Տնտեսությունը զարգացնելու համար պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք գուցե շատերին դուր չգան. Արմեն Քթոյան

Ընտրություններից հետո տնտեսության մեջ ակնկալվող փոփոխությունների մասին զրուցել ենք տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

 - Պարո՛ն Քթոյան, հիմա արդեն կարո՞ղ ենք ասել, որ տնտեսության մեջ անորոշությունները վերացել են:

- Ոչ, որովհետեւ անորոշությունները մի քիչ ավելի խորքային ու ոչ միաբեւեռ են, դրանք ամենատարբեր գործոններով են պայմանավորված: Այո, քաղաքական առումով Կառավարության հետ կապված  անորոշություն կար, որը փարատվում է, բայց թե ինչպիսին կլինեն Կառավարություն-ընդդիմություն հարաբերությունները, ինչ դրսեւորում կունենան արտաքին մարտահրավերները կամ արդյոք Կառավարությունը կկարողանա՞ հավակնոտ ներքին մարտահրավերների հաղթահարման քաղաքականություն իրականացնել՝ սա էլ է խնդիրը: Այսինքն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարեցինք այն անորոշությունները, որոնք պայմանավորված էին քաղաքական ճգնաժամով:

- Այս փուլում ի՞նչ քայլեր պետք է իրականացնեն իշխանությունները որպեսզի տնտեսությունն աշխուժանա, ներդրողները ուշադրություն դարձնեն Հայաստանին:

- Այս փուլում պետք է ավարտին հասցնեն կամ լուրջ քայլեր ձեռնարկեն՝ սկսելու այն ռեֆորմները, որոնք ակնկալվում են. խոսքը հարկային եւ մաքսային ոլորտում, բիզնես միջավայրին եւ մարդկային կապիտալի զարգացմանը միտված բարեփոխումներին է վերաբերում: Ներդրումային միջավայրի բարելավման հետ կապված գործառնություններ են անհրաժեշտ, պետություն-մասնավոր գործընկերություն: Անհրաժեշտ է արտաքին հիմնական խաղացողների հետ, որոնք ֆինանսների աղբյուր են հանդիսանում, ավելի ճկուն քաղաքականություն իրականացնել, փոքր ու միջին ձեռներեցության զարգացման խնդիրներն է պետք հաղթահարել: Մարտահրավերները շատ են, դրանց մի մասը սպեցիֆիկ են եւ ստանդարտ մեթոդներով դժվար կլինի հաղթահարել: Կառավարության գործունեությունը պետք է միտված լինի եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ լրացուցիչ ռեսուրսների ներգրավմանը: Սա նաեւ շատ ցավոտ որոշումներ է ենթադրում, օրինակ՝ գյուղատնտեսության առումով շատ ենք խոսել, որ կա հսկայական ծավալի անարդյունավետ օգտագործվող ռեսուրսներ:

- Այսինքն՝ քայլեր անել, որոնք գուցե քաղաքացիներին դուր չգան, սակայն տնտեսությանը կօգնե՞ն:

- Այո, օրինակ՝ տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր հողի սեփականատերեր ունենք, եւ նրանց մեծ մասը ոչ էֆեկտիվ են: Անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որոնք պետք է նպաստեն ոչ էֆեկտիվ սեփականատերերից էֆեկտիվ սեփականատերերի փոխանցմանը՝ իհարկե, շուկայական մեթոդներով, ոչ վարչական: Բայց այստեղ շատ լուրջ դիմադրություն կլինի եւ նաեւ մանիպուլյացիայի լայն դաշտ կբացվի:

Նույնիսկ այս ընտրական դեբատների ժամանակ ընդդիմադիր թեկնածուներից մեկը գյուղացիությանն ուղղված իր խոսքի մեջ միանշանակ հայտարարեց, որ հողատարածքների խոշորացումը բերելու է սեփականատերերից հողը խլելուն: Նմանօրինակ մանիպուլյացիաներ կլինեն, եւ պետք է ավելի ճկուն աշխատանք կատարել դրա հաղթահարման համար:

- Խորհրդարանում նոր ընդդիմադիր ուժեր հայտնվեցին, ըստ ձեզ տնտեսական բարեփոխումների ծրագրերին, նախագծերին նրանք կառուցողակա՞ն կմոտենան, թե՞ կարող են խնդիրներ ծագել:

- Չեմ կարծում, թե կառուցողական կմոտենան, որովհետեւ թե՛ 2018-ից սկսած, թե՛ նախընտրական այս ողջ ժամանակահատվածում կառուցողականության դաշտ քիչ կար: Կառուցողականություն լինում է այն դեպքում, երբ կոնկրետ ուժի շահերը համընկնում են պետության շահերի հետ, բայց այստեղ ինձ համար այդ համընկնումն ակնհայտ չէ: Հետեւաբար իրենց գործունեությունը միտված է լինելու հնարավորության սահմաններում տորպեդահարելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք առաջադրվելու են: Այդ թվում իմ հիշատակած ցավոտ բարեփոխումները, որոնք շոշափում են տասնյակ հազարավոր մարդկանց շահեր: Մանիպուլացնելու են եւ ներկայացնեն որպես կոռուպցիոն դրսեւորումներ կամ սեփականությունը բաշխելու ձեւ:

- Պարո՛ն Քթոյան, հավանաբար ուսումնասիրել եք ընտրված ուժի նախընտրական ծրագիրը, ըստ ձեզ առաջիկա 5 տարում իրագործելի՞ են տնտեսությանը վերաբերող հատվածները, ասենք կենսաթոշակների, նվազագույն եւ միջին աշխատավարձի, տնտեսական աճի ակնկալիքների ու աղքատության կրճատման առումով:

- Իրականանալի են, իհարկե: Տարբեր երկրների փորձ ունենք շատ արագ զարգացման, եւ տեսականորեն այո, բոլոր այդ թիրախները հնարավոր է իրագործել: Այլ հարց է, թե արդյոք ճի՞շտ քայլեր կկատարվեն, ճի՞շտ ռեսուրսներ կմոբիլիզացվեն. կադրային ռեսուրսների, ֆինանսական ռեսուրսների խնդիր կա, բարեփոխումների արագության խնդիր կա:

- Այն ուժերը, որոնք մեծ խոստումներ էին տալիս նախընտրական շրջանում՝ միլիարդավոր դոլարների ներդրման, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ, ընտրություններում չհաղթելուց հետո քայլեր չե՞ն անի դրանք իրականացնելու համար:

- Իրենց պետք է հարցնել, իմ կարծիքով՝ բազմամիլիարդանոց ներդրումները ավելի շատ քաղաքական հայտարարություններ են, որովհետեւ եթե Հայաստանում կա նպաստավոր միջավայր, օրինակ՝ 20 կամ 30 մլրդ դոլար ներդրում կատարելու համար եւ կան կոնկրետ ներդրողներ, որոնք տեսել են այդ հնարավորությունները՝ նրանց ոչինչ չի խանգարում այդ ներդրումներն անել: Ի վերջո ներդրումներն արվում են շահույթ ստանալու համար, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին իշխանության տեսնելու: Այդ բոլոր խոստումները կամ հայտարարությունները, որոնք եղել են, որքանով ինձ հայտնի են՝ կոնկրետ նախագծերի տեսք չունեն:

- Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունեցող տեղական օլիգարխները զրկվելու են դրանից, ի՞նչ մեխանիզմով է դա հնարավոր:

- Մեխանիզմներ կան, եթե ապացուցվում է անօրինական սխեմաների միջոցով որոշակի սեփականության ձեռքբերումը: Հատկապես երբ խոսքը խոշոր չափերի կապիտալի մասին է, դրանք վաղեմության ժամկետ չունեն, եւ միշտ էլ պետությունը իրավունք ունի արդարադատություն իրագործելու: Սա նորմալ պրոցես է եւ ավելի շատ ազդակ կլինի, որ պետությունը գնում է դաշտը ավելի թափանցիկ դարձնելու, խաղի կանոններն ավելի հասկանալի դարձնելու ուղղությամբ: Այլապես կստացվի, որ դարձավ յուրօրինակ համաներում եւ բոլորին ներվեց ամեն ինչ: Իհարկե, համաներման անհրաժեշտություն կա, բայց ոչ այդ մասշտաբի խոշոր գործարքների առումով:

- Հեղինակավոր համաշխարհային կազմակերպությունների համար ընտրությունների արդյունքները որքանո՞վ են ազդակ, որ ավելի դրական կանխատեսումներ անեն Հայաստանի տնտեսության համար:

- Միջազգային կազմակերպությունները երկրի վարկանիշը գնահատում են մի քանի հանգամանքներից ելնելով, առաջին հերթին կանխատեսելիությունն է կարեւոր, երկրորդը՝ ռիսկերի նվազումը: Ընտրությունները մի քանի կետով այդ հարցերի պատասխանը տվեցին: Առաջին հերթին՝ վերահաստատվեց եւս մեկ անգամ, որ Հայաստանում կատարվեց ժողովրդավարական պրոցես: Ընտրություններ տեղի ունեցան, որոնք տարբերվում են մեր իմացած «ընտրություններից», նրանց համար սա դրական է:

Տպել
4158 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)