3 տարի ծափ տվիք, օրեր առաջ կրկին ընտրեցիք, եւ այս է արդյունքը, դուք եք մեղավոր. քահանան՝ զոհված զինծառայողի հարազատներին

ֆեյսբուքյան օգտատեր Ստելլա Սարուխանյանն իր էջում անդրադարձել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հանրային վարքին: Գրել է, որ հոգեւոր հովիվն իր անցկացրած արարողակարգերից մեկի ժամանակ ակնհայտ ատելության քարոզ ու քաղաքական ենթատեքստեր պարունակող հայտարարություններ է արել:

Արարողակարգն, ի դեպ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներից մեկի վերջին հրաժեշտի ժամանակ է եղել: «Ներս մտավ այս Աստծո ու Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ չունեցող Դեկամերոնի գլխավոր հերոսն ու խնկամանը թափահարելով՝ առաջին նախադասությունն այս ասաց՝ երեք տարի ծափ տվիք, օրեր առաջ կրկին ընտրեցիք եւ այս է արդյունքը, դուք եք մեղավոր...»,- մասնավորապես գրել է նա:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում էլ Ստելլա Սարուխանյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Խնձորեսկում: Զոհված զինծառայող Գարիկ Աղասյանի հուղարկավորության ժամանակ: «Զոհվածն իմ սանիկն է: Ընտանիքի հետ տասը տարուց ավելի է՝ շատ մոտ բարեկամություն ենք անում, տան անդամի նման եմ։ Գարիկը դիպուկահար էր: Հրաշք տղա, հերոս, նվիրյալ: Որդուս պես եմ սիրել ու վերաբերել»,-ասաց Սարուխանյանը:

Վերջինս մանրամասնելով հերոսի հոգեհանգստի արարողության ժամանակ կատարվածը, ասաց, որ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն իր կշտամբալից խոսքն ասել է սգի ու լացի ամենաթեժ պահին, երբ հրաժեշտի վերջին վայրկյաններն են եղել. «Մայրն ու քույրերը դագաղը գրկած բարձր լաց էին լինում, իսկ նա քարոզով ներս մտավ, մեղադրելով հայ ժողովրդին ու որդեկորույս ծնողին պատերազմի մեջ, ասել է թե չարախնդաց մեր սգի վրա: Դեմքից չարություն էր թափում: Ես հարցրեցի, դուք սրա՞ համար եք եկել, էս ինչեր եք խոսում: Ասաց՝ ինչ կա՝ դա եմ ասում, դու սուս: Ես էլ ասացի՝ չեք էլ ամաչում ու սենյակից դուրս եկա, որ իրավիճակը չսրեմ»:

«Հայկական ժամանակը» կապ հաստատեց Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ՝ վերոգրյալի մասին նրա մեկնաբանությունը խնդրելու: Երբ քահանան լսեց, թե ինչի համար ենք զանգահարել, ասաց, որ «Սյունիք 24» լրատվականին արդեն հանգամանալից պատասխանել է եւ ավելացնելու ոչինչ չունի: Մեր դիտարկմանը, թե հավելյալ հարցեր ունենք, եկեղացականը կոպիտ ձեւով եւս մեկ անգամ կրկնեց, որ արդեն մեկնաբանել է:

Նշված լրատվամիջոցին տված պատասխանում Տեր Ահարոն քահանա Մելքումյանը նախ շեշտել է՝ պատերազմը սկսվելուց ի վեր, Գորիսի տարածաշրջանում նահատակված բոլոր հայորդիները հուղարկավորվել են տարածաշրջանի հոգեւորականների կողմից: Վերջին հուղարկավորությունը կատարվել է օրերս, Խնձորեսկ գյուղում: Ապա մեջբերելով մի քանի ասույթներ, անցում է կատարել բուն թեմային, նշելով. «Ցավում եմ, որ օգտագործելով մարդկանց վիշտը, խոսքերիս մեջից հանելով մի բառ, դրա վրա խառնելով սեփական թույնի չափաբաժինը՝ փորձ է արվել սխալ կարծիք ձեւավորել: Վստահ եմ, որ սա ուղղորդված մի նվաստ փորձ էր»: 

Ստելլա Սարուխանյանը մեր զրույցում հայտնեց, որ արդեն ծանոթ է եկեղեցու հոգեւոր հովվի արձագանքին: «Գորիսում ով իմացավ, զարմացավ, որ նրան ներս ենք թողել: Եթե այս մարդը ընտանիքից ներողություն խնդրելու փոխարեն առակ է ասում ու արդարանում (ի դեպ ձեւի համար Աստվածաշնչից ոչինչ չի ասում, միայն առակներ՝ նապաստակը, էշը, առյուծը… սպանել, հեծնել առյուծին եւ այլն… շատ չծավալվեմ)»,-ասաց նա:

Սարուխանյանը նաեւ նկատեց, որ եթե Տեր Ահարոն քահանա Մելքումյանը զոհվածի ընտանիքից ներողություն չխնդրի ոչ պարկեշտ վարք դրսեւորելու համար, ապա կապ  հաստատելու բոլոր ընտանիքների հետ, որտեղ նա մտել է, կարծիքներ է հավաքագրելու եւ ներկայացնի հանրությանը:

Ստելլա Սարուխանյանի վստահեցմամբ՝ սա առջին դեպքը չէ, երբ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն իրեն նման կերպ է պահում: Ըստ մեր զրուցակցի՝ քահանան Որոտանում էլ մեկ այլ զոհված զինծառայողի հուղարկավորության ժամանակ է նույն բանն ասել:

Ի դեպ, սգո արարողությունների ժամանակ հոգեւորականների այսօրինակ պահվածքի մասին տեղեկություններ կան ոչ միայն տեր Ահարոն քահանայի վերաբերյալ:

«Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցուց: Մեզ հայտնեցին, որ լրատվամիջոցների հետ աշխատում է միայն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, եւ որեւէ հարցի պատասխանելու համար պիտի իր թույլտվությունը լինի: Տեր Վահրամի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

Տպել
4786 դիտում

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով