Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան

«Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը եւ ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրին նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարները, պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը նշեց, որ իրենց կուսակցության ասելիքն արմատականորեն տարբերվում է բոլոր ուժերի ասելիքից, որովհետեւ մյուս բոլոր կուսակցությունները խնդիրների լուծումները պատկերացնում են եղած համակարգի ներսում, իսկ իրենք համակարգն արմատապես փոխելուն են կողմ:

«Ինչքան ուզում ես ներկիր, վերանորոգիր, փայլեցրու, «Ժիգուլին» «Մերսեդես» չի դառնա: Մենք 30 տարի «Ժիգուլի» ենք քշում, և ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք մի քիչ ներկել, փայլեցնել,  նոր մեքենա կդառնա: Չի լինի՝ ժանգոտել է, նեխել է, մատոռը խփել է, ժամանակն է փոխել համակարգը, դուրս գալ այս ճահիճից, այս ռուս-թուրքական աքցաններից»,- նշեց նա:

Հավելեց, որ մյուս ուժերը խոսում են իրար մեղադրելու, ցեխ շպրտելու համար, սակայն կարեւոր մի շարք հարցերի մասին այդպես էլ լռում են: Այդ հարցերից նա առանձնացրեց այն, որ գերմանական «Դոյչե Վելլեի» տվյալներով՝ Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը հոկտեմբերի 10-ին վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման վրա՝ պատերազմը դադարեցնելու և միջազգային խաղապահներ տեղակայալելու:

«Մենք հիմա կանգնած ենք ոչ թե սեւ-սպիտակ, նախկին-ներկա էժան, կեղծ ընտրության առջեւ, այլ կանգնած ենք քաղաքակիրթ աշխարհին միանալու, հյուսիս-հարավի տարանցիկ երկիր լինելու առջև, ինչը անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիաների, ինֆրակառուցվածքի զարգացման ներհոսքի երաշխիքներ կտա: Մենք կանգնած ենք ռուս-թուրք-ադրբեջանական աքցանում մնալու վտանգի առաջ, Սյունիքը, Գեղարքունիքը, պետականություն կորցնելու ընտրության առջև, որից հետո արդեն պարզապես Սևանի նկարը կկախենք Մասիսի նկարի կողքը և մեր կորուսյալ հայրենիքի նկարները կհամալրենք Սևանով, Սյունիքով, ու արցունքն աչքերին կերգենք՝ «Ո՞ւր էիր, Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ» երգը ու կբողոքենք հայի բախտից: Հունիսի 20-ին, գնալով ընտրության, լավ մտածեք, և տեսեք, թե այդ ապագան արժի՞ արդյոք այն 100 հազար դրամին, որ դուք վերցնում եք»,- ասաց Վահե Գասպարյանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավի 12 օրը շատ քիչ ժամկետ է՝ ժողովրդի բոլոր խավերին հասանելի դառնալու համար, բայց, այնուամենյանիվ, իրենց հնարավարությունների չափով  անում են առավելագույնը, ու դրա արդյունքում՝ իրենց ուժի նկատմամբ նկատում են դրական շարժ, որովհետև իրենք անկեղծ են ժողովրդի հետ, այն գաղափարներն են բարձրաձայնում, որոնք ժողովրդի սրտով են: Սա, ըստ բանախոսի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ժողովրդի մի ստվար զանգված, ընդհուպ մինչ 50 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, հիասթափվել են նախկին և ներկա իշխանություններից, եւ փնտրում են այլընտրանք:

ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը, խոսելով տարածաշրջանային եւ մեր երկրի ներկա վիճակի մասին, նշեց հետեւյալը.

«Մենք գտնվում ենք ծանրագույն վիճակում, շատերը չեն գիտակցում, բայց դրանից իրականությունը և իրողությունը չեն փոխվում, եւ այսօր մենք կանգնած ենք ջրբաժանի առջև, որտեղ կա մեկ միացյալ ուժ՝ նախկիններն ու ներկաները. դա միացյալ ուժ է, որը կառավարվում և հովանավորվում է մեկ կենտրոնից, որն իր հերթին սպասարկում է թուրքական օրակարգ: Մյուս կողմից՝ կա մեկ ուժ՝ ԱԺԲ-ն, որը անկեղծ է, անկախ է եւ միակ ազգային ուժն է»:

Բանախոսի կարծիքով՝ Հայաստանը վաճառվել է այսպես կոչված «ռազմավարական դաշնակցի» կողմից նրա իսկական դաշնակցին՝ Թուրքիային, եւ որպեսզի այդ վաճառքի գործարքը ամբողջությամբ տեղի ունենա, ու վաճառվող կողմը ստանա իր ակնկալվող դիվիդենտները, նա պետք է տիրապետի այն տարածքին, որը նա դիտարկում է որպես ապրանք՝ տվյալ դեպքում Հայաստանին:

«Մենք տեսնում ենք, որ դաշտը ամբողջությամբ հեղեղված է Ռուսաստանի, Մոսկվայի ուժերով, սպասարկուներով, անգամ խեղկատակներով: Բոլոր սլաքները ուղղված են ՝ երկիրը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու կեղծ թեզերով, այն  թեզերով, որ եթե Ռուսաստանը դուրս գա, ապա ո՞վ է մեզ պաշտպանելու,այն  թեզերով, թե եթե մենք ինքներս մեզ  չենք պաշտպանում, ապա ինչո՞ւ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպանի»,-ասաց նա:

Հայկ Մարտիրոսյանը գտնում է, որ ԱԺԲ-ն միակ ուժն է, որը հասարակության աչքերը բացելու առաքելությունն է ստանձնել, ինչը թեպետ շատ դաժան ու դժվար է, բայց իրենց դա կհաջողվի:

Սահմանների սահմանազատման մասին հարցին պատասխանելով՝ Վահե Գասպարյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ՝ սահման ասելով՝ ով ինչ է հասկանում:

«Պուտինի, Էրդողանի, Ալիեւի համար գոյություն ունեն Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի սահմանները, որոնք միջազգային իրավունքի տեսակետից՝ չեն համարվում լեգիտիմ սահմաններ: Մեզ համար եւ քաղաքակիրթ աշխարհի համար լեգիտիմ սահմանները հադիսանում են Առաջին Հանրապետության սահմանները: Մենք կողմ ենք լեգիտիմ սահմանների սահմանազատմանը»,-նշեց նա:

Հարցին՝ ո՞ւմ եք տեսնում որպես ռազմավարական գործընկեր, քանի որ Ռուսատանին որպես գործընկեր չեք ընդունում եւ ի՞նչ եք պատրաստվում անել՝  անվտանգությումնը ապահովելու համար՝ Վահե Գասպարյանը պատասխանեց.

«Այն, որ մեզ փորձում են ներկայացնել որպես հակառուս եւ արկածախնդիր ուժ, իրականում իրականությանը չի համապատասխանում»:

Նա նշեց, որ իրենք ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեն, իրենք հանդես են գալիս Կրեմլի,  պուտինյան Ռուսաստանի, կայսերապաշտական իշխանության եւ  քաղաքականության դեմ, եւ չեն առաջարկում հրաժարվել Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը արդեն հրաժարվել է Հայաստանի հանդեպ ունեցած իր պարտականություններից, որը ավելի ցատուն երեւաց պատերազմի օրերին:

«Մենք առաջարկում ենք գոյություն չունեցող դաշնակցային հարաբերություների փոխարեն թուլացող եւ տարաշածրջանից հեռացող, Թուրքիային հանձնող եւ վաճառող, գերիների հարցը չլուծող, Արցախի կարգավորման հարցը լուծել չցանկացող Ռուսաստանի փոխարեն ունենալ իրական դաշնակիցներ: Ունենալով ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը, մեզ ոչ մի բան չի խանգարի համագործակցություն ծավալել Ֆրանսիային, Հնդկաստանի, Իրանի եւ մյուս երկրների հետ»,- նշեց վարչապետի՝ ԱԺԲ թեկնածուն:

Պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություներ, այդ փոփոխությունների արդյունքները արձանագրվելու են երկու հիմնական գործոնների ազդեցությամբ, դրանք են ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով տեղի ունեցող տարածաշրջանայնացումը:

«Ռուսաստանը լվացքի մեքենա չի կարող արտադրել, ի՞նչ ռեգիոն ձեւավորելու մասին կարող է խոսք գնալ: Դա ոչնչացող, նեխած  եւ սեւ բորբոս պատած համակարգ է: Մեղք է ուղղակի այս ժողովուրդը, որ այսքան տարի սնուցել է այս աշխարհակեր համակարգը, որի մահվան վերջնափուլի ականատեսն ենք մենք լինում: Եվ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ նեխած համակարգի գավառական դուրսպրծուկ-սպրդուկներ են, որոնք փորձում են այսօր մոլորեցնել ժողովրդին: Ռուսաստանը այլեւ գոյություն չունի որպես համաշխարհային ուժ, չկա նման բան: Ասեմ՝ որոնք են առհասարակ այն երեք գործոնները, որոնք առայժմ Ռուսաստանին ձեւականորեն պահում են այդ կարգավիճակում: Այդ բոլոր գործոնները խլվելու են Ռուսաստանի ձեռքից, քանի որ Ռուսաստանը թուլանում է: Այդ գործոններն  են՝ ՄԱԿ –ի ավտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը,  միջուկային զինանոցը, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը: Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, ինչի՞ ենք մենք կառչել դրան, մենք այդքան մեր արժանապատվությունը կորցրե՞լ ենք, քա՞ղցր է սպանողի ձեռքը»,- եզրափակեց նա:

Տպել
1593 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ