Երևան
11 °C
Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները վերանայվել են: Մասնավորապես, եթե 2021 թ. համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, ապա հիմա կանխատեսվում է 6 տոկոս: Երեկ այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարեւոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները եւ այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,- հավելեց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ առաջին կիսամյակի (հունվար-հունիս) ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 750.2 մլրդ դրամ, մինչդեռ ճշտված ծրագրային ցուցանիշով նախատեսված էր հավաքագրել 697.7 մլրդ դրամ: Այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5 տոկոս: 2020թ. նույն ժամանակաշրջանում ՊԵԿ-ը հավաքագրել էր 680.3 մլրդ դրամ, 2019թ.՝ 713.4 մլրդ դրամ, իսկ 2018թ.՝ 572.9 մլրդ դրամ:
Միեւնույն ժամանակ, 2021-ի առաջին կիսամյակում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է 83.8 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2020-ի նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել էր 65 մլրդ, 2019-ին՝ 52 մլրդ, իսկ 2018-ին 49 մլրդ դրամ:
ՀԺ-ն հարկային հավաքագրումների աճի մասին զրուցել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ:
- Պարոն Մաշադյան, ինչպե՞ս եք գնահատում հարկային հավաքագրման կիսամյակային ցուցանիշը:
- Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ՊԵԿ-ը գնահատական տա իր հավաքագրած եկամուտների վերաբերյալ: Կարող եմ ասել, որ ՊԵԿ-ը չի կարող բավարարված լինել առկա հարկային եկամուտների հավաքագրմամբ, քանի որ համոզված եմ, որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում կա ստվերային շրջանառություն: Այդ ստվերային շրջանառության հետեւանքով կան հարկային եկամուտների կորուստներ: ՊԵԿ-ը ամենօրյա աշխատանքով ձգտում է մաքսիմում կրճատել ստվերային շրջանառության կշիռը ընդհանուր հայտարարագրված շրջանառության մեջ:
- Սա հարկային վարչարարության ուժեղացմա՞ն, թե՞ տնտեսության ակտիվության արդյունք է:
- Ես կարծում եմ, ավելի կարեւոր գործոն կա, որը չնշեցիք՝ դա հարկ վճարողների վերաբերմունքն է հարկերի ճիշտ հայտարարագրման եւ բյուջե վճարման հետ կապված: Կարծում եմ, որ ամենակարեւորը դա է: Ինչ վերաբերում է ձեր նշած գործոններին. հարկային եկամուտների աճը պայմանավորված է երկուսով էլ: ՊԵԿ-ը թիրախային է համարում վարչարարության այն ուղղությունը, որը ենթադրում է ոչ թե հարկային անկարգապահության բացահայտում եւ պատժամիջոցներ, այլ ավելի շատ հարկային չարաշահումների կանխարգելում եւ աջակցում, որպեսզի բիզնեսը ճիշտ հայտարարագրի իր եկամուտները եւ ժամանակին վճարի հարկերը: Իսկ տնտեսական աճի առումով՝ մենք ունենք փաստեր, որ անհերքելի կերպով ապացուցում են՝ կա աշխուժացում: Մենք ունենք կատարված գործարքների ավելացում, խոսքը ՀԴՄ կտրոնների քանակի եւ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի կամ հարկային հաշիվների քանակի մասին է: Եթե 2021-ի առաջին կիսամյակը համեմատում ենք 2020-ի նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք մոտավորապես 50 մլն գործարքի ավելացում, որը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 658 մլրդ դրամ: 2019-ի համեմատ էլ գործարքների թիվն ավելի է մոտավորապես 51.5 մլն հատով եւ շուրջ 665 մլրդ դրամով:
- Խոսեցիք բիզնեսի վարքագծի փոփոխության մասին, որպես հարկային ոլորտում երկարամյա փորձ ունեցող մարդ՝ այդ փոփոխությունն ինչո՞վ եք պայմանավորում:
- Նախ ասեմ, որ հարկ վճարողների վարքագծի փոփոխությունը անընդհատ դրական միտում ունի: Բայց, իհարկե, վարքագծի թռիչքային փոփոխությունը տեղի է ունեցել 2018 թվականի կեսերից հետո, որի պատճառը բոլորը գիտեն:
- Պարո՛ն Մաշադյան, վերջին տարիներին ՊԵԿ-ի վարքագծում փոփոխություններ եղե՞լ են: Նախկինում գործարարները շատ էին դժգոհում կոշտ վարչարարությունից:
- Կարծում եմ՝ դրա հայելին մամուլն է. նախկինում շատ էին բողոքները ՊԵԿ-ի գործողություններից, հիմա համենայնդեպս ինձ շատ քիչ տեղեկություններ են հասնում, որ հարկային մարմինը կոշտ գործողություններ է անում: Այստեղ էական նշանակություն ունի Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որով 2018 թվականից հարկային եկամուտներ են համարվում հարկային հաշվարկներում արտացոլված բյուջե վճարման ենթակա գումարները:
Իսկ նախկինում հարկային եկամուտներ էին համարվում փաստացի կատարված վճարումները. հարկ վճարողների հիմնական բողոքի պատճառն այն էր, որ հարկային մարմինները ստիպում էին հասանելիքից ավելի վճարումներ կատարել բյուջե, այսինքն՝ գերավճարներ: 2018 թ. հետո օրենսդրորեն բացառված է, որ հարկ վճարողն ավելի շատ վճարի, քան հաշվարկով առաջացած վճարումն է, քանի որ դրա իմաստը չկա, դա հարկային եկամուտ չի համարվում: Ստուգումների առումով եւս ունենք էական փոփոխություններ եւ ենթադրում եմ, որ այդ դրական փոփոխությունը պայմանավորված է ՊԵԿ-ի կողմից ավելի թիրախային գործողություններ իրականացնելու հետ: Ես նշեցի նաեւ, որ մեր հիմնական ուղղությունը հարկային չարաշահումների կանխարգելումն է: Այսինքն հարկ վճարողների մեծամասնության մոտ առկա խնդիրը նախօրոք տեղեկացնում ենք՝ ծանուցման տեսքով, հանդիպումների կամ զանգերի միջոցով: Ասում ենք՝ ձեզ մոտ տեսնում ենք ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, ենթադրում ենք, որ դուք ՀԴՄ-ներն ամբողջական չեք տրամադրում: Հետո, երբ մենք գործողություն ենք անում՝ տվյալ հարկ վճարողն արդեն բարոյական առումով էլ ճիշտ չի լինի, որ ՊԵԿ-ի գործողություններից դժգոհի:
- Մինչեւ տարեվերջ ՊԵԿ-ը կկարողանա՞ գերակատարված գումարը կրկնապատկել, թե՞ պետք է ակնկալել միայն ծրագրով նախատեսված ցուցանիշների ապահովում:
- Ճիշտ է, կիսամյակային ծրագրային ցուցանիշի նկատմամբ ունենք 52.5 մլրդ դրամ գերակատարում, բայց կա Կառավարության որոշում, որով 30 մլրդ-ով արդեն իսկ ավելացվել է տարեկան նախատեսվող հավաքագրումը: Տարվա սկզբին ունեցել ենք բյուջեով նախատեսված 1 տրլն 440 մլրդ դրամի հավաքագրման կանխատեսում: Առաջին եռամսյակի ավարտից հետո տարեկան ծրագիրն ավելացվեց եւս 40 մլրդ դրամով, իսկ հիմա եւս 30 մլրդ-ով ավելացվել է սպասվելիք հարկային եկամուտները եւ այն կազմում է 1 տրլն 511 մլրդ դրամ: Թե տարվա կտրվածքով այդ գումարից ինչքան ավելի կհավաքագրվի՝ կդժվարանամ ասել, քանի որ ամեն դեպքում հարկերի գեներացումը կախված է տնտեսությունից, բայց գրեթե վստահ եմ, որ ծրագրային ցուցանիշը կկատարվի:
- Որպես տնտեսագետ կարո՞ղ եք ասել՝ ինչո՞վ է պայմանավորված տնտեսական աճի գրեթե կրկնակի վերանայումը:
- Տնտեսությունը շնչող օրգանիզմ է եւ գնահատական տալ տարվա սկզբին ու բացարձակապես համարել, որ դա ճշգրիտ է եւ շեղումներ չեն լինելու՝ ուղղակի հնարավոր չէ: Կարծում եմ, որ տնտեսության վիճակը 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ մենք ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ինչպես վերանայվել է:
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ