Գրեթե բոլոր ռազմագերիների ծնողները աշխատել չեն հասցնում. ժամանակ չի մնում, շարունակ դռներ են թակում. BBC (մաս-2)

Բաքվում, ճաղերի հետևում շարունակում են մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ: Նրանց մասին հստակ թվային տվյալներ չեն հրապարակվում, սակայն ամեն օր հայտնի է դառնում գերիների որևէ խմբի դատավարության  մասին: Նրանց դատապարտում են շինծու քրեական գործերով, բայց գերիների համար միայն այս դատական նիստերը չէ, որ բարդ ընթացք ունեն:

Երեկ հայտնել ենք, որ BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է հայրենիք վերադարձած ու գերության մեջ դեռևս գտնվող ռազմագերիներին ու նրանց պամություններին, որը մենք փոխադրել ենք հատվածաբար:

Անդրադարձի առաջին հատվածը կարող եք կարդալ այստեղ: Ստորև ներկայացնում ենք հոդվածի երկրորդ մասը:

Կարինե Սարգսյանը (անունը փոխված է)չի կարողանում ժպտալ: Հեղինակը նրան հանդիպել է փաստաբանների գրասենյակում, որտեղ նա պատրաստվել է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա իրական անունը շատերին հայտնի է, նրա պատմությունը քննարկվում էր Հայաստանից դուրս անգամ:

Կինը զինծառայող է եղել, կամավոր մասնակցել պատերազմին, օգնել որպես բուժքույր, բայց ծանր քաշի ու առողջական վիճակի պատճառով մնացել է ադրբեջանական շրջափակման մեջ, որոնք նրան հայտնաբերելուց հետո սկսել են ծաղրել, քաշքշել հագուստից, պատռել այն: Ադրբեջանական զինծառայողների խմբի ղեկավարը՝ Իբրահիմը, հավատացել է, որ նա գյուղում մնացած քաղաքացի է ու պատերազմի հետ կապ չունի, քանի որ քաղաքացիական հագուստով է եղել: Նրան Բաքու տեղափոխելուց հետո հատուկ գրված տեքստեր են փոխանցել ու ստիպել դրանք ասել ասուլիսի ժամանակ: Բանտում նա որոշ ժամանակ գետնին է քնել, քանի որ ծանր քաշի պատճառով կոտրվել է մահճակալը: 4 մետրանոց խցում նրա հետ մի կին է եղել՝ տարեց քաղաքացիական անձ.

«Այդ կինը շատ էր վախենում, վեր էր թռչում ամեն շշուկից, իսկ ամեն դուռը բացվելու ժամանակ իրեն թվում էր, թե եկել են սպանելու: Նրա բախտը բերեց, բավական շուտ փոխանցվեց հայկական կողմին: Երբ այդ տարեց կնոջը տեղափոխեցին, ես փոքր-ինչ ազատություն զգացի: Նրա հետ բարդ էր. երբ առանց այն էլ նյարդերդ տեղի են տալիս, պատկերացրեք կողքից էլ շարունակ օյ-օյ-օյ ես լսում»,-պատմել է Կարինեն: Բազմաթիվ փորձությունների միջով անցելուց հետո կինը հայրենիք է վերադարձել նախորդ տարվա դեկտեմբերին:

Ողջ հունիսի ընթացքում Բաքվում շարունակվում էին դատական լսումները այն հայերի գործերի վերաբերյալ, որոնց Ադրբեջանը ահաբեկիչներ է անվանում, իսկ Հայաստանը ՝ ռազմագերիներ:

Միջազգային կազմակերպությունները փորձում են խուսափել «ռազմագերիներ» արտահայտությունից այն անձանց նկատմամբ, ովքեր համաձայնագրի ստորագրումից հետո չեն ներառվել  «բոլորը բոլորի դիմաց համար» սկզբունքով փոխանակման տակ, բայց նրանք խոստովանում են, որ Ադրբեջանում բանտարկված են բազմաթիվ զինծառայողներ:

BBC-ն հիշեցնում է գերիների վերջին փոխանակումների մասին ու հավելում, որ դրանք արվել են ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման դիմաց: Նշվում է, որառանց ականների գտնվելու վայրի իմացության, մեկ անձ կարող է օրական վնասազերծել ընդամենը 25 քմ տարածք: Ադրբեջանին ավելի քան 10 տարի պետք կլիներ միայն Աղդամի ականազերծումը կազմակերպելու համար:

Ըստ հեղինակի, գերիներին ու ռազմագերիներին տեղեկատվության դիմաց  փոխանակումը թվում է խնդրի լուծման անազնիվ, բայց անխուսափելի ձև:

Նախկին ռազմագերիներից մեկը, որ վերադարձել է այդպիսի փոխանակման շնորհիվ,  ի պատասխան քարտեզները հանձնելու մեղադրանքների, հարց է ուղղում. «Ենթադրենք, այդ քարտեզները մնացին մեզ մոտ, իսկ այնտեղ ականների վրա պայթեց օրական հարյուր մարդ, մենք դրանից ի՞նչ կշահենք, եթե քարտեզների միջոցով հնարավոր է փրկել մարդկային կայնքեր»,-ասում է նա:

Նույն կարծիքի է նաև Կարինեն ու դեռ գերության մեջ գտնվող ռազմագերիներից մեկի հայրը՝ Սամվել Սողոմոնյանը:

Նրա հետ հանդիպման ժամանակ Սամվելը հայտնել է, որ ընտանիքի միակ կերակրողն է մնացել կրստեր որդին, ծայրը ծայրին չեն հասցնում, որովհետև ինքը պատերազմից հետո չի աշխատում, իսկ մինչ այս ամենը, շինարարույամբ է զբաղվել՝ 0-ից տներ  է կառուցել: Ասում է՝ ինչ որդին գերեվարվել է, շարունակ Երևանում կամ մարզկենտրոնում են:

Տղամարդը նշում է՝ գրեթե բոլոր գերեվարվածների ծնողներն արդեն չեն աշխատում, որովհետև դրա ժամանակը չի մնում՝ շարունակ դռներ են թակում, հանդիպումների գնում հնարավոր բոլոր պաշտոնյաների հետ, որոնք ինչ-որ կերպ կարող են օգնել, անընդհատ Երևանում են,  սակայն հստակություն չկա:

Նաև ասում է, որ այս պատմություններից հետո առողջական խնդիրներ են ձեռք բերել, որովհետև մտածմունքից գիշերները քնել կամ սնվել չեն կարողանում, ցերեկն էլ որևէ բան անել անզոր են՝ կարծես բոլորի ձեռքերը կոտրված լինեն:

Տպել
1721 դիտում

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)