Կասկած չկա, մեր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են․ Փաշինյանը 4 կետ ներկայացրեց՝ ապագայի տեսլականի վերաբերյալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում իր ելույթում այսօր ներկայացրեց ապագայի վերաբերյալ իր գլխավորած ուժի պատկերացումները։ Ասաց, որ այդ պատկերացումները հիմնված են 4 հենասյուների վրա․ 1 անվտանգություն, 2 տնտեսություն, 3․ իրավունք եւ արդարություն, 4․ մարդկային կապիտալի զարգացում։

Փաշինյանն ընդգծեց, սակայն, որ այս հենասյուների թվագրումը զուտ պայմանական է, որովհետեւ իրենց համոզմամբ դրանք հաղորդակից անոթներ են, պետական օրգանիզմի կենսական գործառույթներ, եւ դրանցից մեկի աշխատանքի խաթարումը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի ցնցմանը, եւ հետեւաբար դրանք կարեւոր են հավասարապես։

Խոսելով այդ կապի մասին, Փաշինյանն ասաց․ «Տնտեսական զարգացումը բերում է նոր բյուջետային եկամուտներ, որ հնարավորություն է տալիս ավելի շատ ներդրում անել անվտանգության ոլորտում։ Անվտանգության ապահովումը հնարավորություն է տալիս ավելի շատ կենտրոնանալ մարդկային կապիտալի զարգացման հիմնահարցի վրա։ Մարդկային կապիտալի զարգացումը հնարավորություն է տալիս ունենալ արդարության եւ իրավունքի ավելի բարձր մակարդակ եւ ստանդարտներ, արդարության եւ իրավունքի ավելի բարձր ստանդարտները հնարավորություն են ստեղծում տնտեսության զարգացման համար»։ Ուստի, ըստ Փաշինյանի, այս ուղղություններից որեւէ մեկը չեն դիտարկում մյուսից մեկուսացած, ինչպես չի կարող մարդկային որեւէ կենսական օրգան մեկուսացած լինել մյուսներից։

«Տնտեսության մասին մեր ռազմավարական պատկերացումը հետեւյալն է․ այն պետք է լինի գիտելիքահենք, սկսած գյուղատնտեսությունից, շարունակած արտահանմամբ եւ առեւտրով պետք է հենվի մինչ այժմ գոյություն ունեցած եւ նոր ի հայտ եկած ու եկող գիտելիքի, հմտության, իմացության վրա, որի կուլմինացիան պետք է դառնան արդյունավետությունը եւ աշխատանքի արտադրողականության բարձրացումը»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն՝ հավելելով, կարեւորում են «հարստացիր եւ հարստացրու» տրամաբանության զարգացումը։

Փաշինյանն ասաց նաեւ, որ առաջիկա 5 տարիներին պլանավորում են կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտել են 15 նոր ջրամբարների կառուցում, ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ՌԴ-ի, Իրանի, այսպիսով ամբողջ աշխարհի հետ։ «Ընդ որում, կրկին ու կրկին ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում, չի քննարկելու միջանցքային որեւէ տրամաբանություն։ Այսինքն կոմունիկացիաների բացման համատեքստում ՀՀ որեւէ սուվերեն տարածքի փոփոխությոյւնը բացառում ենք կատարելապես։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ ՀՀ տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ դժվար է անվանել»,- ասաց վարչապետի թեկնածուն։

Նա շեշտեց, որ Հայաստանը տրամադրված է հետեւողականորեն առաջ շարժվել Մոսկվայում 2021 թ․ հունվարի 11-ին ստորագրված հայտարարության դրույթները կյանքի կոչելու։ Եվ սա, ըստ նրա, ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության եւ երկարատեւ զարգացման համար։

«Այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, եւ չի կատարում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, մասնավորապես մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով։ 15 գերիների վերադարձը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն։ Որեւէ կասկած չկա, որ մեր գերեվարված բոլոր եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք, բայց կարեւոր է, որ հումանիտար հարցերում դրանք տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ, առանց հակահումանիստական սակարկությունների եւ Հայաստանը հայտնում է իր պատրաստակամությունը  նման քայլերով առաջ գնալու եւ մեր այդ դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են»,- ընդգծեց Փաշինյանը։

Խոսելով անվտանգային հարցերի մասին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ անվտանգային ոլորտում հրատապ մյուս հարցը հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում իրավիճակն է։ Այս կապակցությամբ նա հերթական անգամ շեշտեց, որ իրենց կարծիքով իրադրությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ կա դրա իրական հնարավորությունը։ Խաղաղ ճանապարհն, ըստ նրա, հետեւյալն է․ ադրբեջանական ԶՈՒ-երը պետք է դուրս գան ՀՀ տարածքից։

Փաշինյանը այսօրվա հանրահավաքում կրկին անդրադարձավ ՀՀ սահմանների դեմարկացիային ու դելիմտացիային՝ շեշտելով, որ այս պրոցեսը չեն փոխկապակցում Ղարաբաղի հարցի հետ։

«Ղարաբաղի հարցի լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները։ Այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ եւ այն սպասում է համապարփակ եւ ամբողջական լուծման։ Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը եւ մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացրել՝ անջատում հանուն փրկության տրամաբանության ներքո։ Որովհետեւ ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլ ընդգծվում է այնպիսի օրինակներով, ինչպիսին Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է բեւեռենք այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ անջատում հանուն փրկությանը հարցի օբյեկտիվ եւ իրական կարգավորման  միակ օբյեկտիվ լուծումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային հարաբերությունների մասով իշխող ուժի պատկերացումները ներկայացնելով Փաշինյանն ասաց, որ անվտանգության առանցքը իհարկե հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են լինելու, որոնց զարգացումը իրենց առաջնահերթությունների թվում է։ Սակայն, ըստ նրա, տարածաշրջանի անվտանգության առումով կարեւորում է Իրանի հետ համագործակցության խորացման անհարժեշտությունը եւ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

Այս թեման եզրափակելով Փաշինյանը վստահեցրեց, որ մեր երկրի անվտանգության ապահովման ամենակարւոր գործոնը մեր զինված ուժերի բարեփոխումն է։ Շեշտեց, որ անցումը պրոֆեսիոնալ բանակին այլընտրանք չունի, մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ, ժամանակակից սպառազինությամբ զինված, պաշտպանության հայեցակարգի վրա հիմնված, բարձր որակի կադրերով համալրված, շարժունակ եւ մարտունակ բանակ։

Եզրափակելով իր տեսլականների ներկայացումը, իշխող ուժի ներկայացուցիչն ասաց, որ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ եւ իրենք դա կարող են ապահովել։

Արդեն արվածների մասով նշեց, որ հունվարից գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը կավելանա 90 տոկոսով։ Ընդգծեց, որ պատրաստվում են 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց կառուցել, հասանելի դարձնել որակյալ կրթությունը բոլոր բնակավայրերի բոլոր երեխաների համար։

«Էական եմ համարում մեր քաղաքացիների եւ երեխաների համար իրավունքի եւ արդարության միջավայրի ձեւավորումը, որտեղ բոլորի հավասարությունը օրենքի առաջ երաշխավորված է եւ որտեղ օրենքի խախտումը բերում է անխուսափելի պատժի եւ այս հարաբերությունները պահպանվում են պրոֆեսիոնալ դատարան կողմից։ Այսօր հենց սա է պահանջում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները պահանջում են իրավունքի եւ օրենքի դիկտատուրա, պահանջում են, որ պետական ինստիտուտները կայանան,  գործեն համարժեք եւ անվրեպ։ Եվ սա պետք է դառնա մեր առաջիկա անելիքների հենակետը»,- հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա, վերջին տարիների մեր բոլոր ձախողումների պատճառը եղել է հենց իրավունքի եւ օրենքի գործողության բացակայությունը։ «Պետական կառավարման համակարգի բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, եւ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի գործարկումը պիտի դառնա այս գործընթացի կարեւոր ուղեկից։ Անցյալի եւ ներկայի հակապետական հանցագործությունների բացահայտումը, 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքերի ամբողջական եւ օբյեկտիվ ուսումնասիրությունը պիտի դառնան ճշմարտության եւ իրավունքի վերահասատատման կարեւոր հանգրվան։ Եվ մենք այս ճանապարհով գնալու ենք հետեւողական եւ աննահանջ՝ Ժողովրդի տված պողպատե մանդատով Հայաստանում հաստատելով անառարկելի իրավուքների եւ պարտականությունների կուռ համակարգ»։

Տպել
1450 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին