Մոսկվայում այսուհետ ռեստորաններ կայցելեն միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստ ունեցող մարդիկ. ռեստորանային բիզնեսը վտանգվա՞ծ է

Հաջորդ երկուշաբթի օրվանից միայն կորոնավիրուսի պատվաստանյութ ստացած, նախկինում վարակված ու այժմ ապաքինված կամ վարակման բացասական թեստ ունեցող մարդիկ կկարողանան այցելել ռեստորաններ և սրճարաններ Մոսկվայում: Այս մասին  որոշում է այսօր հրապարակել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Տնտեսվարողներից շատերը, սոցցանցերում մեկնաբանելով այս որոշումը, նշել են, որ ավելի հեշտ էր փակել ռեստորանները, անհասկանալի է, թե ինչպես կարող են նրանք գոյատևել նման պայմաններում: Սոբյանինը, սակայն, հղում է անում համաշխարհային պրակտիկային:

«2021 թվականի հունիսի 28-ից միայն վարակումից պաշտպանություն ունեցող այցելուները կկարողանան այցելել հասարակական սննդի հաստատություններ. Նրանք, ովքեր պատվաստվել են վերջին վեց ամսվա ընթացքում կամ ովքեր ունենն Covid-19-ի  բացասական ՊՇՌ  թեստ՝ ոչ ավել, քան 3 օր առաջ անցկացված», - գրել է Սոբյանինն իր միկրոբլոգում:

Անցյալ շաբաթ ՌԴ իշխանությունները փորձնական հաստատեցին ռեստորաններում «Covid-19-ից ազատ գոտիներ» ծրագիրը, որին շուրջ 100 կազմակերպություն, ներառյալ ռեստորաններ են մասնակցել:

Նոր սահմանափակումները մտցվել են կորոնավիրուսի սահմանափակումների մասին 2020 թվականի հունիսի Սոբյանինի որոշման մեջ  փոփոխություն կատարելով:

«Իրականում, պահանջները ավելի բարդ են, քան թվում են. ռեստորանների ու սրճարանների բոլոր այցելուները պետք է ունենան պահանջների կատարումը հաստատող հատուկ QR կոդ. թղթե տեղեկանքները կամ վկայականները չեն ընդունվում: Կոդը կարելի էստանալ ՝ օգտագործելով էլեկտրոնային բժշկական քարտը, mos.ru պորտալը, «Госуслуги.Стопкоронавирус» հավելվածը, UMIAS համակարգը:

Ռեստորաններից և սրճարաններից պահանջվում է ստեղծել QR կոդերի առկայությունը ստուգելու համակարգ. հակառակ դեպքում դրանք կկարողանան աշխատել միայն առաքման ծառայությամբ»,- գրել է քաղաքապետը:

Բացի այդ, հունիսի 22-ից արգելք է դրվում ավելի քան 500 մարդու միաժամանակյա ներկայությամբ համերգների, ժամանցի և սպորտային միջոցառումների անցկացման վրա: Մինչ այժմ զանգվածային միջոցառումների քանակը սահմանափակվում էր 1000 մարդով:

Մոսկվայի համերգասրահներին կթույլատրվի գործել`անկախ հանդիսատեսի քանակից, եթե կազմակերպիչները ստեղծեն «Քովիդից ազատ» գոտի: Նոր սահմանափակումները չեն ազդի համերգների, ներկայացումների և կինոնկարների ցուցադրության վրա, սակայն իշխանությունները խորհուրդ են տալիս «դիտողների անվտանգությունն ապահովելու համար օգտագործել QR կոդեր»:

Այս ամենը Մոսկվայի իշխանությունների համար հրամայական դարձավ, քանի որ հունիսին կտրուկ աճեց  կորոնավիրուսի դեպքերը Մոսկվայում և ամբողջ Ռուսաստանում: Մայրաքաղաքում օրական հայտնաբերված Covid-19 վարակակիրների թիվը 3 հազարից հասավ 9 հազարի. անցյալ ուրբաթ գրանցվել է 9 056 նոր դեպք, 9120-ը գրանցվել է շաբաթ օրը: Սրանք ռեկորդային թվեր են Մոսկվայում՝ համաճարակի ողջ ժամանակահատվածի համար:

Երեքշաբթի Մոսկվայում օրական աճը նվազեց մինչև 6555, բայց միևնույն ժամանակ գրանցեց մահվան առավելագույն քանակը ողջ քովիդի ժամանակահատվածում՝ 86 մահ 1 օրում: Ամբողջ Ռուսաստանում, վերջին 1 օրվա ընթացքում, գրանցվել է Covid-19–ով հիվանդների 546 մահվան դեպք, որն առավելագույն ցուցանիշ է փետրվարի 11-ից մինչ օրս: «Վարակման մեկօրյա նվազումը ժամանակավոր է»,- ասել է Մոսկվայի առողջապահության վարչության պետ Ալեքսեյ Խրիպունը: Աշխատանքային շաբաթվա առաջին կեսին ցուցանիշները միշտ ավելի ցածր են, քան երկրորդում:

«Հիվանդանոցներում ավելի քան 14 հազար ծանր հիվանդ կա: Առողջապահական համակարգն աշխատում է իր հնարավորությունների լիարժեք մոբիլիզացման միջոցով», - գրել է Սոբյանինը իր բլոգում:

Իշխանությունները հունիսյան ինֆեկցիաների աճը կապում են կորոնավիրուսի «հնդկական» շտամի հետ: Նրանք խոստովանում են, որ վարակված են նաեւ մարդիկ, որոնք պատվաստվել են տարվա սկզբին: Մոսկվայում ավելի քան 2 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ռեստորանները կկարողանան գոյատևել նման պայմաններում ՝ հաշվի առնելով, որ Մոսկվայում բնակվող մարդկանց միայն 14% -ն է պատվաստված: Դրանցից հիմնական մասը ռեստորան չգնացող բնակչությունն է: Ռեստորանային ցանցը չի կարողանա աշխատել այս ռեժիմով», - ասել է Մոսկվայի ռեստորանային բիզնեսի օմբուդսմեն Սերգեյ Միրոնովը Պրայմ գործակալությանը:

Նրա խոսքով ՝ Մոսկվայում շատ օտարերկրացիներ են ապրում, որոնք դեռ օրինական կերպով չեն պատվաստվել ռուսական պատվաստանյութով: Սոբյանինի հրամանից բխում է, որ QR կոդ կստանան միայն նրանք, ովքեր պատվաստվել են պատվաստանյութով, որը Ռուսաստանում (այսինքն `ռուսների համար) անցել է պետական գրանցում:

«Իմ կարծիքով, ավելի հեշտ էր ռեստորանները փակել, քան դա անել: Հարցն այն չէ, որ ռեստորանները նոր համակարգի են անցնելու, այլ հարցն այն է, որ հյուրեր չեն լինի», - ասել է նա «Ինտերֆաքսին»: Միրոնովը հավելել է, որ միայն ռեստորաններ այցելելուց օգտվելու համար մարդիկ գումարներ չեն ծախսի թեստավորման ու ժամանակ չեն ծախսի QR կոդեր ներբեռնելու համար, ռեստորանային բիզնեսի համար այս որոշումը կործանարար է:

Նախորդ շաբաթ Միրոնովը և ռեստորանային բիզնեսի այլ ներկայացուցիչներ բանակցություններ էին վարել քաղաքապետարանի հետ, որից հետո հայտարարվեց, որ հաստատություններում փորձարկվում է «Covid-19-ից ազատ» ծրագիրը: Այս հանդիպումից հետո Սոբյանինը նախազգուշացրել էր, որ քաղաքը «շատ մոտ է ավելի կոշտ որոշումներին»:

Կրեմլը սատարում է Մոսկվայի քաղաքապետի վճռական միջոցները, դրանք թելադրված են բարդ իրավիճակում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով հունիսին պարտադիր պատվաստումներ են մտցվել սպասարկման ոլորտի աշխատակիցների, պետական ապարատի և քաղաքապետարանների աշխատակիցների համար:

Տպել
1400 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը