Համալիրում սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայկական սիրված կինոֆիլմերի համար գրված մեղեդիները

Հունիսի 26-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հայֆիլմ» աննախադեպ համերգային ծրագիրը: Սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին կմատուցի հայկական սիրված ֆիլմերի երաժշտությունը:

Համերգը ղեկավարելու է դիրիժոր Հարություն Արզումանյանը: Ծրագրում հնչելու են «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Խնձորի այգին», «Թթենի», «Կտոր մը երկինք», «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը», «Քաոս», «Հուսո աստղ», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Տղամարդիկ», «Մենավոր ընկուզենի» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համատեղ են մտածել այս ծրագիրը:

«Որոշել ենք մի քանի պրոյեկտ անել այս տարվա ընթացքում, որոնք կլինեն ոչ թե մեկանգամյա համերգներ, այլ շարունակական, այդ երաժշտությունները ժամանակ առ ժամանակ մեր բեմում կհնչեն: Արդեն հասցրել ենք հոլիվուդյան ֆիլմերի երաժշտություններով անել: Իսկ այս մեկն անելու ենք հայկական ֆիլմերի երաժշտություններով: Եթե կհիշեք, անցյալ տարի էլ Մայքլ Ջեքսոնի երաժշտության հիման վրա համերգային ծրագիր արեց սիմֆոնիկը, այս տարի որոշել ենք դա էլ կրկնել»,- ասաց Ղազարյանը:

Համալիրի տնօրենը հայտնեց, որ հայկական ֆիլմերի մեղեդիների կատարման ժամանակ մտադիր են նաեւ երաժշտության ներքո լուսային շոու իրականացնել:

«Մտածում ենք գոնե ամիսը մեկ անգամ ինչ-որ պոպուլյար երաժշտություն ներկայացնել սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին, որով կփորձենք երիտասարդներին, երեխաներին սովորեցնել, մոտեցնել սիմֆոնիկ երաժշտությանը: Մեր նմանատիպ ծրագրերի նպատակն է մարդկանց սովորեցնել: Երեխան ինքն իրեն երբեք չի սկսի լավ երաժշտություն, կլասիկ երաժշտություն լսել, պետք է սովորեցնել, բերել հասցնել դրան, ինչը եւ փորձում ենք անել»,- ընդգծեց Ղազարյանը:

«Սիմֆոնիկ Հայֆիլմի» տոմսերի արժեքը սկսվում է 3 հազար դրամից և հասնում մինչեւ 10 հազարի:

Տպել
3805 դիտում

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո