նախագիծը հաջողված համարել: 

Ինչ վերաբերում է երիտասարդական հավաքականին, ապա այն, ամեն դեպքում, ուժեղացման կարիք ունի:

Թվում է՝ Ռաֆայել Նազարյանը հրավիրել էր Հայաստանում հանդես եկող այս սերնդի ուժեղագույն ֆուտբոլիստներին, միգուցե «Ուրարտուից» 1- խաղացող կարող էր ուժեղացնել թիմը: Արտերկրում կան ֆուտբոլիստներ, որոնք կան թեկնածուներ, որոնք ևս կարող են միանալ հավաքականին, բայց այդ ընտրությունը պետք է շատ ճշգրիտ կատարել:

Հուսանք, որ հաջող խաղերում, երբ մրցակիցներն ավելի լուրջ կլինեն, Հայաստանի երիտասարդական հավաքականն ավելի լավ խաղ և արդյունք ցույց կտա:

Տպել
1186 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է