Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ ԿԸՀ-ին հասցեագրված գրության վերաբերյալ Հանաձնաժողովը դիրքորոշում է հրապարակել

ԿԸՀ-ն արձագանքելով Հանրային հեռուստաընկերության դիմումին ընդգծում է, որ թեկնածուների կողմից հնչեցվող խոսքում, հրապարակային ելույթներում և այլ քարոզչական նյութերում, հնարավոր քրեական պատասխանատվության հանգեցնող կոչերն ու հայտարարությունները կարող են գնահատման առարկա հանդիսանալ իրավապահ մարմինների կողմից և կարող են հադիսանալ այլ վարույթների առարկա։

Հիշեցնենք, որ օրերս Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից իրենց տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն։ Հանրային ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին զգուշացրել էր, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար: Հանրայինը դիմել էր ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

ԿԸՀ դիրքորոշումը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 12․06․2021թ․ ԿԸՀ-ին հասցեագրված գրության վերաբերյալ՝ ստորեւ․

Ընտրական օրենսգիրքը թույլատրելի է համարում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված քարոզչությունը, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։

Նախընտրական քարոզչության միջոցների և քարոզչական նյութերի, հայտարարությունների, կոչերի բովանդակությունը որոշում է քարոզչություն իրականացնողը:

Եվրոպական հանձնաժողով հանուն ժողովրդավարության օրենքի միջոցով (Վենետիկյան հանձնաժողով) Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. Ցուցումներ և Բացատրական զեկույց՝ ընդունված Վենետիկյան հանձնաժողովի կողմից 52-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում (Վենետիկ, 2002թ. հոկտեմբերի 18-19) փաստաթղթի 60-րդ կետը սահմանում է.

«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, նույնիսկ անգամ ժողովրդավարության գոյությունը, հնարավոր չէ առանց մարդու իրավունքների և մասնավորապես ազատ արտահայտվելու, ազատ մամուլի և քաղաքական նպատակներով, այդ թվում՝ նաև քաղաքական կուսակցությունների ստեղծման նպատակով, ազատ հավաքվելու և միավորվելու իրավունքների նկատմամբ հարգանքի։

Այս ազատությունների նկատմամբ հարգանքը էական է հատկապես նախընտրական արշավների ժամանակ։ Այս հիմնարար իրավունքների նկատմամբ սահմանափակումները պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին, ընդհանուր առմամբ այն դեպքում, երբ դրանք հիմքեր ունեն օրենքով և բխում են ընդհանուր շահերից ու համամասնականության ապահովման սկզբունքից»։

Առաջադրված հարցի վերաբերյալ կողմնորոշիչ պետք է հանդիսանան նույն փաստաթղթի 61-րդ կետի մոտեցումները, որով նշվում է. «Փաստն այն է, որ շատ երկրներում կարող են գոյություն ունենալ իրավական սահմանափակումներ խոսքի ազատության նկատմամբ, որոնք զուսպ (սահմանափակ) լինելու պարագայում կարող են պարզապես ընդունելի լինել, բայց կարող են չարաշահումների տեղիք տալ ազատական, ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրներում։

Տեսականորեն խոսքի ազատության սահմանափակման նպատակն է կանխել խոսքի ազատության «չարաշահումը», օրինակ զերծ պահելու թեկնածուներին ու պետական իշխանություններին պախարակումից, և նույնիսկ պահպանելու սահմանադրական համակարգը։ Գործնականում, սակայն, դրանք կարող են հանգեցնել կառավարությանը քննադատող կամ սահմանադրական կարգի փոփոխությունների կոչ անող ցանկացած հայտարարության հանդեպ ցենզուրայի (գրաքննության) կիրառման, այնինչ խոսքի նման ազատությունն է ժողովրդավարական բանավեճի էությունը։

Օրինակ՝ Եվրոպական չափանիշները ոտնահարվում են այնպիսի ընտրական օրենքով, որն արգելում է վիրավորական և պախարակող արտահայտություններ անել պաշտոնյաների կամ այլ թեկնածուների մասին ընտրարշավի փաստաթղթերում, օրինախախտում է համարում թեկնածուներին պախարակող տեղեկատվության տարածումը և թեկնածուներին պատասխանատվության է ենթարկում նրանց համախոհների կատարած կոնկրետ օրինախախտումների համար։

Պարտադրելը, որ ընտրարշավում օգտագործվելիք նյութերը ներկայացվեն ընտրական հանձնաժողովներին՝ մատնանշելով, թե որ կազմակերպությունն է դրանք պատվիրել և պատրաստել, օրինակների թիվը և հրապարակման ամսաթիվը, ցենզուրայի անընդունելի ձև է, հատկապես եթե ընտրական հանձնաժողովներից պահանջվում է միջոցառումներ ձեռնարկել անօրինական կամ ոչ ճշգրիտ հրապարակությունների նկատմամբ։ Նման ցենզուրայի պարտադրումը խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում է, մասնավորապես այն դեպքում, երբ ընտրարշավների ժամանակ մամուլի ոչ ճիշտ օգտագործումն արգելող կանոնները հստակ չեն սահմանված»։

Վերոգրյալի հիմք ընդունմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրված հարցի վերաբերյալ ունի հստակ ձևավորված մոտեցում՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների, նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը՝ չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, կարող է հնարավորություն տալ ամենատարբեր սուբյեկտիվ գնահատականների՝ հանգեցնելով նաև ցանկացած հայտարարության, ինչու չէ նաև քարոզչական նյութի գրաքննության, ինչը միանշանակ անթույլատրելի է: ՀՀ ընտրական օրենսգիրքը նշված հարցերով որևէ գրաքննություն կատարելու լիազորություն հեռարձակող ընկերությունների համար չի նախատեսում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդգծում է, որ թեկնածուների կողմից հնչեցվող խոսքում, հրապարակային ելույթներում և այլ քարոզչական նյութերում, հնարավոր քրեական պատասխանատվության հանգեցնող կոչերն ու հայտարարությունները կարող են գնահատման առարկա հանդիսանալ իրավապահ մարմինների կողմից և կարող են հադիսանալ այլ վարույթների առարկա։

Տպել
1120 դիտում

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը