Հասմիկին հաջողվեց հուզել, իսկ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտության համադրությունը չտեսնված էր. Գյումրու թատրոնը Երեւանում էր

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մոնոներկայացմամբ Երեւանում էր: Երեկ՝ հունիսի 14-ին, «Արմմոնո» փառատոնի շրջանակում ներկայացվեց ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի «Հասմիկը» ներկայացումը՝ դերասանուհի Հասմիկ Սուվարյանի մատուցմամբ:

«Հասմիկը» անանձնական պատմություն է, մոնոդրամա մեկ գործողությամբ: Այն մենախոսություն է, պայքար, հարցուպատասխան անցյալի եւ ներկայի միջեւ: Ինչ-որ տեղ այն նաեւ կռիվ ու բողոք է՝ ուղղված մեր ամենահարազատ մարդկանց՝ ծնողներին՝ իրենց չասած խոսքերի, անպատասխան թողած հարցերի համար:

Ներկայացումը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում էր: «Հասմիկը» հանդիսատեսի ջերմ ու բուռն արձագանքին արժանացավ: 50 րոպե տեւողությամբ մոնոդրաման կարծես մեկ շնչով պատմված մի աղջնակի պատմություն լիներ՝ տեղ-տեղ տխրեցնող ու հուսահատեցնող, երբեմն էլ՝ շնչահեղձ լինելու աստիճան հուզիչ եւ անկանխատեսելի: Պատմություն էր, որի առնվազն մեկ դրվագում հանդիսատեսը կգտնի ինքն իրեն՝ մտովի տեղափոխվելով մանկություն:

Ներկայացման ավարտին «Հայկական ժամանակը» զրուցեց գլխավոր հերոսուհու՝ Հասմիկ Սուվարյանի հետ: Դերասանուհին հայտնեց, որ մոնոներկայացմամբ հանդես գալու առաջարկը ստացել է ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանից, ընթերցել է գործը, անչափ հավանել եւ համաձայնել:

«Գաղափարը բավականին հետաքրքրիր էր: Սյուժեն, ինչպես տեսաք, պտտվում էր այն գաղափարի շուրջ, որ մանկության տարիների տրավմաների, ծնողների հետ ունեցած խնդիրների, չստացված փոխհարաբերությունների հետևանքով կարող են մարդկային ճակատագրեր խեղվել»,- ասաց դերասանուհին՝ հավելելով՝ կուլմինացիայում տրվեց հանդիսատեսին հուզող հարցերի պատասխանները, ու անորոշ չմնաց գրեթե ոչինչ: Հասմիկ Սուվարյանը նշեց, որ ինչպես Գյումրիում են բավականին հետաքրքիր կարծիքներ եւ վերլուծություններ լսել ներկայացումը նայողներից, այնպես էլ Երեւանում:

«Հասմիկը» ներկայացումը դեռ 1 տարի առաջ էր Գյումրու թատրոնի բեմ բարձրացել: Առաջնախաղը եղել է 2020 թվականի մարտի 5-ին: «Չնայած համավարակը խանգարեց, բայց հասցրել ենք արդեն մի քանի անգամ խաղալ Գյումրիում: Գիտեմ, որ Գյումրիում հանդիսատեսին ստիպել ենք գնալ անցյալ, մտածել, ինքնավերլուծությամբ զբաղվել: Շատերը նույնիսկ ներկայացումը դիտելուց հետո ասում էին, որ այն իրենց օգնել է հասկանալ, թե ինչն էր իրենց կյանքի խնդիրը, ինչու չստացվեցին փոխհարաբերությունները մոր հետ, կամ, օրինակ, ինչու են իրենք ինքնամփոփ դարձել և այլն»,- ասաց նա:

Դերասանուհին հույս հայտնեց, որ երեւանյան հանդիսատեսին եւս ներկայացումը կստիպի կարեւոր հարցադրումների շուրջ մտորել եւ իրերի դասավորությանը երբեմն այլ տեսանկյունից նայել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում հանդիսատեսներից ոմանք խոստովանեցին՝ ներկայացումն իրենց մտովի կարծես մանկություն էր տարել, ստիպել վերհիշել ու վերապրել լավ եւ վատ հիշողությունները, համեմատություններ անցկացնել հերոսուհու եւ իրենց ապրած կյանքի միջեւ:

«Ներկայացումը հաջողված էր, Հասմիկին հաջողվեց հուզել, դե իսկ մաեստրո Ամիրխանյանի երաժշտության համադրությունը պարզապես չտեսնված էր»,- նկատեց մեր զրուցակիցներից մեկը:

Նշենք, որ մոնոներկայացման երաժշտական ձեւավորումը մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանինն է, նրա «Անանձնություն» երաժշտության ուղեկցությամբ էր: Ի դեպ, Ամիրխանյանը եւս ներկա էր ներկայացմանը: Ավարտին դերասանուհին նրան էլ բեմ հրավիրեց ու եւս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնեց հիասքանչ կատարման համար:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ «Անցյալ տարի չեն մասնակցել փառատոնի առցանց ձեւաչափին, քանի որ բացօթյա հնարավոր չէր: Նշեց՝ անչափ ուրախ է, որ փառատոնի կազմակերպիչ Մարիաննա Մխիթարյանը փառատոնի շրջանակներում սկսել է ուշադրություն դարձնել եւ մեծ տեղ հատկացնել նաեւ մարզային թատրոններին:

«Արմմոնո» փառատոնի հեղինակ-կազմակերպիչ Մարիաննա Մխիթարյանն էլ հայտնեց, որ «Հասմիկը» փառատոնի շրջանակներում ցուցադրված նախավերջին ներկայացումն էր: Վաղը՝ հունիսի 15-ին, փառատոնը կեզրափակվի «Ագռավն ասաց» ներկայացմամբ: Տիկին Մխիթարյանը շեշտեց՝ չնայած բազմաթիվ հանգամանքների՝ փառատոնը համարում է հաջողված, 18-րդ օրը այն կեզրափակեն:

Տպել
4272 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ