Ես ամենասկզբից ընկա այս իշխանության հարվածի տակ. կինոռեժիսորը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու մասին

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին սատարող 124 մտավորականների թվում է նաեւ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Գալստյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Ես նախորդ երեք իշխանություններին առաջարկել եմ կինոյի զարգացման համապարփակ ծրագիր, շատ պարզ երեք-չորս քայլեր, որոնք պարտադիր են իմ ոլորտը կարգի բերելու համար։ Միակ ուժը, որն արձագանքել է, «Հայաստան» դաշինքն է։ Բայց էականը դա չէ։ Էականն այն է, որ այս իշխանության օրոք իմ ընկերությունը կորցրել է 240.000 եվրոյի ներդրումներ, ես ենթարկվել եմ հետապնդման, քրեական գործ է հարուցվել։ Այս պահին էլ ես ֆիլմս վերջացնում եմ բացառապես գերմանական գործընկերոջ շնորհիվ, այլ մեղավոր այս ամենում, քան իշխանությունն է, չեմ տեսնում»։

Հետաքրքրվեցինք՝ նախկինում համակրե՞լ է «Հայաստան» դաշինքի անդամներին եւ նրանց, ովքեր ժամանակին իշխանություն էին: Եվ արդյոք միայն կիոնարտադրության հետ կապված հարցերը բավարա՞ր են՝ նման որոշում կայացնելու համար, ռեժիսորն ասաց.

«Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ես երիտասարդ էի ու կայուն հակաիշխանական։ Հայաստանում չի եղել իշխանություն, որին ես համակրել եմ: Համարում եմ, որ աղքատ երկրում անհնար է համակրել իշխանությանը։ Չնայած դրան՝ ես 2004-2008 թթ.-ին նկարեցի իմ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը Նորվեգիայի (Original Film) և Ֆրանսիայի (Quasar Pichtures) հետ՝ ներգրավելով ֆինանսական միջոցներ շվեյցարական (SDC), նիդերլանդական (Hubert Bals Fund) և ռուսական (Paradise Group) աղբյուրներից։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին աջակցեց 36 միլիոն դրամով, ինչը կազմում էր ամբողջ բյուջեի ընդամենը 12%-ը»։

Ըստ Գալստյանի՝ Քոչարյանի ղեկավարման տարիներին նա կարողացել է միջազգային աղբյուրներից հայկական ֆիլմի համար ապահովել 257 միլիոն ՀՀ դրամ (բյուջեի 88%-ը):

«Այսօր նման բան անհնար է պատկերացնել։ Կինոյի պետական կառավարման ոլորտը ամբողջովին կազմաքանդված է, ու երբ ես դա պրոեկտում եմ ամբողջ պետական կառավարման վրա, հասկանում եմ, որ, այո, պետք է պետական կառավարման ողջ համակարգը փոխվի»,- ասաց նա:

Գալստյանի փոխանցմամբ՝ ներկայիս իշխանությունն ուներ ահռելի պատմական հնարավորություն, սակայն այն այսօր իր համար դարձել է անընկալելի. «Ամենասկզբից ընկա իշխանության հարվածի տակ (Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի մի երիտասարդ անդամ ինձ ասաց՝ մենք փակեցինք ձեր ֆիլմը, որովհետեւ դուք չաջակցեցիք հեղափոխությանը)»:

Տպել
4463 դիտում

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել