Եթե ֆորսմաժորներ չլինեն գյուղատնտեսության առումով ավելի լավ տարի կունենանք. Մովսիսյան

2021 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում դրական արդյունքներ են արձանագրվել:

Օրեր առաջ Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ծիրանի արտահանման ծավալները կազմել են 21 հազար տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7200 տոննայի համեմատ: Ավելին՝ 6 ամսվա կտրվածքով արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա ամբողջ ծավալը, նախորդ տարի եղել է 19 700 տոննա: Կանխատեսվում է, որ այս տարի մոտավորապես 50-70 տոկոս ծիրանի արտահանման աճ կարձանագրվի: Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտավորապես կրկնակի ավելի գյուղմթերք է արտահանվել: Իհարկե, շարունակում է հրատապ մնալ ոռոգման ջրի խնդիրը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ, օրինակ, Արագածոտնի մարզում չնայած ջրի խնդիրներ են եղել, լավ բերք է եղել, եւ արտահանման հետ կապված էլ դժվարություններ չեն առաջացել:

Պատգամավորի խոսքով՝ բողոքներ, քննադատություններ են հնչում, թե գյուղատնտեսության նախարարություն չկա, բայց այն մասշտաբի ծրագրեր, որ այս Կառավարությունն է իրականացրել այս ոլորտում՝ երբեք չի եղել:

«Հիմա գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի հետաքրքիր ու շահավետ է դարձել: Բազմաթիվ վարկեր կան 0 տոկոսով, շատ լավ ծրագրեր կան: Եթե պատգամավոր չլինեի ու ժամանակ ունենայի, ես էլ անպայման գյուղատնտեսությամբ կզբաղվեի: Անկախ նրանից, որ գյուղատնտեսության նախարարություն չկա եւ ոլորտը փոխնախարար է ներկայացնում, աշխատանքները դրանից չեն տուժում»,- ասաց Մովսիսյանը:

Նա նշեց, որ հիմա ոլորտում դրական միտում է նկատվում. մարդիկ դասընթացներ են անցնում գյուղվարկ ստանալուց առաջ եւ շարժվում են այնպես, ինչպես պետությունն է սովորեցնում. «Քիչ-քիչ մեր գյուղացիները գնում են նոր տեխնոլոգիաներով բույսերի մշակմանը»:

Պատգամավորի կարծիքով՝ այս տարվա վերջնական արդյունքները գյուղատնտեսության համար ավելի լավը կլինեն, քան նախորդ տարիներին. «Այն, որ լավ ենք սկսել եւ լավ է ընթանում ամեն ինչ՝ դա միանշանակ է, եւ եթե ֆորսմաժորներ չլինեն, ավելի լավ տարի կունենանք»:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ մեր զրույցում ասաց, որ նախորդ տարի ցրտահարության, ապա դրանից հետո գերխոնավության պատճառով ծիրանը քիչ է եղել: Իսկ այս տարի չորային է եւ ծիրանի բերքը լավն է. «Բացի այդ Ուզբեկստանում մեծ ցրտահարություններ եղան, եւ ռուսական շուկայում ծիրանի լուրջ դեֆիցիտ առաջացավ, դրա համար ծիրանի արտահանման գործընթացը կարծես նորմալ է: Ուզբեկական ծիրանի բացը լրացվում է հայկական ծիրանով»:

Ըստ նրա՝ չորային տարվա արդյունքում հիվանդություն չկա, եւ ծիրանի ապրանքային տեսքն էլ է լավ պահպանվել:

Խոսելով մնացած գյուղմթերքների մասին՝ Մնացականյանը նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղացիներն ավելի շուտ են մրգերը հանձնել շոգ եղանակի պատճառով, եւ արտահանումը շատ է. «Բայց ջրի խնդիր կա: Բավականաչափ այգիներ չորացման եզրին են»:

Դիտարկմանը՝ փաստորեն արտահանման հետ կապված խնդիր չկա, բայց ոռոգման ջրի հարց կա, գյուղատնտեսը դրական արձագանքեց. «Ես նախորդ տարի էլ ասել եմ, որ այս տարի ջրի խնդիր է լինելու, եւ ոռոգման համակարգը պետք է բարելավել: Արդեն բախվել ենք այդ խնդրին, եւ ամեն տարի սա ավելի է մեծանալու: Այսօր, օրինակ՝ 20 տարվա այգի հիմնած ֆերմերը ջրի խնդիր ունի, իր 3 հեկտար մորու տնկատափը չորացել է»:

Հարցին՝ այս տարի գյուղմթերքի արտադրողականությունն ինչպե՞ս է ընթանում, Մնացականյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանած գյուղմթերքի ծավալը շատ փոքր է. «Գուցե հիմա 2 կամ 5 տարի առաջվա համեմատ լավ է, բայց մեր ապրանքի որակը դեռեւս լավը չէ: Մեզ պետք է համակարգված աշխատանք, որպեսզի որակի բարելավում ունենանք: Ուզբեկստանը տարեկան միայն 670 000 տոննա ծիրան է արտահանում, իսկ մեր ամբողջ պտուղ-բանջարեղենի արտահանումն իրար հետ 150 000 է առավելագույնը»:

Մնացականյանի կարծիքով՝ տարվա կտրվածքով հացահատիկի մշակաբույսերի ցածր արդյունք է լինելու, իսկ այգեգործության մեջ, հակառակը՝ բարձր, քանի որ այս տարի առաջին բերքն են ստանալու. «Պտղաբուծության մեջ եւս աճ է լինելու, նաեւ արտահանման առումով»:

Նա նշեց, որ պետք է պոտենցիալը ճիշտ օգտագործել, ներգրավել մասնագետներ, ովքեր այգեհիմնման աշխատանքներ են իրականացնում. «Պետք է մասնագետների հետ հանդիպել, հասկանալ, թե ինչ այգի է պետք հիմնել, ճիշտ կազմակերպել, որ որակյալ ապրանք ստանանք ու կարողանանք մրցակցել: Մեր արտահանած քանակը ռուսական ֆուդ սիթիներում վաճառվող միջին կամ միջինից ցածր որակի ապրանք է, եւ այս ցուցանիշներով չպետք է հպարտանալ»:

Մնացականյանի խոսքով՝ պետական սուբսիդավորումները, վարկերը օգնում են ոլորտին, հողերի մշակմանը, սակայն դա կարճաժամկետ բնույթ է կրում: Ըստ նրա՝ շատ մարդիկ մտնում են գյուղատնտեսության մեջ, սակայն ոլորտը չպատկերացնելով՝ մի քանի տարի հետո ձախողվում են:

«Եթե պետությունը մինչեւ վերջ չհետեւի արժեշղթային, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու մի քանի տարի հետո: Երբ մեկը գալիս, հիմնում է այգեհիմնման նպատակով պետական սուբսիդավորում տալու համար, պետությունը ոչ միայն դա պետք է տա, այլեւ պետք է ճշտի, թե ինչ է անելու այդ մարդը, օգնի նրան: Մեր երկրում հիմա մի տեղ 100 հեկտար այգի են հիմնել, սխալ ծառեր են տնկել եւ ցածրորակ բերք ստացել: Նրանք վաղը իրացման խնդրի առաջ են կանգնելու, որովհետեւ չեն պատկերացնում, թե ինչ պետք է անել»,- նշեց գյուղատնտեսը:

Ըստ նրա՝ պետությունը պետք է առնվազն 7-10 տարի ամբողջ պրոցեսը վերահսկի, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Գյուղատնտեսն ասաց՝ կարեւոր է նաեւ, որ գյուղատնտեսության նախարարությունը վերաբացվի, մասնագետներ հրավիրվեն, այլապես հայկական գյուղմթերքը մրցակցությունից դուրս կմնա:

Ի դեպ, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության նախարարությունը վերականգնելու առաջարկությամբ։  «Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաեւ ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է եւ ունի չափազանց մեծ նշանակություն եւ բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը»,- Փաշինյանին ուղղված դիմումում նշել է նա:

Տպել
3948 դիտում

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար