Բարձր ենք պահել մեր երկրի պատիվը, թող ոչ ոք չկասկածի, որ երբեւէ կարող ենք խաղալ մեր հայրենիքի անվան հետ. Նավասարդյան

Մոսկվայում կայացած Չեխովյան 15-րդ միջազգային փառատոնին այս տարի մասնակցում էր նաեւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը: Հեղինակավոր փառատոնն անցկացվել է հունիսի 26-27-ը: Համազգային թատրոնը մասնակցել է Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ: Բեմադրիչը դերասանուհի Նարինե Գրիգորյանն է:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը հայտնեց, որ այդ փառատոնից հետո Ռուսաստանում անցկացվելիք մեկ այլ միջոցառման մասնակցելու հրավեր են ստացել, որի հեղինակը Եվգենի Միրոնովն է: Վլադիվաստոկում առաջին անգամ անցկացվելու է Չեխովի փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագիրը: «Համազգային թատրոնին հրավիրել են՝ փառատոնը զարդարելու: Այդ Փառատոնին ներկա է լինելու նաեւ Չարլի Չապլինի փեսան՝ Ջեյմս Թիերենը»,- ասաց նա:

Չեխովյան փառատոնը 30 տարեկան է, այն այս տարի 15-րդ անգամ էր անցկացվում, քանի որ իրականացվում է 2 տարին մեկ անգամ: Այս տարի Հայաստանի թատերական գործիչների միությունում ՀԹԳՄ կայացած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Փափլիկը» արժանացել էր «Լավագույն ներկայացում» մրցանակին: ՀԹԳՄ-ն էլ բեմադրությունն առաջարկել էր Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին, եւ անմիջապես ընդգրկվել է ծրագրում։

Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ անչափ ջերմ ընդունելության են արժանացել Մոսկվայում. «Նույնիսկ համեստությունս թույլ չի տալիս ցիտել այն խոսքերը, որոնք ասել են մեր հասցեին: Փառատոնի տնօրենը մեզ իր շուրջն էր հավաքել եւ ասում էր՝ դուք այնքան լավն եք, որ նույնիսկ չենք ուզում ձեզնից բաժանվել: Հպարտության շատ մեծ պահեր ենք ունեցել, մի բան, որը պակասում էր վերջին շրջանում: Բարձր ենք պահել մեր երկրի անունը, պատիվը, եւ թող ոչ մեկը չկասկածի, որ մենք երբեւէ կարող ենք խաղալ մեր հայրենիքի անվան հետ: Շատ բարձր կարծիքներ են հնչել ոչ միայն հայկական թատրոնի մասին, այլեւ մեր՝ իբր միասնական եւ պետական մտածող տեսակի մասին»:

Տպել
5888 դիտում

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ