Եվրոպայի առաջնությունը մտնում է վճռական փուլ. խմբային փուլի ամփոփումը

24/06/2021 schedule18:02

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը թևակոխեց վերջնական փուլ. ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները: 24 թիմերից 8-ն ավարտեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում, մնացած 16-ը բաժանվել են 8 զույգերի և պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

Առանց լուրջ անակնկալների

Փլեյ-օֆֆ դուրս եկան այն թիմերը, որոնք ի սկզբանե ֆավորիտ էին համարվում: Խոշոր անակնկալներ չեղան: Մեծ անակնկալի էր մոտ Հունգարիայի հավաքականը: Նրանք առաջին խաղում 80 րոպե դիմացան գործող Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի դեմ պայքարում, սակայն հետո 3 անպատասխան գնդակ ընդունեցին իրենց դարպասը, երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացին գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, երրորդ տուրում էլ մոտ էին աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային հաղթելուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2, ընդ որում, գերմանացիները փրկվեցին խաղի ավարտից 8 րոպե առաջ, հակառակ դեպքում Գերմանիայի հավաքականը խմբում կզբաղեցներ 4-րդ տեղն ու դուրս կմնար պայքարից: Սակայն հունգարական հեքիաթին չբավականացրեց ընդամենը մի քանի րոպե:

Հարաբերական անակնկալների թվում կարելի է նշել Թուրքիայի, Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների ձախողումները: Թուրքերն ընդհանրապես ամենավատ տեսքն ունեին խմբային փուլում, նրանք պարտվեցին բոլոր երեք խաղերում, ընդհանուր՝ 1-8 հաշվով: Ռուսաստանի հավաքականը խմբային փուլի վերջին տուրից առաջ պահպանում էր պայքարը շարունակելու հնարավորությունը, սակայն պարտվեց Դանիային 1-4 հաշվով: Լեհերը, իրենց կազմում ունենալով 2020թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ Ռոբերտ Լևանդովսկուն, ընդամենը մեկ միավոր վաստակեցին, թեևը ինքը Լևանդովսկին արեց ամեն ինչ, որ թիմը մնա պայքարի մեջ. խփեց երեք գնդակ, շվեդների դեմ խմբային փուլի վերջին խաղում դուբլի հեղինակ դարձավ, բայց թիմը պարտվեց 2-3 հաշվով:

Պայքարը շարունակում են ուժեղագույնները

Խմբային փուլում ամենահամոզիչ տեսքն ունեին Իտալիայի, Բելգիայի և Հոլանդիայի հավաքականները: Հենց այդ երեք ընտրանիները կարողացան հաղթել իրենց բոլոր երեք խաղերում: Իտալացիները ընդհանրապես երեք խաղերում ոչ մի գոլ բաց չթողեցին: Լավ տպավորություն թողեց Շվեդիայի հավաքականը, որը շատ կազմակերպված էր գործում: Իրենց խաղով բազմաթիվ հարցերի տեղ թողեցին պորտուգալացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, անգլիացիներն ու իսպանացիները: Առաջին երեքը մեծ դժվարություններ ունեցան Հունգարիայի հավաքականի հետ, անգլիացիները թեև ոչ մի գոլ բաց չեն թողել, սակայն ընդամենը երկու գոլ են խփել, իսկ Իսպանիայի հավաքականը միայն երրորդ խաղում կարողացավ իրացնել իր մեծ առավելությունը՝ 5-0 հաշվով հաղթելով սլովակներին:

1/8 եզրափակչի զույգերը

Բելգիա - Պորտուգալիա
Իտալիա - Ավստրիա
Ֆրանսիա - Շվեդիա
Խորվաթիա - Իսպանիա
Շվեդիա - Ուկրաինա
Անգլիա - Գերմանիա
Հոլանդիա - Չեխիա
Ուելս - Դանիա

Հատկանշական է, որ ֆավորիտներից 4-ը հայտնվել են մրցաշարային ցանցի վերևի հատվածում, դա նշանակում է, որ քառորդ եզրափակչում կարող են ականատես լինել Իտալիա - Բելգիա և Իսպանիա - Ֆրանսիա դիմակայություններին, որոնց հաղթողներն էլ միմյանց կհանդիպեն կիսաեզրափակչում:

Ավելացնենք, որ 1/8 եզրափակչի հանդիպումները կսկսվեն հունիսի 26-ին: Այդ օրը կհանդիպեն Իտալիա - Ավստրիա, Ուելս - Դանիա զույգերը:

Տպել
980 դիտում

ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վնասներ են հասցվել Տավուշի մարզում

Աղետի վայրում աշխատում է 30 մարտական հաշվարկ և 324 փրկարար. ՆԳՆ-ն նոր տեղեկատվություն է հրապարակել (լուսանկարներ)

Եթե Հ1-ը հանրահավաքը ուղիղ հեռարձակեր, այդ պատկերը բավարար կլիներ, որ 3 մլն հայ մերժի սրբազանամաֆիոզ շարժումը. Աթանեսյան

Ինչ-որ բան չհասկանալը ամոթ չէ, բայց չհասկացածդ վերլուծել ու թիրախավորել փորձելը կոչվում է բթամտություն. Ղազարյան

Տեղեկատվություն ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհների և այլընտրանքային երթուղիների մասին

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ԲՏԱ նախարարություն

Դեբեդի հունը բարձրացել է 6 մետրով, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը ամբողջական հայտնվել է ջրի տակ

Վերահաստատել եմ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Բորելն անդրադարձել է Միրզոյանի հետ հանդիպմանը

Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում աղետի հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար

Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հրավիրած հանրահավաքը (տեսանյութ)

Մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում

Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է զբոսաշրջիկներին Լոռու և Տավուշի մարզերում խնդիրների դեպքում զանգահարել

Լոռու մարզում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները (լուսանկարներ)

Փրկվել է 73 մարդ. ինչպիսին է օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում՝ ժամը 15:30-ի դրությամբ

ՀՀ վարչապետի խոսնակը հրապարակել է լուսանկարներ Լոռու մարզի աղետի վայրից

Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտման գործողություններից. ՆԳՆ

Դիլիջան-Իջևան հատվածում այս պահին ակտիվ աշխատանք է տարվում ճանապարհի ամրացման ուղղությամբ

Լոռիի մի շարք համայնքներում ջրամատակարարումը դադարեցված է

Նրա ուշքն ու միտքը իր հանրահավաքն է, չի կարող չեղարկել, որովհետև «հայր մերը, որ Կրեմլում է», չի թողնում. Սաֆարյան

ՀՀ վարչապետը Լոռու մարզի տարերային աղետի վայրից գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել

Սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով․ նախարարությունը իրազեկում է

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ, թեև երկրում ստեղծված արտակարգ դրությանը, օրակարգից չեն շեղվելու

Հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել է նորման. ջրի ելքը ամենամեծն է վերջին 65 տարում

Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել պետական գերատեսչություններին․ Ավինյան

Էս ազգը մի քանի պիղծ շան տղու ձեռը կրակը չի ընկել, անհայրենիք ինոագենտներին ցույց տվեք իրենց տեղը վերջապես. Մկրտչյան

Վրաստանում ևս առատ տեղումներ են. անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Ադրբեջանի շրջաններում

Ներդրվող ջանքերի շնորհիվ այս բնական աղետի հետևանքները հնարավորինս արագ կմեղմվեն․ Սիմոնյան

Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել 1 դի, աղետից փրկվածների թիվը 20 է. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հրապարակել

ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից ՀՀ մուտքն ապահովել հիմնականում «Բավրա» անցակետով

Խանութների մոտ մեծ հերթեր են, արգելափակված են մի շարք բնակավայրեր. տեղի բնակիչը հայտնել է իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը ժամանել է աղետի գոտի (տեսանյութ)

Ինչ է այսօրվա հանրահավաքին հայտարարելու Վազգեն Գալստանյանը

Ներքին գործերի նախարարության ուժերը բավարարում են տեղում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար

Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ

Երևանի երկինքը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հանկարծ չկենտրոնանաք՝ աղետ, ջրհեղեղ, փլուզված ենթակառուցվածքներ, օգնություն. Պետրոս Ղազարյան

Երևի հիմա էլ «սրբազան» հաշվարկ են արել, որ աղետից տարհանված ժողովուրդը իսկը հրապարակում հավաքելու ռեսուրս է. Սաֆարյան

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին

Սա Մոսկվայի օրակարգն է, խնդիրը խժդժություն մտցնելն ու ժողովրդին պառակտելն է. ինչ սպասել այսօրվա հանրահավաքից