ՍԴ-ն որակապես բարելավվել է, բայց դատավորներից երկուսը անհարիր կերպով քաղաքականացված են. փաստաբան

4-րդ օրն անընդմեջ Սահմանադրական դատարանը այսօր շարունակեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը: 

ՍԴ-ում ընթացող գործընթացի վերաբերյալ զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Գրիգոր Մինասյանի հետ.

- Պարոն Մինասյան, արդեն 4-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը: Աննախադեպ մեծ ծավալի նյութեր են ուսումնասիրվում, երբեմն մինչեւ ուշ երեկո աշխատում է դատարանը: Հաշվի առնելով, որ Բարձր դատարանի նորացված եւ ամբողջական կազմի աշխատանքին հրապարակավ հետեւելու հնարավորություն է ստեղծվել, խնդրում եմ ձեր կարծիքն ասել այդ մասին:

- Շատ դրական է, որ Սահմանադրական դատավարությունը մեր հանրության համար թափանցիկ է, ու առավել դրական է, որ այս դատավարությունը առաջացրել է հանրության որոշ հատվածի հետաքրքրությունը: Ցավալի է միայն, որ այս ամենի արդյունքում հանրությունը տեսնում է առանձին դատավորների կողմից այնպիսի տգեղ դրսեւորումներ, որ կարող է խարխլվել ՍԴ առանց այդ էլ խախուտ հեղինակությունը:

 - Եթե հետեւում եք նիստերին, հավանաբար կփաստեք, որ երբեմն-երբեմն որոշ դատավորներ հանդես են գալիս այնպիսի միջնորդություններով ու հարցադրումներով, որ տպավորություն է ստեղծվում, թե լսում ենք կողմերից որեւէ մեկին: Ըստ ձեզ կարելի՞ է ասել, որ ՍԴ-ն շարունակում է լինել քաղաքականացված:

- Հենց դրա մասին էի խոսում: Երկու դատավորներ կարծես մոռացել են, որ իրենք այլեւս քաղաքական գործիչներ չեն ու կողմերից ոչ մեկին չեն ներկայացնում: Նիստին մի զավեշտալի դեպք եղավ, երբ այդ երկու դատավորներից մեկը դիմումատուի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի փոխարեն ինքը սկսեց պատասխանել ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանի հարցին, որը վերաբերում էր 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավական ձեւակերպումներին: Շատ ավելի կոնկրետ Ձեր հարցին պատասխանելով` կարելի է ասել, որ ՍԴ-ն որակապես բարելավվել է, բայց առնվազն երկու ՍԴ դատավոր անհարիր կերպով քաղաքականացված են:

- Անուններ կնշե՞ք, ո՞ւմ նկատի ունեք: 

- Եթե հետեւել եք նիստին՝ վստահաբար տեսած կլինեք, որ Ռուստամ Բադասյանի հարցին պատասխանում էր Հրայր Թովմասյանը: 

- Իսկ երկրորդը Արեւիկ Պետրոսյանի՞ն նկատի ունեք:

- Այո:

- Ի՞նչ կարծիք ունեք ներկայացված դիմումների բովանդակության մասին: Մասնագետների կողմից կարծիքներ են հնչում, որ դրանք հիմնված են ենթադրությունների ու մտահոգությունների վրա. համամի՞տ եք:

- Արդեն որերորդ օրն է` բոլորս լսում ենք ավելի շատ միտինգային հայտարարություններ, քան իրավաբանական փաստեր: Մենք որոշ դիմումատուներից լսում ենք դավադրության տեսություններ, բայց չենք կարողանում գտնել գեթ մեկ տրամաբանական կապ անվերջ հորդող մեղադրանքների ու անարդար լինելու մեջ: Դիմումատուները չեն կարողացել նույնիսկ ընտրական հանձնաժողովներին ու վարչական դատարան ներկայացնել որեւէ բողոք, որովհետեւ այդ պարագայում պիտի կոնկրետ փաստեր նշվեին, իսկ ՍԴ-ում կարելի է գալ ու քաղաքական ելույթներ ունենալ, խոսել հասարակության հոգեբանության մասին, կամ էլ` պնդել, որ վարչապետը, եթե անվտանգության աշխատակիցների հետ է շրջել, դրանով կեղծվել է ընտրությունների արդյունքները: Ահա այսպիսի իրավաբանությունից հեռու վիճակ է այժմ` ՍԴ-ում:

- Գործով որպես պատասխանող ներգրավված ԿԸՀ նախագահը երեկ կարծիք է հայտնել, որ ներկայացված բոլոր դիմումներն էլ պետք է մերժվեն: Անձամբ դուք ի՞նչ սպասելիք ունեք այս գործով: Հնարավոր համարո՞ւմ եք հակառակը՝ այսինքն ներկայացված դիմումների բավարարումը:

- Երբ աշխարհի բոլոր գործընկեր գերտերությունները, բոլոր օբյեկտիվ միջազգային ու տեղական դիտորդներն այս ընտրությունները ճանաչում են բացարձակ լեգիտիմ, ապա ինչպես կարելի է ՍԴ որոշումից այլ բան սպասել: Եթե հանրությունն ընդհանրապես չի ընդվզում ընտրություններից հետո, նույնիսկ հազար մարդ ցույցի դուրս չի գալիս, ապա ինչպես կարող է արդար դատարանը համարել, որ ընտրությունները չեն արտահայտել հանրության կամքը: Ես համոզված եմ, որ դիմումները կմերժվեն:

- Պարոն Մինասյան, Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումը կփարատի՞ դիմումատուների մտահոգությունները, թե՞ մերժման դեպքում նրանք կշարունակեն պնդել, որ ընտրությունները արդար չեն եղել:

 - Հուսով եմ` դիմումատուներից ամենաողջամիտները նույնպես կուրախանան, երբ ավարտվի հենց իրենց համար ոչ նպաստավոր այս դատավաորությունը: Խորհրդարան անցած ուժերը կարող են արդեն հանգիստ պնդել, որ արեցին ամեն հնարավորը, եւ վերցնեն մանդատներն ու ավելի հանրօգուտ գործ անեն ԱԺ-ում: Նույնիսկ խորհրդարան անցած ուժերը պիտի որ ուրախանան ՍԴ-ի կողմից իրենց դիմումների մերժումից: Չէ որ իրենք էլ մեր երկիրը սիրող մարդիկ են ու չեն ուզենա երկիրը տանել դեպի քաոս, քանի որ օրինական ընտրությունները չեղարկելով կամ արդյունքը փոխելով ՍԴ-ն կառաջացնի լուրջ հանրային ընդվզում, ինչը խայտառակ բացասական ազդեցություն կունենա թե՛ երկրի տնտեսության, եւ թե՛ նաեւ մեր պաշտպանունակության վրա: Հուսով եմ` ողջամտությունը կհաղթի ՍԴ-ում:

Տպել
13217 դիտում

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան