Իսահակյանում անասնագլխաքանակը պատվաստված չի եղել ընդհանրապես, պատվաստանյութը հայտնաբերվել է անասնաբույժի տան սառնարանից

Սիբիրյան խոցի  դեմ Շիրակի մարզի Իսահակյան համայնքում անասնագլխաքանակն ընդհանրապես պատվաստված չի եղել: Ավելին, ստացված պատվաստանյութի խմբաքանակն ամբողջությամբ հայտնաբերվել է ինքնասպանություն գործած անասնաբույժի տան սառնարանում:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Պատվաստանյութը հայտնաբերվել է ինքնասպանության նախորդ օրը: Անասնաբույժը, սակայն, չի կարողացել հստակ բացատրել, թե ինչի համար չի պատվաստել անասուններին:

«Անասնաբույժի տնից ոստիկանության հետ միասին մեր աշխատակիցները գտել են պատվաստանյութը: Ինչ-որ հեքիաթներ է պատմել, անլուրջ բաներ է ասել, անհասկանալի: Լուրջ փաստարկ չի ունեցել»,- ասաց Ավետիսյանը:

Անասնաբույժը կենդանիներին չի պատվաստել, դրանց տերերը, սակայն, պատվաստումների մատյաններում ստորագրել են իրենց կենդանու պատվաստված լինելը հավաստող տողի դիմաց:

Ինչո՞ւ են ստորագրել: Գեորգի Ավետիսյանն ասում է՝ անասնաբույժն է խնդրած եղել:

«Երբ որ հետները խոսեցինք, իրենք ասացին, որ մեզ խնդրել էր ստորագրենք, որ հաշվետվությունը հանձներ, հետո գար պատվաստեր: Մինչև հունիսի 16-ն ավարտած պետք է լիներ պատվաստման գործընթացը, որից հետո մենք պետք է ստուգեինք պատվաստվել են, կենդանիները, թե չէ»,-մանրամասնեց պատասխանատուն:

Դեպքից հետո Անիի տարածաշրջանի բոլոր համայնքներում ստուգում է իրականացվել: Որոշակի խնդիրներ հայտնաբերվել են, բայց ոչ այն մասշտաբի, ինչպիսին Իսահակյանում էր: Գերոգի Ավետիսյանն ասում է, իր աշխատանքային ամբողջ պրակտիկայում Իսահակյանի դեպքն առաջինն էր, որ ամբողջ գյուղում մասսայական պատվաստում չիրականացվեր, բայց մատյանում լիներ դրական պատկեր:

Հայտնաբերված պատվաստանյութով անմիջապես բոլոր կենդանիները պատվաստվել են: Իրավիճակը ՍԱՏՄ-ն դարձրել է վերահսկելի Գյումրու բոլոր վաճառակետերում:  Երևանում ՍԱՏՄ ղեկավարի հրամանով անասնահամաճարակային մշտադիտարկում է բացվել, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք Անիի տարածաշրջանից միս բերվել, վաճառվել է: «Վտանգը լոկալիզացրել ենք: Հիմա խուճապի կարիք չկա»,- վստահեցրեց Ավետիսյանը:

Կիսասատկած ու հիվանդ կենդանուն մորթել, միսն իրացնելու համար գյուղացիներին պատիժ չի սպառնում: Ըստ պատասխանատուի, օրենսդրական բաց կա այստեղ: Իսկ սպանդանոցային մորթը սեփական կարիքների կամ ծիսական մորթի ժամանակ պարտադիր պահանջ չի համարվում: Բայց չէր խանգարի, որ նրանց համար որոշակի պատիժ, այնուամենայնիվ, վարչական տույժ օրինակ, սահմանված կիներ:

Հիշեցնենք, որ Իսահակյանի անասնաբույժը՝ Ռուստամ Սիմոնյանը, ինքնասպանություն էր գործել հուլիսի 1-ին՝  կախվելու միջոցով: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասել էր, որ անասնաբույժը գրություն է թողել: Որքանո՞վ ինքնասպանությունը կապ ունի կենդանիներին չպատվաստելու, իր տանից պատվաստանյութերը հայտնաբերելու հետ: Դատախազն այսօր մեր հետ զրույցում ասաց՝ քննության առարկա են դարձվելու բոլոր այն վարկածները, որոնք  կարող էին հանգեցնել նման հետեւանքի:

Նշենք, որ Իսահակյան գյուղից Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 7 մարդ: Եվս 1-ը հոսպիտակացվել էր երեկ: Նրանցից 5-ի մոտ ախտորոշումը հաստատված է: Բլորը դեռ հիվանդանոցում են:

Սամսոն Մատինյան

 

Տպել
5410 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ