Հայաստան կներկրվեն մեկ դեղաչափով կիրառելի «Ջոհնսոն և Ջոհնսոն» և 300 հազար «Նովավաքս» պատվաստանյութերը

Հայաստան կներկրվեն կորոնավիրուսի դեմ ամերիկյան արտադրության «Նովավաքս» պատվաստանյութի 300 հազար դեղաչափ և «Ջոհնսոն և Ջոհնսոն» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ներկրվող պատվաստանյութերից «Ջոհնսոն և Ջոհնսոն» պատվաստանյութը կիրառելի է մեկ դեղաչափով և նախատեսված է հենց 50 հազար անձանց համար, իսկ «Նովավաքս»-ը սահմանված է երկու դեղաչափով: Նախարարի պաշտոնակատարը նաև անդրադարձավ «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով «Պֆայզր» և «Մոդեռնա» պատվաստանյութերը Հայաստան ներկրելու հարցին:

««Քովաքսի» շրջանակներում մեզ համար բացվել էին հնարավորությունների պատուհաններ, և մենք հունվար ամսին ունեինք բացված փոքր քանակի պատուհան «Պֆայզրի» համար 15 հազար դեղաչափ՝ 7500 անձանց համար: Մենք այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չունեինք, քանի որ այդ պատվաստանյութը պահանջում է խիստ սառցե շղթայի պայմաններ: Մենք այդ պայմանները չունենք, և նման փոքր քանակի համար ներդրում անել նպատակահարմար չէր: Հիմա մեր միջոցներով և դոնոր կազմակերպությունների կողմից պետք է ներդրում արվի Հայաստանում սառցե շղթայի պայմաններ ստեղծելու համար, ինչը առաջիկա շաբաթներում կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը՝ շեշտելով՝ Հայաստանը ինքնաֆինանսավորվող երկիր է, և «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով մենք ոչ թե նվեր ենք ստանում «քովիդի» դեմ պատվաստումները, այլ գնում ենք: Ինչ վերաբերում է «Մոդեռնա» պատվաստանյութին, նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ այն դեռևս բաց չէ նախաձեռնության անդամ երկրների համար:

Հայաստանում այժմ կիրառվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ երեք պատվաստանյութ՝ «Աստրազենեկա», «Սպուտնիկ» և «Կորոնավակ»: Հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում 103 հազար 317 պատվաստում է արվել, պատվաստվել է բնակչության շուրջ 3,5 տոկոսը: Պատվաստումներից 74 հազար 479-ը առաջին դեղաչափ են, 28 հազար 838-ը՝ երկրորդ: 39 հազար 875 պատվաստումն արվել է «Աստրազենեկայով», 22 հազար 875-ը՝ «Կորոնավակով», 40 հազար 567-ը՝ «Սպուտնիկ Վի»-ով:

Մինչև հուլիսի 7-ը Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ 279 հազար 460 դեղաչափ, որից 26,6 տոկոսը՝ 74 հազար 400 դեղաչափ անգլոշվեդական արտադրության «Աստրազենեկա»՝ 37 հազար 200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով, 37,5 տոկոս՝ 105 հազար 60 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ Վի»՝ 52 հազար 530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով, 35,7 տոկոսը՝ 100 հազար դեղաչափ չինական արտադրության «Կորոնավակ»՝ 50 հազար մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով: Հուլիսի 7-ին ստացվել է ևս 15  հազար դեղաչափ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15 հազար անձի համար:

Տպել
1120 դիտում

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին