28 համարի երթուղու տնօրենը բողոքում է՝ իրեն անհիմն են տուգանել. համապատասխան տեսչական մարմինն այլ բան է փաստում

Երեւանի 28 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ բողոքելով, որ ՀՀ  քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինն իր կազմակերպությանը չնչին պատճառի համար տուգանել է 30 հազար դրամով:

«Մեզ կանչել էին իրենց հիմնարկ: Նախ, հարյուր ժամ Դավիթաշենում այդ կորած-մոլորված հիմնարկն էինք փնտրում: Մի կերպ ենք գտել: Թե ինչ է դա իրենից ներկայացնում, ես այդպես էլ չեմ հասկանում: Մեզ ասացին, որ տուգանում են մեքենաներից մեկում թղթիկի բացկայության պատճառով, որի վրա գրված է մեր ընկերության անվանումն ու հեռախոսահամարը»,- պատմեց երթուղու տնօրենը՝ ցույց տալով մի քանի օր առաջ տեսչությունից ստացած նամակը, որտեղ նշված էր տուգանքի մասին:

Ըստ տեսչական մարմնի արձանագրության՝ «Հակո» արտադրական կորպորատիվին պատկանող (տնօրենը Վլադիկ Աբրահամյանն է) «Գազ» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը շահագործվել է առանց սպասարկող կազմակերպության անվանման եւ դրա գտնվելու վայրի նշումով ցուցանակի: Որոշման մեջ նշված է՝ Վլադիկ Աբրահամյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգնաք՝ 30 հազար դրամի չափով:

«Այդ թուղթը մենք հարյուր անգամ կպցնում ենք, հարյուր անգամ պոկվում է: Սովորություն ունեինք՝ մեքենայում մեր հասցեն ու հեռախոսի համարը կպցնում էինք սալոնում, բայց տեսել ենք, որ պոկում են, սկսել ենք կպցնել հենց վարորդի կաբինայից, այնտեղ էլ դիմացը նստում են երկու ուղեւոր, պատահում է, որ վարորդը իջնում է կանգառ ծխելու՝ պոկում են ինչ-որ մարդիկ»,- պատճառաբանում է 28 համարի երթուղու տնօրենը:

Աբրահամյանն արդեն 24-րդ տարին է՝ 28 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրենն է, ասում է՝ բոլոր վճարները միշտ նորմալ կատարել է ու բարեխիղճ աշխատել: Նշում է, որ վերջին շրջանում երթուղին սպասարկում են 15 մեքենայով: Քաղաքացի Աբարահամյանն իրեն տուգանած տեսչության գոյությունն անհիմն է համարում: «Եթե Փաշինյանն իմանա, ուսումնասիսրի սրանց արածը, այս հիմնարկը կփակի, որովհետեւ սա գոյություն չունեցող, զրո արժեքով հիմնարկ է»,-ասում է նա:

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ավտոտրանսպորտային վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող մարմին է՝ Կառավարությանը ենթակա:

Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը մեզ փոխանցեց, որ սա Վլադիկ Աբրահամյանին պատկանող տրանսպորտային ընկերության հետ կապված առաջին նման դեպքը չէ:

Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արդեն մի քանի անգամ է հայտնաբերվել նույն տիպի խախտում 28 համարի երթուղին սպասարկող կազմակերպության դեպքում: Խնդիրը տարբեր անգամներ արձանագրվել է տարբեր պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների մոտ: Արձանագրություն է կազմվել տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ:

«Կազմակերպության պատասխանատուն լսումների է հրավիրվել, գործի քննությանն անձամբ մասնակցություն է ունեցել տնօրեն Վլադիկ Աբրահամյանը, որի արդյունքում շտկվել է նախորդ տարվա խախտումը: Տեսչական մարմինը վարույթը կարճել: Նույն կազմակերպության մոտ նույն խախտումն է արձանագրվել նաեւ 2020 թվականին»,- ասաց նա:

Զոհրաբյանը նաեւ հայտնեց՝ տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա դիտարկում, վերահսկողություն, որի արդյունքում  ե՛ւ կանգառի կետերում ե՛ւ երթակարգավարական կետերում ու երթուղիների վերջնագծերում ստուգվում են կազմակերպությունների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանությունը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Հետաքրքրվեցինք, թե հիմանականում ի՞նչ խախտումներ են արձանագրվում: Պարզվեց ամենատարածված խախտումը տվյալ երթուղին շահագործող կազմերպության անվանման եւ գտնվելու վայրի մասին վկայող ցուցանակի բացակայությունն է: Հաճախ առանձին տրանսպորտային միջոցների վարորդներ խախտում են նաեւ չվացուցակների ճիշտ ժամանակն ու ըստ չվացուցակի շահագործումը: «Լինում են նաեւ դեպքեր, երբ մրցույթին մասնակցելու ժամանակ կազմակերպությունում մեկ տրանսպորտի համարանիշ է գրանցվում, սակայն ստուգման արդյունքում պարզվում է, որ երթեւեկությունն ապահովում է մեկ այլ պետհամարանիշի՝ լիցենզիա չունեցող տրանսպորտ»,- մանրամասնեց Ելենա Զոհրաբյանը:

Վերջինիս խնդրեցինք ներկայացնել, թե վերջին շրջանում շա՞տ են արդյոք Կանոնավոր ուղեւորափոխադրումների խախտումները: Պարզվեց, նախորդ եռամսյակում՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում միայն Երեւանի տարածքում 5 տասնյակից ավելի արձանագրություններ են կազմվել: Դրանց մեծ մասը մեքենաներում տվյալ երթուղին սպասարկող կազմակերպության անվանման եւ գտնվելու վայրի նշումով ցուցանակի բացակայության պատճառով է: «Այդ մասով 3 ամիսների ընթացքում արդեն 23 արձանագրություն ունենք»,- ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ շատ է նաեւ ճանապարահային թերթիկի բացակայությամբ երթեւեկությունը, երբ երթուղայինները շարժվում են առանց թերթիկի, որի մեջ ուղեւորափոխադրում իրականացնելուց առաջ պետք է նշված լինի վարորդի առողջական վիճակի ու տրանսպորատային միջոցի տեխնիկական վիճակի զննման մասին նշումները:

«Իհարկե՝ քիչ է, բայց ունենք նաեւ չվացուցակի խախտում: Ամառվա այս ամիսներին նաեւ շատացել են հատկապես հանգստյան սեզոնով պայմանավորված ուղեգծի ինքնակամ շեղումները: Շաբաթ եւ կիրակի օրերին տարբեր տրանսպորտի վարորդներ դպրոցականներին կամ կոլեկտիվներին քաղաքից դուրս տեղափոխելու անհատական պատվերներ են ընդունում: Արդյունքում մայրաքաղաքում հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին տրանսպորտի սակավությունը կարծում եմ՝ բոլորիս համար է ակնհայտ»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նաեւ հայտնեց, որ վերջին մեկ ամսում Երեւանի տարածքային բաժնում ուղեգծից ինքնակամ շեղման արդեն 6 արձնագրություն կա կազմված. «Մարզային կառույցի տրանսպորտային անվտանգության կառույցներն էլ իրենց հերթին են արձանագրումներ իրականցնում: Բավականին շատ է այս խնդիրը նաեւ այնտեղ»: Ուղեգծից ինքնակամ շեղման համար նախատեսվում է սահմանաված աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն նվազագույնը 100 հազար դրամ տուգանք:

Տպել
4677 դիտում

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին