Միշտ ասում են՝ չունենք, չգիտենք՝ երբ կստանանք. քաղաքացին բողոքում է, որ պոլիկլինիկաներում պատշաճ չեն սպասարկում

Երեւան քաղաքի բնակիչ Վանյա Հակոբյանը «Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել՝ բողոքելով Երեւանում գործող պոլիկլինիկաների սպասարկումից: Քաղաքացի Հակոբյանը 75 տարեկան է, երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, հիվանդ է շաքարային դիաբետով: Ապրում է Շենգավիթ վարչական շրջանում ու դժգոհություններ ունի իրեն սպասարկող թիվ 18 պոլիկլինիկայից:

Հոկոբյանի խոսքով՝ օրենքով իրեն հասնում է շաքարի կարգավորման դեղերը, բայց երբ գնում է «դիաբետոն» ստանալու, պարբերաբար ասում են՝ չունեն, փոխարինողներ են առաջարկում՝ «դինգա», «մեթֆորմին»:

«Երբ ասում եմ, որ «դինգան» ինձ չի օգնում, ասում են՝ ուրեմն գնա, դեղատներից «գլյուկոֆաժ» առ: Ստիպված առնում եմ «գլյուկոֆաժ»: «Ինսուլին» են տալիս սրվակով, բայց ասում են՝ շպրիցները դուք պիտի առնեք: Շպրիցն էլ արժե 110 դրամ, ամեն ամիս ինձ առնվազն 60 հատ պետք է, 6800 դրամ: Եթե ես բոլորը պիտի դեղատնից առնեմ, էդ «ինսուլինն» էլ թող չտան ու հայտարարեն՝ պոլիկլինիկաները հաշմանդամներին ոչնչով օգտակար չեն լինում: Էս բարդակը ե՞րբ պիտի վերանա էս երկրից: Շաքարով հիվանդ մարդիկ ենք, գնում, ժամերով նստում, մի դեղի ենք սպասում, նյարդայնանում ենք դրանից՝ ավելի է շաքարներս բարձրանում: Ռեցեպտով գնում եմ դեղատուն, ասում են՝ պրծել է: Առողջապահության նախարարության թեժ գիծ եմ զանգում՝ ամբողջ օրը չեն պատասխանում, դեղերի բաժին էդպես էլ չմիացրեցին»,- նեղսրտած բողոքեց քաղաքացին:

75-ամյա քաղաքացու խոսքով՝ պետպատվերով նախատեսված դեղերը երբեք չի եղել, որ ժամանակին ստանա, կամ պահանջված դեղը լինի: Ըստ Հակոբյանի՝ բոլոր պոլիկլինիկաներում է համատարած անտարբերություն, քանի որ հարազատների հետ շփման արդյունքում իմանում է, որ նույն իրավիճակը նաեւ այդ մարդկանց մոտ է:

«Միշտ ասում են՝ չունենք, չկա, մի շաբաթից եկեք, չգիտենք, երբ կստանանք: Ինչո՞ւ է այդպես: Առողջպահության նախարարությունը կարողանում է պարգեւավճար ունենալ, բայց շպրիցի համար փող չունի: Թող առողջապահության նախարարությունը հայտարարի՝ հարգելի թոշակառուներ, սրանից հետո ռադներդ քաշեք, գնացեք դեղատներից առեք, մեր վրա հույս մի դրեք»,- ասաց Վանյա Հակոբյանը՝ հորդորելով, որ իր այդ ասածն առանց խմբագրման նույն բառերով էլ գրվի:

Նա նաեւ նշեց՝ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը պիտի պոլիկլինիկաներին դեղեր մատակարարի, անընդհատ ուշացնում է. «Ինչ-որ խաղեր են խաղում դրանք էլ, ես վստահ եմ՝ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, բայց իրենց կողմից էլ համատարած անտարբերություն է»:

Երեւանի քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ մեկնաբանություն տալու համար գրավոր հարցում էին պահանջել: Պատասխանում նշել են, որ Վանյա Հակոբյանի բարձրաձայնած խնդիրն ուսումնասիրելու համար քաղաքապետարանը թիվ 18 պոլիկլինիկայի տնօրինությունից պահանջել է քաղաքացու ամբուլատոր քարտի պատճենը: Արդյունքում պարզել, որ քաղաքացի Վանյա Հակոբյանը միշտ նույն ժամանակ է ստացել իրեն հատկացվելիք դեղորայքը, անգամ որոշ ամիսների ստացել է մեկ-երկու օր շուտ. «Չի բացառվում, որ քաղաքացին նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ է գնացել: Այդ իսկ պատճառով էլ մերժվել է»:

Ինչ վերաբերում է Հակոբյանի բողոքին, թե «դիաբետոնի» փոխարեն իրեն այլ դեղ են առաջարկել, քաղաքապետարանից դա չեն հերքել, սակայն նշել են, որ քաղաքացին պոլիկլինիկայում թանկ ու էժանի կռիվ է արել, մինչդեռ առաջարկվող դեղը՝ «դինգան», բարձորակ է. «Խնդիր է եղել «դիաբետոնի» հետ կապված, երբ քաղաքացին ասել է, որ «դիաբետոնը» թանկ է, «դինգան»՝ էժան: Ուսումնասիրել ենք, նա միշտ նույն դեղերն է ստացել, «դիաբետոն», «մեթֆորմին»: Հետո արդեն ավելացվել է «ինսուլատարդը»»:

Մեզ տրամադրվել է տեղեկատվություն, թե քաղաքացի Հակոբյանը սույն թվականի հունվարից մինչեւ հուլիսի 6-ը քանի անգամ է այցելել պոլիկլինիկա եւ ինչքան դեղորայք է ստացել: Հավելյալ նաեւ տեղեկացրել, որ դիաբետի դեղերը պոլիկլինիկաներին կենտրոնացված տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մի քանի տեսակի դեղորայք, այդ թվում՝ ինսուլին:

Վանյա Հակոբյանը 2021 թվականի հունվարի 8-ին ստացել է ճնշումն իջեցնող եւ հակադիաբետիկ դեղեր՝ «դիաբետոն» եւ «մեթֆորմին», երկու ամսվա համար: Հաջորդ այցը պիտի լիներ մարտի 8-ին: Հակոբյանը գնացել է մարտի 5-ին ու կրկին երկու ամսվա համար ստացել նույն դեղերը: Մայիսի 8-ին ստացել է հունվարի 8-ին այցելության ժամանակ ստացած նույն դեղերը, դրան գումարվել է նաեւ «պիրացետամ» եւ գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող դեղեր:

Հունիսին շաքարը բարձր է եղել, հիվանդանոց է պառկել, 19-ին դուրս է գրվել: Հուլիսի 1-ին արդեն գնացել է պոլիկլինիկա, էպիկրիզում նշանակված է եղել նաեւ ինսուլին, եւ քանի որ շաքարի թվերը բարձր են եղել, մեթֆորմինից բացի, տրվել են նաեւ լրացուցիչ այլ դեղեր: Հերթական այցը եղել է՝ հուլիսի 6-ին, վերցրել է 4 անվանում դեղորայք՝ 3-ը հակագերճնշման, 1-ը՝ հակամակարդիչ:

Քաղաքապետարանից նաեւ հավելյալ տեղեկացնում են՝ Հայաստանում դիաբետի դեղերը պոլիկլինիկաներին կենտրոնացված տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մի քանի տեսակի դեղորայք, այդ թվում՝ ինսուլին:

Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի բարձրաձայնած այն խնդրին, որ դեղերի ոչ պատշաճ մատակարարումը բոլոր պոլիկլինիկաներում է համընդհանուր բնույթ կրում, քաղաքապետարանից պարզաբանել են՝ պոլիկլինիկաները արտոնյալ դեղորայքի տրամադրման համար մրցույթներ են կազմակերպում, դա պարտադիր պայման է, պետական հիմնարկներն առանց մրցույթի ոչ մի դեղ իրավունք չունեն ձեռք բերելու, նույնիսկ, եթե դեղն ուշանում է, պոլիկլինիկան իրավունք չունի այլ անձից կամ կազմակերպությունից գնում անելու: Անգամ եթե այդ ընթացքում պոլիկլինիկայում գրանցված շահառուների թիվ ավելանա, ու նրանց էլ դեղորայք տրամադրվի, հնարավոր է՝ որոշակի խախտումներ լինեն:

«Մենք նոյեմբերից մի խնդրի հետ են բախվում, որը համատարած է դարձել: Շատ պոլիկլինիկաներ տենդեր են հայտարարում, մասնակցում են տարբեր կազմակերպություններ, մրցույթը կայանում է, պայմանագրերը՝ կնքվում: Մրցույթը շահող կազմակերպությունը, որը պիտի դեղերը մատակարարի ըստ ժամանակացույցի, մատակարարում չի անում: Արդյունքում խնդրի առաջ են կանգնում, թե՛ պոլիկլինիկան, թե՛ հիվանդը: Պոլիկլինիկան մաքսիմում 21 օր անց կարող է պայմանագիրը խզել տվյալ կազմակերպության հետ, ու նոր մրցույթ հայտարարել, բայց դրանից կրկին տուժում է հիվանդը: Շատ հաճախ վատ աշխատող կազմակերպությունների հետ պայմանագիր խզելուց հետո դրանք իրենց անվանումները փոխում են եւ այլ անունով մրցույթին մասնակցում, նորից շահում ու սկսում վատ մատակարարել»,- հայտնում են քաղաքապետարանից: Միեւնույն ժամանակ, հավելում՝ խնդիրն այս տարի եղել է բազմաթիվ պոլիկլինիկաներում. շատ կարեւոր դեղեր, որոնք հաշմանդամներին ուղղակի անհրաժեշտ են եղել, պոլիկլինիկաները չեն ստացել, մատակարարողի թերացման պատճառով:

«Բազմիցս գրություններ ենք գրել, որ գնումների գործընթացն ավելի ճկուն լինի: Նախկինում Գնումների մասին օրենքում կար մի կետ, որ մասնակից կազմակերպությունը պիտի գոնե ինչ-որ մի ժամանակահատվածի պատմություն ունենա: Առնվազն տեսանելի լինի, թե անցած 6 ամսում ինչ մատակարարումներ է արել, բարեխիղճ է արել, թե ոչ: Հիմա այդ կետը հանված է, ուստի մրցույթներին մասնակցում է ցանկացած մեկը»,- մանրամասնում են քաղաքապետարանից:

Տպել
2154 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել