Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ասֆալտապատման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1 միջպետական ճանապարհի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածներ՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է Մաստարա բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 78-79-րդ կմ հատվածում, որտեղ երթևեկությունը տեղափոխվել է երկշերտ ասֆալտապատումով նոր վերակառուցված երթևեկելի գոտի, իսկ մյուս երթևեկելի գոտում հին ճանապարհահատվածը քանդվում է և տեղում շարունակվում են նորի կառուցման հողային աշխատանքները։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է Տրանշ 3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթացել է Մ-1 միջպետական ճանապարհի 79-րդ կմ հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված նոր ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքների արդյունքին։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի տեղեկացմամբ՝ 2021 թ․ նախատեսված է իրականացնել Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շուրջ 50 կմ ասֆալտապատում, որից 24 կմ-ի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Շինարարական աշխատանքները երթևեկության երկու ուղղություններով ամբողջությամբ կավարտվեն 2022 թ. դեկտեմբերին․ կտեղադրվի երկշերտ (7 սմ+8 սմ հաստությամբ) ասֆալտ, երրորդ՝ մաշման շերտը (5 սմ) կտեղադրվի ճանապարհը վերջնական շահագործման հանձնելուց անմիջապես առաջ։

Աշխատանքային այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հաջորդ կանգառը կատարել է Մարալիկ բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 100-101-րդ կմ հատվածում, որտեղ ճանապարհային ոլորտի պատասխանատուների և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այդ հատվածում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը, լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ անդրադառնալով տեղադրվող երկշերտ ասֆալտի որակին և իրականացվող աշխատանքների տեմպին, վստահություն է հայտնել, որ կապալառու կազմակերպությունը կարողանալու է նախատեսված ժամկետներում ավարտել 50 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը։ Սուրեն Պապիկյանը հավելել է, որ արդեն ավարտված 24 կմ երկշերտ ասֆալտապատումով ճանապարհը գործող հին ճանապարհահատվածի հետ մի քանի անցումների կառուցումից, գծանշումների կատարումից և ճանապարհային ոստիկանության համապատասխան կարգավորումներից հետո թույլ կտա արդեն այս տարվա ընթացքում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երթևեկությունը տեղափոխել վերակառուցված հատված, ինչի շնորհիվ առավել կհեշտանա Երևան-Գյումրի երթևեկությունը։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մյուս հատվածներում նախատեսվող աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով ներկայում կատարվում են անհրաժեշտ քայլեր՝ կա՛մ առկա կապալառուի հետ աշխատանքները վերսկսելու համար որոշակի լուծումներ գտնելու, կա՛մ նոր մրցույթ հայտարարելու ուղղությամբ։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են, և այդ ուղղությամբ նախատեսված է 2021 թ․ օգոստոսին հայտարարել միջազգային մրցույթ։ Կարևորելով Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման նպատակով շուրջ 600 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորման մտադրությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում հիմնական խնդիրը գործընթացն արագացնելու համար ֆինանսավորման աղբյուրների հստակեցումն է։

«Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ՝ ինչպես, ինչ մեխանիզմով, նոր, ըստ այդմ, կատարել մեր հետագա աշխատանքները: Այնուամենայնիվ, անկախ Եվրամիության աջակցությունից, մենք արդեն իսկ որոշել էինք «Հյուսիս-հարավի»՝ Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել, որովհետև մեր փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Տպել
1158 դիտում

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի