Ինչ տարբերություն փողոցի և շուկայի միջև, եթե մթերքը վաճառվում է արևի տակ. վաճառողին և սպառողին լավ պայման չի առաջարկվում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի և փողոցում առեւտուր անողների պայքարը պարբերաբար է՛լ ավելի է սրվել: Քաղաքի գեղագիտության նկատառումներով և փողոցում վաճառվող սննդից թունավորման դեպքերից խուսափելու համար փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ հեռացնում են այդ տարածքներից՝ երբեմն խլելով նրանց վաճառվող մթերքը: Այդ մարդկանց քաղաքապետարանը հորդորում է աշխատել գյուղմթերքի շուկաներում:

Բայց արդյո՞ք Երևան քաղաքի գյուղմթերքի շուկաներում իրավիճակը այլ է, արդյո՞ք այնտեղ պահպանվում են սննդի անվտանգության կանոնները, և առևտրականների՝ փողոցից շուկա գնալը նշանակելու է, որ աշխատելու են բավարար սանիտարահիգիենիկ պայմաններում, եւ նրանց վաճառած մթերքը փողոցում վաճառվելու համեմատ առավել անվտանգ է լինելու: 

Թե Երևանում գյուղմթերքի քանի՞ շուկա կա ընդհանուր առմամբ, դրանք որքանո՞վ են հասանելի բնակչությանը, վարչական շրջաններից յուրաքանչյուրում կա՞ գոնե մեկը, պետական մարմիններից պարզել մեզ այդպես էլ չհաջողվեց: Ֆինանսների նախարարությունից ընդամենը ընկերությունների մի ընդհանուր ցանկ տրամադրեցին՝ պարզաբանելով, որ նախարարությունը տարանջատում չի իրականացնում՝ դրանց որ մասն է գործունեություն իրականացնում գյուղմթերքի ոլորտում: Այսինքն՝ հնարավոր է՝ նախարարության կողմից հաշվառվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, և այն աշխատեցնում է շուկա կամ առևտրի կենտրոն:

«Հայկական Ժամանակը» նաեւ շրջայց կատարեց Երևանում հայտնի մի քանի շուկաներում՝ ծանոթանալու, թե ի՞նչ պայմաններ են առաջարկվում այնտեղ:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող Կայարանի գյուղմթերքի շուկայում, օրինակ, փողոցային առևտրից այդքան էլ չէր տարբերվում: Թեպետ առևտուրն այստեղ իրականացվում էր և՛ դրսում, և՛ ներսում, երկու վայրերում էլ մթերքը հաճախ գետնին էր դրված, սննդի անվտանգության կանոններն էլ չէին պահպանվում: Ներսում վաճառվող կաթնամթերքը, հացը և թթուն, օրինակ, ամբողջությամբ բաց էին, իսկ քաղաքացիները ձեռքով դիպչում էին դրանց:

Նույն պատկերն էր նաև շուկայի դրսում, որտեղ փոշու և կեղտի մեջ էր վաճառվում մթերքը, որոշակի բանջարեղեն էլ լցված էր գետնին:

217610464_4035313056546663_135392026303636164_n.jpg (470 KB)

214230610_524120268810443_2820332247314548100_n.jpg (399 KB)

Երևանի Մալաթիա շուկայում իրավիճակը գրեթե նույն էր. դրսում վաճառվող մթերքը արևի տակ էր, թեև ներսում բանջարեղենն էլ վաճառվում էր փոշու և կեղտի մեջ, այսինքն՝ շուկայում պատկերը նույն էր, ինչ փողոցային առևտրի դեպքում: Այստեղ միայն կաթնամթերքն էր, որ վաճառվում էր փակ սառնարաններում:

 217546287_564129634611808_2342358860436149874_n.jpg (487 KB)

218417231_361261568993082_2682279111800673386_n.jpg (425 KB)

Պատկերն այլ էր Երևանի կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 2 գյուղմթերքի շուկայում (Գումի շուկա): Այստեղ ապրանքը վաճառվում է համեմատաբար կոկիկ և մաքուր վայրում: Թեև որոշ ապրանքներ բաց էին, բայց դրանց վաճառասեղանները բավականին բարձր էին գետնից: Կաթնամթերքը փակ էր, սառնարանի մեջ:

218020026_349511450081974_2212853090144425479_n (1).jpg (647 KB)

217779502_4243629242371061_6090358655614389103_n.jpg (445 KB)

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել՝ եթե փողոցային առևտրով զբաղվող մարդկանց առաջարկվում է գնալ և առևտուրն իրականացնել գյուղմթերքի շուկաներում, ապա այս դեպքում, երբ թե՛ շուկայում և թե՛ դրսում ապրանքը վաճառվում է արևի տակ, քաղաքապետարանը ի՞նչ է առաջարկում: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան՝ նշեցին. «Շուկայից ներս իրականացվող առևտրի նկատմամբ քաղաքապետարանը ազդեցության որևէ լծակ չունի, շուկայում տիրող իրավիճակի համար պատասխանատու է գյուղմթերքի շուկայի տնօրինությունը. քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակվում են փողոցային առևտրով»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ փողոցային առևտրի դեմ որպես արդյունավետ միջոց քաղաքապետարանը հիմա որոշակի օրենքներում փոփոխության նախագիծ է մշակում: Դա հնարավորություն կտա առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներին որպես տուգանքի վճարման երաշխիք առգրավել փողոցային ապօրինի առևտրի կետում վաճառվող ապրանքը եւ այն վերադարձնել այն դեպքում, երբ քաղաքացին վճարի տուգանքը: Գործող օրենսդրությամբ վարչության աշխատակիցը տուգանում է փողոցային առևտրով զբաղվող անձանց, վերջինս չի վճարում, և հարցը դրանով փակվում է»,- ասել էր նա:

Այս տարբերակը, Կարապետյանի կարծիքով, կանխարգելիչ ազդեցություն կունենա փողոցային առևտրի դեմ պայքարում: Իսկ եթե քաղաքացին այդ դեպքում այլեւս հետ չվերցնի ապրանքը, փոխարենը այլ ապրանք բերի և վաճառի, Կարապետյանի խոսքով՝ ինքն իր ապրանքը կկորցնի, ապրանքը կորցնելով՝ կկորցնի նաև գումարը: Դա անվերջ չի կարող շարունակվել: «Բայց եթե մեր քաղաքացիները պատրաստ են դրան, ուրեմն իրենք ապօրինի ապրանք կբերեն՝ փողոցում վաճառելու և կկորցնեն: Մենք ակնկալիք ունենք, որ դա արդյունավետ կերպով կաշխատի և կօգնի լուծել խնդիրը»:

Թե որքան կտևի քաղաքապետարանի և փողոցային առևտրականների միջև ընթացող պայքարը, դեռևս հայտնի չէ: Թեև օրեր առաջ էլ Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները վերցրել էին Մաշտոցի պողոտայի մի հատվածում բացօթյա առևտրով զբաղվող առևտրականների ապրանքները: Առևտրականները մեզ հետ զրույցում նշեցին՝ աշխատակիցները գրեթե ամեն օր գալիս և զգուշացնում են իրենց, որ հեռանան, իրենց հետ վերցնում են առևտրականների մթերքը: «Մենք չգիտեն, թե վերջը ոնց է լինելու, բայց չենք պատրաստվում փողոցային առևտուրը փոխարինել շուկայի առևտրով, քանի որ մեր ստացած գնային օգուտը հարմար է այն առևտրով, ինչով որ մենք հիմա զբաղվում ենք: Իրենք ինչքան գան-գնան, մենք նորից բերելու ենք, այստեղ ապրանք վաճառենք»:

Ամեն դեպքում, ստացվում է, որ փողոցային առևտրի և շուկաների միջև տարբերությունը էական չէ: Մթերքը շուկայում էլ հաճախ վաճառվում է արևի տակ, փոշու և կեղտի մեջ, առանց սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման: Եվ փողոցային առևտրականներին, շուկա ուղղորդելով, թերեւս միայն մայթերն են ազատվում ու քաղաքի արտաքին տեսքի խնդիրն է լուծվում, իսկ առեւտրի համար առավել քաղաքակիրթ պայմաններ չեն ապահովվում: Բացի այդ, խորացվում է գյուղմթերքը սպառողին հասանելի ու մատչելի լինելու խնդիրը, որովհետեւ, ինչպես հայտնի է, քաղաքի տարբեր շուկաներ ժամանակի ընթացքում սուպերմարկետների են վերածվել, իսկ միրգն ու բանջարաղենն այդտեղ էապես թանկ են: Եվ փողոցային առեւտուրն էլ, բնականաբար, առանց պահանջարկի չի ծաղկում:

Մերի Խաչատրյան

Լուսանկարները՝ Հայկական Ժամանակի

217492041_343301757252703_5244184526143747906_n.jpg (503 KB)

217478541_372806057854505_8295688697044603171_n.jpg (590 KB)

Տպել
1903 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ