Վազգենի արածն անելն այս փուլում եւ ընդհանրապես շատ դժվար գործ է. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության անդամները երեկ օնլայն պատասխանել են քաղաքացիների հարցերին: Նրանց նախընտրական թերթիկների ներքեւի հատվածում քաղաքացիներին հնարավորություն է տրված հարցեր տալ եւ առաջարկներ ներկայացնել կուսակցության ներկայացուցիչներին:

Քաղաքացիները հարցադրումներ են արել ամենատարբեր թեմաներով՝ անվտանգային, տնտեսական ռազմական, սոցիալական: Հետաքրքրվել են, թե հզոր բանակ ունենալու ինչպիսի՞ տեսլական ունի «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջարկել իշխանության գալուն պես լուծել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը:

Առաջարկ-խնդրանքներից մեկն էր, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ընտրվելու դեպքում առաջնահերթ լծվի եղբոր՝ Վազգեն Սարգսյանի կիսատ թողած գործին. Վազգենի նման հզոր հայկական բանակ ստեղծի: Ի պատասխան, Արամ Սարգսյանը նկատեց՝ Վազգենի արածն անելը այս փուլում եւ ընդհանրապես շատ դժվար գործ է:

«Այլեւս 1980- 90-ականները չեն, աշխարհը փոխվել է: Խնդիրն այն է, որ այսօր անվտանգության հիմնական բաղադրիչ է հանդիսանում տնտեսությունը. ունես ուժեղ տնտեսություն՝ կունենաս ուժեղ բանակ: Դրա համար էլ դեռ 1990-ականներին, մասնավորապես՝ 1998 թվին, եղբայրս ՊՆ-ից տեղափոխվեց քաղաքականություն, դարձավ վարչապետ, որպեսզի կարողանար պայքարել կոռուպցիայի դեմ, տեղից պոկեր Հայաստանի տնտեսությունը, որովհետեւ հասկանում էր, որ միայն ուժեղ տնտեսությամբ է հնարավոր հասցնել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ էր հայկական բանակին»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա նաեւ նշեց՝ այսօր էլ այդ խնդիրների լուծման համար իրենք առաջարկում են Հայաստանի տնտեսությունը հզորացնել՝ օգտագործելով հանքարդյունաբերությունը, ջրային ռեսուրսները, ինչպես նաեւ մեր գիտական ու մարդկային պոտենցիալը: 

«Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն էլ նկատեց՝ այսօր դժվար է պատկերացնել ջոկատ, որը չունի աերոտիեզերական հետախուզական աջակցություն: «Բնականաբար, դրա համար պետք են մեծ գումարներ, իսկ այդ գումարները մենք պատրաստվում ենք վաստակել ինքներս մեր ունեցած բնական ռեսուրսները շահագործելու հաշվին»,- շեշտեց նա:

Անդրադառնալով քաղաքացիների կողմից արված մեկ այլ հարցադրման, թե որքանո՞վ իրականություն կդառնան «Հանրապետություն» կուսակցության ասածներն ու խոստումները՝ Արամ Սարգսյանը վստահեցրեց՝ ցանկացած քաղաքացու քվեի վերաբերվելու են ամենայն խնամքով:

«Մենք շատ մեծ փորձառություն ունենք թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմության: Սիրելի ժողովուրդ, մեզ ընտրելու եք դուք, այլմոլորակայինները մեզ ձայն չեն տալու: Ինչքան քվե տաք, այդքան քվեի չափով մաքսիմալ ծառայելու ենք ձեզ: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք, արդեն բավական հասուն տարիքի, հասկանում ենք՝ ինչ ենք ասում: Մենք պայքարել ենք շա՜տ դժվարին իրավիճակներում: Մենք ապրիլի 12-ի ջարդեր ենք տեսել, մեր գրասենյակի կապարակնքում, մենք 1000-ից ավելի քաղբանտարկյալներ ենք ունեցել, Մարտի 1-ով ենք անցել, «Ելք» դաշինքով ենք անցել»,- նկատեց Սարգսյանը:

Քաղաքացիներից Անահիտ Ավանեսյանն էլ հետաքրքրվել է, թե ընտրվելուց անմիջապես հետո ինչպես է լուծվում գերեվարվածների, բանակի եւ աշխատատեղերի հարցերը:

«Նորից պիտի կրկնեմ, որ 21-րդ դարում պատերազմներում հաղթում են միայն ուժեղ պետությունները: 1994 թվականին Ադրբեջանը ստորագրեց խաղաղության մի փաստաթուղթ, որը կարելի էր նվաստացուցիչ համարել իրենց համար: Կորցրել էին 7 շրջան եւ կորցրել էին իրենց ամենամեծ ինքնավար մարզը: Երեք տարի հետո ՀՀ առաջին նախագահն ասաց, որ աշխարհը մեզ առաջարկում է ընտրություն կատարել վատի ու շատ վատի միջեւ, գրեց «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածը: Այսինքն՝ երեք տարում Ադրբեջանը կարողացավ իր դիվանագիտական եւ տնտեսական պոտենցիալն այնպես օգտագործել, որ պարտված պետությունը քաղաքական առումով դարձավ թելադրող, եւ մենք սկսեցինք մտածել պատերազմի մասին: Եթե Ադրբեջանը կարողացել է, ուրեմն մենք էլ կարող ենք: Հետեւաբար պիտի ոտքի հանենք մեր տնտեսությունն ու ճիշտ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք աշխարհի այն երկրների հետ, որոնց շահերն այսօր համընկնում են մերի հետ: Երեք տարի հետո մենք էլ կարող ենք ուժեղի դիրքերից խոսել»,- ասաց Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով գերիների հարցին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ժնեւի կոնվենցիայի համաձայն՝ գերիների հարցն արդեն լուծված պիտի լիներ: «Բացի Ժնեւի կոնվենցիայից, նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության կետերից մեկի համաձայն՝ պիտի գերիները վերադարձված լինեին: Բայց Ադրբեջանն այսօր դա չի կատարում, որպեսզի կարողանանք հասնել դրան, պետք է գործարկենք իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր գործիքները, նաեւ պիտի լինենք ուժեղ»,- ասաց Զեյնալյանը:

Քաղաքացիներից մեկն էլ հանձնարարել է «Հանրապետություն» կուսակցությանը ընտրվելուց անմիջապես հետո փոխել Սահմանադրությունը, հիմնն ու զինանշանը:

«Սահմանադրական փոփոխություններ մենք անպայման նախատեսում ենք: Կարեւոր ենք համարում կառավարման մոդելի փոփոխությունը՝ Խորհրդարանական կառավարման ձեւից անցնել նախագահականի: Ոչ թե կիսանախագահականի, այլ ամբողջական նախագահականի»,- ասաց Զեյնալյանը: Իսկ ինչ վերաբերում է հիմնն ու զինանշանը փոխելուն, նկատեց՝ առաջիկայում դա ամենակարեւոր հարցը չէ:

«Հանրապետություն» կուսակցության անդամներին առաջարկվել է ընտրվելուց անմիջապես հետո լուծել ամուսնացած տղամարդկանց խոպան գնալու հարցը: Անդրադառնալով վերոնշյալ խնդրանք-առաջարկին՝ Արամ Սարգսյանը նկատեց՝ դա այսօր մեր գերկարեւոր խնդիրներից մեկն է:

«Պիտի խոստովանենք, որ այստեղ նաեւ բարոյականության խնդիր կա: Այս խնդիրն աչքաթող անելու չէ, որովհետեւ ամուսինները տարով բացակայում են իրենց տնից: Այդ առումով մեր պետության նախկին բոլոր ղեկավարները, ելնելով շուկայական մոտեցումներից, ասել են՝ պետության խնդիրը բիզնեսի հնարավորություն ստեղծելն է, եւ զբաղվածության հարցը պետության խնդիրը չէ: Մենք այդպես չենք կարծում, մենք համարում ենք, որ մեր քաղաքացու զբաղվածության հարցը պետության խնդիրն է: Պետությանը պիտի մտահոգի իր քաղաքացիների աշխատանք ունենալու եւ աշխատատեղերի խնդիրը»,- ասաց Սարգսյանը:

Նա եւ նշեց, որ անչափ կարեւորում են կանանց աշխատատեղերի հարցը: Գտնում են, որ մաքսիմալ աշխատատեղերով կարող են ապահովել միայն ծանր արդյունաբերությանը զարկ տալու պարագայում:

Քաղաքացիներին քաղաքական հարցերից զատ, հետաքրքրում էր նաեւ թե ինչ բրենդ են կրում Արտակ Զեյլանյանն ու Արամ Սարգսյանը: «Ես պահպանողական եմ այդ առումով, մշտապես օգտագործում եմ նույն օծանելիքը՝ «Շանել Էգոիստ»: Ես ամեն ինչի իտալականն եմ սիրում եւ արդեն 15 տարի է՝ իտալական բրենդի հագուստներ եմ կրում»,- ասաց Արամ Սարգսյանը: Իսկ Արտակ Զեյնալյանն ասաց. «Ես հագնում եմ մեր հագուստի պահարանից ինչ պատահի, ինչ այնտեղ կինս կախի»:

Տպել
1156 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ