Չշեղվել՝ Հանրապետությունը սպասում է. վաղը հավանաբար ՍԴ-ն կավարտի գործի քննությունը, կհեռանա խորհրդակցական սենյակ

 

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը մոտենում է ավարտին: Վաղը կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով, որից հետո հավանաբար Բարձր դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Որոշումը կայացնելու համար դատարանն ունի առավելագույնը մինչեւ հուլիսի 17-ը ժամանակ: Այսօր՝ գործի քննության 5-րդ օրը Սահմանադրական դատարանում կողմերին հարցեր ուղղեց դատավոր Վահե Գրիգորյանը:

Վերջինս անդրադարձավ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումներում տեղ գտած եւ դատարանում անդադար բարձրացվող հարցին՝ ապրիլի 25-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ինչու Նիկոլ Փաշինյանը չհեռացավ, այլ շարունակեց մնալ պաշտոնակատար:

«Մենք գործ չունենք սովորական մի պաշտոնյայի հետ, գործ ունենք մի պաշտոնյայի հետ, որի այդ պաշտոնում հայտնվելը ժողովրդավարական գործընթացի արդյունք է: ԱԺ-ն նույնիսկ վարչապետի ընտրության հարցում որեւէ դերակատարում չունի, ընդամենը տեխնիկական միջնորդավորվածությամբ հանդերձ՝ ժողովուրդն է ընտրում վարչապետին: Ձեր առաջարկած տարբերակն այն մասին է, որ երբ ՀՀ վարչապետը հրաժարական է ներկայացնում, նա չի կարող շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում: Պաշտոնը պիտի թափուր մնա: ՀՀ գործադիր բարձրագույն պաշտոնյայի պաշտոնավարման շարունակականությունը պաշտպանվում է ժողովրդավարության նկատառումներով»,- դիմելով «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին՝ նախ արձանագրեց Վահե Գրիգորյանը, ապա եւ հետաքրքրվեց.

 «Ի՞նչ սահմանադրությամբ պաշտպանվող արժեք, շահ կա ձեր առաջադրված տարբերակով մեկնաբանության հիմքում: Ինչո՞ւ պիտի սահմանադիրը առաջնորդվի այն տարբերակով, որ ժողովրդի կողմից ընտրված բարձրադիր պետական պաշտոնյան չկարողանար պաշտոնավարեր, փոխարենը պաշտոնավարեր մի անձ, կոնկրետ այս դեպքում առաջարկությունները սահմանափակ կարող են լինել` որեւէ փոխվարչապետ, որի ոչ ընտրության, ոչ նշանակման, ոչ պաշտոնավարման շարունակականության վրա նույն ժողովուրդը որեւէ ազդեցություն չունի, եւ նույնիսկ ավելին` չունի նաեւ Ազգային ժողովը»:

Դավիթ Հարությունյանը հավանեց հարցը. «Լավ հարց էր, դուրս եկավ շատ հարցը, շատ գեղեցիկ ներկայացրեցիք»,- ասաց նա:

Հարությունյանը շեշտեց՝ չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ: «Չի կարելի իրավունքը ծռմռել ու հարմարեցնել սեփական շահին…Ֆոկուսներով՝ հրաժարվեցի, բայց այնքան էլ չհրաժարվեցի, դարձա ժպ, դա սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,- իր հակադարձումը փորձեց հիմնավորել նախկին նախարարը:

Վահե Գրիգորյանը երկրորդ հարցն ուղղեց Դավիթ Հարությունյանին: Իսկ մինչ այդ հիշեցրեց՝ Փաշինյանը հրաժարական է տվել ապրիլի 25-ին, այսօր հուլիսի 13-ն է եւ ՍԴ-ում դեռ վիճարկվում են ընտրությունների արդյունքները:

«Ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր այն տարբերակը, երբ գործադիր իշխանության բարձրադիր պաշտոնը մնար առանց ժողովրդավարական լեգիտիմությամբ օժտված պաշտոնյայի, ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր անորոշությունը՝ որոշակիի փոխարեն»,- հետաքրքրվեց Գրիգորյանը:

Դավիթ Հարությունյանն այս հարցը չհավանեց: «Իսկ եթե վարչապետը ստանար այլ երկրի քաղաքացիություն, նույն հարցը չէի՞նք տա. բա երկիրը այսքան ժամանակ, բա լեգիտիմությունը…»,- արձագանքեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:

Հարցին ավելի ուշ պատասխանեց նաեւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը: Վարդեւանյանը վստահեցրեց, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, նրան նշանակել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը:

Ըստ Վարդեւանյանի, մի նժարի վրա ժողովրդավարությունն է, մյուս նժարի վրա՝ իրավական պետության սկզբունքը: Պետք է իսպառ բացառվի իրավական պետության սկզբունքի խախտումը. «Այն, որ պետք է փոխվարչապետը պաշտոնավարի, դա ե՛ւ իրավական, ե՛ւ ժողովրդավարական մոդել է»,- ասաց նա:

Ո՞ւր են 320 հազար ընտրողները

Դատավոր Վահե Գրիգորյանը հարցեր ուղղեց նաեւ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Հիշեցնելով, որ 2017-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 575 հազար ընտրող, իսկ 2018-ի եւ 2021-ի ընտրություններին համապատասխանաբար 1 մլն 261 հազար եւ 1 մլն 281 հազար ընտրող, Վահե Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ո՞ւր են այդ 300-320 հազար ձայները, որոնք վճռորոշ ձայներ էին ընդհուպ իշխանություն կազմելու համար: Նա ընդգծեց՝ ընտրական խիստ ազդեցիկ մասնակցային գործոնի իմաստով, բացառությամբ 2018-ի ապրիլի քաղաքական հեղափոխությունից այլ որեւէ էական հատկանշական բան տեղի չի ունեցել:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ 2017-ին ստորագրված ցուցակների հրապարակման ինստիտուտը ներդրվեց, բայց մինչ այդ էլ վերահսկողական մեխանիզմ կար, որ եթե մարդը չէր գալիս քվեարկության, հնարավոր էր հեշտությամբ ստուգել, պարզել: «Ինչ վերաբերում է մասնակցությանը, կարող է պատճառը լինել մեկը. մարդիկ, որ մասնակցել են ընտրություններին, հետո չեն մասնակցել: Թե ինչ պատճառով՝ չեմ կարող ասել, չենք հետազոտել»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Վահե Գրիգորյանը նույն հարցն ուղղեց նաեւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին: «Որեւէ ուսումնասիրություն կատարվե՞լ է, սա ընտրական անոմալիա է: Եթե նախկինում այդ ընտրողները որեւէ այլ գործոնների ազդեցությամբ են մասնակցել, որ հետագայում չեն մասնակցել, այս հարցը չի կարող անցնել աննկատ ու որեւէ պարզաբանում չունենալ: Նման անոմալիա 98-ին է եղել, երբ շեշտակի բարձրացել է ընտրողների մասնակցությունը, հարաբերականորեն կայուն մնացել է մինչեւ 2018-ը, հետո կտրուկ ընկել է: Այս հարցը ի՞նչ բացատրություն ունի»:

Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Կողմնակի ազդեցությունների մասին, երբ խոսք էր գնում դիտորդական առաքելությունների զեկույցներում, մեր հասարակությունն էլ ականատես էր լինում շտաբներում գումար բաժանելու դեպքերի, կողմնակի ազդեցությունների, ես միգուցե դրանով եմ բացատրում»:

Հարցերից հետո Վահե Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ ընդիմադիրների կողմից ներկայացվող տարբեր միջնորդությունները իրենց շեղում են բուն օրակարգից, մինչդեռ ՍԴ-ն դիմումի քննության վերջնաժամկետ ունի:

«Ես ուզում եմ բոլորիս մեկ անգամ եւս հիշեցնել, ամսի 17-ին Հայաստանը պետք է ունենա Սահմանադրական դատարանի որոշումը՝ ինչպիսինն էլ դա լինի: Մեր առաքելությունն է չշեղվել մեր օրակարգից եւ արագ բոլոր դատավարական երաշխիքների պահպանմամբ ավարտել այս գործի քննությունը եւ կայացնել որոշում, որին սպասում է ողջ հանրապետությունը»,- ասաց Գրիգորյանը:

դռնփակ ռեժիմում

Օրվա ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը  ներկայացրեց դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Նա նշեց, որ «Զարթոնք» կուսակցությունը պահանջել էր տեղեկատվություն ԱԱԾ-ից, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը երբ է լքել ՀՀ պետական սահմանը եւ երբ է վերադարձել, ինչպես նաեւ ներկայացնել այն քաղաքացիների թիվը, որոնք ստորագրել են ընտրական ցուցակներում, սակայն ՀՀ-ում չեն գտնվել: Կուսակցությունը ՊԵԿ-ից եւ վարչապետի աշխատակազմից միջնորդությամբ պահանջել էր տեղեկություն հանրային ծառայողների քանակի մասին, իսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից՝ տեղեկություն, թե ընտրական տեղամասերում որքան ժամանակով են հոսանքազրկվել եւ ինչ պատճառներով:

«Այս բոլոր միջնորդությունները դատարանը որոշել է մերժել:  Այն միջնորդությունը, որը վերաբերվում են ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին, դատարանը որոշել է հետաձգել»,- ասաց ՍԴ նախագահը: 

Դիլանյանի խոսքով՝ ինչ վերաբերվում է Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում:

Որոշ միջնորդությունների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց պատասխանող կողմը՝ ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կան միջնորդություններ, որոնց առնչությամբ պետք է պարզ լինի՝ հնարավո՞ր է բավարարման պայմաններում այդ միջնորդության պահանջները կատարել: Օրինակ` միջնորդությունների մեկը վերաբերում էր բոլոր ընտրողների` ՀՀ-ից դուրս գալու եւ մուտք գործելու հանգամանքը ստուգելուն: Որեւէ խնդիր չկա, էլեկտրոնային սարքերից ստացված տեղեկատվությունը կարող է տրամադրվել, բայց արդյոք այդ բազաները կլինեն համադրելի, հնարավոր կլինի՞ դա, քանի որ տարբեր ծրագրային ապահովումներ կարող են լինել: Հետեւաբար, այդ տեսակ հարցերում անհրաժեշտություն կա ճշտելու, որ հետո չպարզվի, որ իրականում միջնորդությունը բավարարվեց, բայց տեխնիկապես անհնար է նման միջնորդությունների իրականացումը», - ասաց Մուկուչյանը:

Այնուհետեւ Դիլանյանը խնդրեց հասարակության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին լքել նիստերի դահլիճը: Որոշվեց փակ ռեժիմով քննարկել հարցով զեկուցող Էդգար Շաթիրյանի առաջարկը՝ նիստը դռնփակ շարունակելու մասին: Որոշ ժամանակ անց նիստը կրկին «բացվեց» եւ հայտարարվեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը կշարունակվի այսօր՝ 11:00-ին:

Տպել
2957 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից