ՍԴ-ն չի քննարկի Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցը. ըստ Հրայր Թովմասյանի՝ այդ փուլը վաղուց անցել են

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ընթացքում «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն միջնորդությամբ հանդես էր եկել նաև «Հայաստան դաշինքը»: Ըստ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: Ուստի աշխատակարգային նիստում Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը, որը մերժվել էր:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանի՝ գործի մասնակցության պարագայում կողմնակալության խնդիր է առաջանալու, քանի որ այժմ որպես երրորդ անձ գործում ներգրավվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, իսկ Գրիգորյանը ժամանակին եղել է ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը: 

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, դիմելով Արա Զոհրաբյանին, հարցրեց՝ տեղյակ չէ՞, որ նույն միջնորդությամբ հանդես է եկել նաև «Հայաստան» դաշինքը, տեղյակ է ինքը՝ այդ միջնորդությանը ՍԴ-ն անդրադարձ կատարե՞լ է, թե՞ ոչ:

Ի պատասխան Խունդկարյանի հարցադրման՝ «Զարթոնք» կուսակցության ղեկավարը նշեց, որ իրենց միջնորդությունն այլ է, կապված է ՔՊ-ի երրորդ անձ ներգրավվելու և դրա հետևանքների հետ, իսկ «Հայաստան» դաշինքի հիմքերը այլ են եղել՝ կապված Մարտի 1-ի գործի հետ:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ, իր հերթին անդրադառնալով Զոհրաբյանի ներկայացրած միջնորդությանը, նշեց՝ երկու միջնորդությունների հիմքերը այլ են, իրար հետ համեմատել պետք չէ:

«Ես միանում եմ Արա Զոհրաբյանի ներկայացրած միջնորդությանը: Նրա կողմից ներկայացված հիմնավորումն ունի հստակ տրամաբանություն: Գտնում եմ, որ սա բացառություն իրավիճակ է, քանի որ հուլիսի 6-ին է միայն ՔՊ ներգրավվել գործում որպես երրորդ կողմ, իսկ մենք երբ ներկայացնում էինք մեր միջնորդությունը, այդ մասին հայտնի չէր»:

Վարդևանյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանը ՔՊ առաջին համարը հանդիսացող Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին ունեցել է աշխատանքային և մտերիմ հարաբերություններ:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ նկատեց՝ այս փուլում միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննարկման առարկա չի կարող դառնալ:

«Քանի որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում: Այդ փուլը մենք արդեն անցել ենք: Ավելորդ ժամանակ ենք ծախսելու»,- հստակեցրեց Թովմասյանը:

Գործում երրորդ կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը, հակադարձելով միջնորդություն ներկայացրած կողմերին, շեշտեց՝ նրանց ներկայացրած փաստարկներն անհիմն են:

«Փաստաբանի և վստահորդի նույնականացումը փաստաբանության վարքագծի կանոններով ասում է՝ չի կարելի նույնականացնել փաստաբանին և իր վստահորդին: Հետևաբար բովանդակային առումով հիմքում ընդունելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը ներկայացրել է որևէ անձի՝ չի կարող վկայել վերջինիս կանխակալ վերաբերմունքի մասին, այն էլ ոչ թե տվյալ անձի, այլ կուսակցության նկատմամբ, որի անդամ է տվյալ անձը»,- նկատեց Բադասյանը:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էլ իր հերթին նշեց՝ դատարանը պետք է որոշի՝ հարցը քննարկել, թե ոչ: «Եթե դատարանը կորոշի, որ այս փուլում կարող է նման հարց քննարկվել, ես պատրաստ եմ ներկայացնել իմ դիրքորոշումը: Ես չեմ ցանկանում թաքնվել ձևական պահանջների հետևում, քանի որ Զոհրաբյանի բարձրացրած հարցն ամբողջ ծավալով քննարկվել է աշխատակարգային նիստի ժամանակ»,- ասաց Գրիգորյանը։

Ի վերջո, ՍԴ-ն որոշում կայացրեց քննության առարկա չդարձնել Զոհրաբյանի միջնորդությունը:

Տպել
1517 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է