Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, արգելել նիկոտինային խառնուրդ պարունակող միջոցները

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը որոշում է ընդունել դադարեցնել նիկոտինային խառնուրդների, մասնավորապես սնուսի (ծամախոտ) շրջանառությունը և համաձայնագիր է պատրաստել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր անդամ-պետություններում դրանք արգելելու համար: Գերատեսչությունում հույս ունեն, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավանության կարժանացնեն փաստաթուղթը մինչև 2021 թվականի ավարտը և 2022 թվականի սկզբին այն ուժի մեջ կմտնի: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:

Ղազախստանում և ՌԴ-ում նիկոտինային արտադրատեսակների կամ սնուսի (որոնք արտադրված են փոշու կամ խառնուրդների տեսքով և օգտագործվում են ծծելու, ծամելու կամ հոտ քաշելու միջոցով) շրջանառությունը արգելվել է դեռևս 2020 թվականին: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ անդամ մնացած երկրներում, որոնք ունեն միասնական մաքսային տարածք՝ Բելառուսում և Ղրղզստանում, այդ թվում նաև Հայաստանում, դրանք դեռ թույլատրվում են: Եվ, չնայած բոլոր արգելքներին, նիկոտինային խառնուրդները շարունակում են մուտք գործել ռուսական շուկա:

«Ավելի քան 100 ինտերնետային կայքերով իրականացվում է նիկոտին պարունակող խառնուրդների ապօրինի վաճառք, և հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ում մենք ունենք ընդհանուր շուկա, Եվրասիական միության շրջանակներում մեկ պայմանագրով անհրաժեշտ է արգելել նիկոտին պարունակող արտադրանքի շրջանառությունը բոլոր անդամ-պետություններում»,- «Իզվեստիայի» հետ զրույցում նշել է Ռուսաստանի հակածխախոտային կոալիցիայի համանախագահ Դարիա Խալտուրինան: Նրա համոզմամբ այդ արտադրատեսակները կախվածության ձևավորման մեծ ներուժ ունեն և նպաստում են գերդոզավորումներին, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:

Հայաստանում 2020 թվականի մարտի 21-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ընդունված օրենքում որևէ անդրադարձ չկա նիկոտին պարունակող խառնուրդների վերաբերյալ:

Ըստ առողջապահության նախարարության՝ չնայած օրենքն ընդունվել է, սակայն, օրենսդրական կարգավորումներից դուրս են մնացել ծխախոտահումք չպարունակող նիկոտինային տարբեր արտադրատեսակներ` փոշու կամ խառնուրդների տեսքով, որոնք օգտագործվում են ծծելու, ծամելու կամ հոտ քաշելու միջոցով. ««Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով  2020 թվականի մարտի 21-ից Հայաստանի Հանրապետությունում միայն արգելվեց ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը»,- նշեցին նախարարությունից:

Գերատեսչության կարծիքով ընդունելով ՌԴ-ի կողմից մշակած համաձայնագիրը` մեր երկրի երիտասարդներն ամբողջությամբ պաշտպանված կլինեն այդ արտադրանքից: Նրանց համար կձևավորվի լիարժեք անվտանգ միջավայր:

ՌԴ մշակած համաձայնագրի տեքստում նշվում է, որ «չծխող նիկոտին պարունակող  արտադրանքները հատուկ մշակված են կախվածություն առաջացնելու և այն պահպանելու համար»: Բացի այդ, շեշտադրվում է, որ այդ արտադրանքների մեջ պարունակվող բաղադրիչները և արտազատվող նյութերը դեղաբանորեն ակտիվ են և օժտված են թունավոր, մուտագեն և քաղցկեղածին ազդեցությամբ: Նիկոտին պարունակող արտադրանքի հատուկ վտանգն այն է, որ դրանք գրավիչ են երեխաների և դեռահասների համար, քանի որ դրանց ավելացվում են տարբեր համային բուրավետիչներ:

2019-2020 թվականներին այդ վնասակար արտադրանքը զանգվածային թունավորումներ է առաջացրել Ռուսաստանում և Ղազախստանում, որի հետևանքով նիկոտին պարունակող խառնուրդների  առևտրային շրջանառությունն արգելվել է:

Մերի Խաչատրյան

Տպել
3289 դիտում

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում