Բայդեն-Էրդողան հանդիպման արձագանքները միջազգային մամուլում և Թուրքիայում

Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է հունիսի 14-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպմանը:

«Reuters»-ը, օրինակ, լավատես չէ: Գործակալությունը նկատել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Էրդողանի հետ առաջին հանդիպումը թեև անցել է «դրական» մթնոլորտում, բայց որևէ առաջընթաց չի սպասվում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա խոշոր տարաձայնությունները հանգուցալուծելու հարցում:

«The Wall Street Journal»-ն էլ նախագահների հանդիպումը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների խաթարված հարաբերությունները վերականգնելու փորձ, քանի որ կողմերն ընդհանուր շահեր ունեն՝ Լիբիայից մինչև Սիրիա և Աֆղանստան»:

«Al Jazeera»-ն մեջբերել է Էրդողանի խոսքերը, որ հանդիպումն անցել է արդյունավետ և անկեղծ մթնոլորտում, որ «երկկողմ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան»։ Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Էրդողանն ու Բայդենը միմյանց ճանաչում են արդեն երկար տարիներ, սակայն նրանց հարաբերություններում հաճախակի են խնդիրներ ծագում։

«Euronews»-ն էլ ընդգծել է Էրդողանի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, բայց և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք-ամերիկյան լարվածության հիմնական պատճառներից մեկը Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումն է: Այդ խնդրի հետ կապված տարաձայնությունները լուծելու առումով հանդիպումը առանձնապես հույսեր չի ներշնչում։

Բայդեն-Էրդողան հանդիպումը մեծ արձագանք է առաջացրել Թուրքիայում՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ, որն այդպես էլ չքննարկվեց բանակցությունների ժամանակ: Թուրք հասարակությանը, քաղաքական գործիչներին վրդովվեցրել է Էրդողանի պատասխանը լրագրողներին, թե «Փառք Աստծո, որ այդ հարցն օրակարգ չմտավ»:

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը՝ այն համարելով անզորության դրսևորում: Նա Էրդողանին մեղադրել է համարձակություն չցուցաբերելու համար:

Մինչդեռ Բելգիա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր. «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց է։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցը Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ պետք է օրակարգում հայտնվեր և Բայդենին անհրաժեշտ պատասխան տրվեր:

Տպել
1281 դիտում

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն