Տարակուսելի, ինչ-որ առումով անընդունելի հայտարարություն է, պետք է պարզաբանվի. Սոս Ավետիսյանը՝ Զասի արձագանքի մասին

Շուրջ 2 ամիս առաջ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում հատելով Հայաստանի սահմանը՝ մի քանի հարյուր ադրբեջանցիներ հաստատվեցին ՀՀ տարածքում: Այնուհետեւ նույնը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում: ՀՀ իշխանությունները որոշեցին իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով եւ դիմեցին ՀԱՊԿ-ին:

Մեկուկես ամսվա քննարկումներից հետո նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով չի անցնում: Ըստ նրա՝ կառույցի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում, մինչդեռ այս պարագայում սահմանային միջադեպ է, զոհեր էլ չկան: Մեր հարցերին պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին  հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը.

- Պարոն Ավետիսյան, ՀԱՊԿ-ն վերջապես պատասխանեց Հայաստանին: Բայց «պարզվում է», որ սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ. զոհեր, ագրեսիա չկա: Սպասելի՞ էր ձեզ համար նման արձագանքը:

- Բավական տարօրինակ արձագանք է, տարակուսելի, որովհետեւ նախ զոհ կա. ցավոք սրտի, արեւելյան ուղղությունում մենք մեկ զոհ ունենք, ադրբեջանցիները հայ զինվոր են սպանել: Երկրորդ, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին ոչ թե ագրեսիայի վերաբերյալ՝ 4-րդ կետով, այլ 2-րդ կետով, որը ենթադրում է՝ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի: Այսինքն՝ մեր կողմից պատշաճ դիմումի ձեւը պահպանված է եղել: Բացի այդ, Զասը խոսում է Հայաստանի հարավի մասին, մեր խնդիրը հարավարեւելյան  սահմանի՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մասին է:

- Ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն նման տարակուսելի հայտարարությանը: Վստահաբար տեղյակ եք, որ տարատեսակ կոչեր են ուղղվում իշխանություններին՝ սկսած ՀԱՊԿ-ից դուրս գալուց, մինչեւ այլ կառույցների անդամակցություն: Ո՞րը պետք է լինի մեր արձագանքը:

- Զասի հայտարարությանն արձագանքել է նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ տարօրինակ համարելով նրա գնահատականները: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտական եւ այլ կառույցները այս հայտարարությունների տրամաբանության մեջ պետք է քայլեր անեն: Իմ կարծիքով՝ պետք է այդ տարակուսելի հայտարարությունը պարզաբանվի գործընկերների հետ, հասկանանք՝ ինչու է պատասխանն այսպիսին: Ես հասկանում եմ, որ սա առաջին անգամն է ՀԱՊԿ պատմության ընթացքում, որ նման իրավիճակ է լինում, եւ նման դիմում է ուղղվում, բայց պետք է քննարկել եւ իրավիճակը ճիշտ գնահատել:

- Նույն Զասը, Տաջիկստանում ստեղծված իրավիճակին արձագանքելով, անհանգստություն է հայտնել եւ հայտարարել, որ պետք է աջակցել՝ այդ երկրի հարավային սահմանների անվտանգությունը ապահովելու համար: Ի՞նչ եք կարծում, երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք:

- Երկակի ստանդարտներ, այո՛, իրավացիորեն եք նշում: Բայց ես կարծում եմ, որ 6 անդամ պետություններն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, եւ պետք է այդ տրամաբանության մեջ խնդրին նայենք: Եթե ՀԱՊԿ-ը ընդհանուր անվտանգային համակարգ է, ապա այդտեղ անդամների տարածքային ամբողջականության հարցերը պետք է անհանգստություն առաջացնեն բոլոր անդամ պետությունների համար: Ես չեմ կարող ասել՝ ինչու է Տաջիկստանի դեպքում այդպիսին արձագանքը, բայց պետք է աշխատանք տարվի, որ այդ ընկալումները լինեն համահավասար, որովհետեւ դա է ենթադրում կոլեկտիվ անվտանգություն ասվածը:

- Պարոն Ավետիսյան, ինչքանո՞վ է արդարացի ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում քննարկում էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցը:

- Ես կարծում եմ, որ որոշ առումով պետք է տարանջատել Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի, այսպես ասած, ճարտարապետությունից:

- Այսինքն՝ համաձայնեցված չէ՞ր Զասի արձագանքը Ռուսաստանի հետ:

- Ես չեմ կարող ենթադրություններ անել, բայց կարծում եմ՝ մեր անվտանգային համակարգի աշխատանքները չպետք է կապել հայտարարության հետ: Կրկնում եմ՝ դա տարակուսելի եւ ինչ-որ առումով անընդունելի հայտարարություն է, որի շուրջ պետք է աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ այլ անվտանգային խնդիրները, որոնք այս պահին փորձում ենք լուծել մեր ռազմավարական դաշնակցի հետ, առանձին տիրույթում են:

Նշենք, որ այսօր Զասի հետ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Զրույցի ընթացքում վերջինս բավական կոշտ է արձագանքել Զասի՝ նախօրեի հայտարարություններին: 

Տպել
2185 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը