Փոխելու ենք զինանշանը և օրհներգը. Նորայր Նորիկյանը՝ «Արդար Հայաստան»-ի ծրագրերի և քարոզարշավի մասին

«Մեր առաքելությունն է Հայաստանը դարձնել ուժեղ եւ ազդեցիկ պետություն, ստեղծել կոռուպցիայից զերծ արդյունավետ կառավարում եւ կայացնել իրապես իրավական պետություն»:

Ահա այսպես է իր ընտրողներին ներկայանում «Արդար Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավին, որի ընթացքում կուսակցության անդամները Նորայր Նորիկյանի առաջնորդությամբ շրջում են փողոցներում, թռուցիկներ բաժանում քաղաքացիներին եւ ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը։

«Արդար Հայաստան» կուսակցությունն իր ծրագրում նշում է՝ ստեղծելու են որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը դարձնելու են 18 ամիս։ Վերականգնելու են կիսանախագահական համակարգը։ Աշխարհում ապրող բոլոր հայերին հնարավորություն են տալու լինել ՀՀ քաղաքացի։ Բարձրացնելու են մի շարք բնագավառներում աշխատողների աշխատավարձերը, լուծելու են երիտասարդների զբաղվածության խնդիրը, փոխելու են Հայաստանի պետական զինանշանը եւ պետական օրհներգը...

Կուսակցության ծրագրային այլ դրույթների, քարոզարշավի եւ ընտրությունների ելքի մասին ՀԺ-ն զրուցել է կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ։

- Պարոն Նորիկյան, արդեն մի քան օր է՝ սկսվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը անցնում է բավականին բուռն մթնոլորտում՝ սպառնալիքներ, ատելության խոսք, հայհոյանքներ... Ինչպե՞ս եք վերաբերում քարոզչություն անցկացնելու այս տարբերակին, մի՞թե գաղափարները հետին պլան չեն մղվում։

-Որեւէ քաղաքական գործչի պատիվ չի բերում այսպիսի բառամթերքով խոսել ոչ միայն միմյանց հետ, այլեւ ներկայանալ հանրությանը։ Եկել է սթափվելու ժամանակը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը պետք է հաշիվ տան իրենց ու հասկանան, թե ինչ կարգավիճակ են զբաղեցնում։ Նրանց միջեւ ընթացող «փոխհրաձգությունը» դրական բան չի կարող առաջարկել մեր քաղաքական դաշտի առողջացման համար։

- Շատերը գուժում են՝ քաղաքացիական պատերազմ է լինելու։

- Այո, ես կանխատեսում եմ հետընտրական զարգացումներ, բայց թույլ տվեք ասել, որ մեր ժողովուրդը իր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է բավականին լուրջ կրիտիկական իրավիճակներ, բայց այնուամենայնիվ այդ թույլատրելիության սահմանը չի հատել։  Ես հեռու եմ այն մտքից, որ մեր ժողովրդի մի հատվածը կարող է հարձակվել մյուս հատվածի վրա։ Կարծում եմ՝ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կփորձեն գեներացնել այդպիսի մթնոլորտ եւ տանել բախումներին։

-Անվտանգային առումով ՀՀ-ն այս պահին գտնվում է պայթյունավտանգ իրավիճակում։ Տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում։ Եթե ընտրությունների արդյունքներով հենց «Արդար Հայաստան» կուսակցությունը դառնա իշխանություն, ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը։

-Քաղաքական ուժերի մի մասը խոսում է ռուսական կոնտինգենտի ընդլայնման մասին, մի մասը խոսում է տարածաշրջանում ֆրանսիական զորախումբ բերելու անհրաժեշտության մասին, ոմանք խոսում են ԱՄՆ-ի մասին, որեւէ մեկը չի խոսում հայկական բանակի մասին։ Մեզ անհրաժեշտ է բանակի հզորացում։  Պետք է ստեղծենք այնպիսի մարտունակ բանակ, որը կլինի տարածաշրջանում լավագույնը։

-Հայաստանը հիմա պատրա՞ստ է ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Ինչպե՞ս եք դրան հասնելու։

-Պետք է աշխատել, գումար ունենալու համար պետք է աշխատել, օր ու գիշեր, 24 ժամ։ Մենք այլ տարբերակ չունենք։ Ինչ գնով էլ ուզում է լինի, մենք պետք է գտնենք այդ նյութական միջոցները, որ կարողանանք ապահովել բանակի մարտունակությունը: Եթե մենք չզբաղվենք մեր երկրի սահմանների պաշտպանությամբ, ուրիշները այդ գործով չեն զբաղվի։

-Ո՞ր երկրին եք տեսնում մեզ դաշնակից։

-Հայաստանը պետք է կարողանա վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է օգտվենք բոլոր այն կազմակերպություններից, որոնց անդամակցում ենք։ Ես շատ կարեւորում եմ նաեւ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ Մենք պետք է կարգավորենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, հասկանանք, թե ՀԱՊԿ-ն որ պայմաններում է աշխատում։ Ինձ մոտ տպավորություն է՝ քանի Մոզամբիկի կամ ԱՄՆ-ի զորքերը չեն մտնում Հայաստան, ՀԱՊԿ-ն չի համարելու, որ դա հարձակում է Հայաստանի վրա։

-Պարոն Նորիկյան, անցում կատարենք դատական համակարգի բարեփոխումներին. ձեր ծրագրում նշված է՝ Սահմանադրական փոփոխությունների ուժով, ինչպես նաեւ դրանից բխող նոր ընդունվող Դատական օրենսգրքի ուժով ինչ-որ մի պահից դադարեցնելու ենք  գործող բոլոր դատավորների գործունեությունը: Այս պրոցեսը չի՞ խաթարի դատական համակարգի գործունեությանը:

-Նոր դատական օրենսգրքի ընդունումից հետո կլինեն անցումային դրույթներ, որ որեւէ փուլում կդադարեցվեն բոլոր դատավորների լիազորությունները։ Բայց  գործող դատավորներից շատերը թեստավորման ու մրցույթի արդյունքում հնարավորություն կունենան շարունակել աշխատել, քանի որ ունեն իսկապես պահանջվող բոլոր որակները, իսկ ոմանք ուղղակի հրաժեշտ կտան դատավորի աշխատանքին։

-Մասնավորապես ի՞նչ փոփոխություններ եք բերելու իրավական ոլորտում։

-Մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում պետք է լինեն արդարադատության պալատներ, որտեղ կներառվեն այն բոլոր պետական ծառայությունները, որպեսզի մարդիկ կարողանան մի շենքում կատարել շատուշատ գործառույթներ։ Ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում ստեղծելու ենք գործադիր իշխանությունից բացարձակ անկախ հակակոռուպցիոն կոմիտե՝ կոմիտեի նախագահի թեկնածուի առաջադրումը վերապահելով խորհրդարանական ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում առաջադրած թեկնածուին: Ոստիկանության համակարգում նույնպես անելու ենք բարեփոխումներ, որպեսզի քաղաքացին ոստիկանին չընդունի որպես «գործ տվող» կամ «մլիցա», այլ իրեն պաշտպանող։

Անյուտա Աթանեսյան

Տպել
6025 դիտում

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ