«Կյանքը» ՍԴ որոշումից հետո. երբ է ԱԺ 1-ին նիստը, ով է լինելու նախագահ, ինչպես բաշխել հանձնաժողովները, նշանակել վարչապետ

Շաբաթ օրը երեկոյան Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով: «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը մերժվեց. ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը թողնվեց ուժի մեջ:

Ըստ այդմ՝ նոր՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 29-ը՝ «Հայաստան», 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքներից:

Թե ՍԴ որ դատավորն ինչպես է քվեարկել ներկայացված դիմումների քննարկման արդյունքում, չի հրապարակվում: Դա գաղտնի տեղեկություն է: Իսկ թե ինչով է պատճառաբանվում նման որոշումը՝ հայտնի կդառնա մինչ վաղը: ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը որոշման հրապարակումից հետո եռօրյա ժամկետ ունի՝ պատճառաբանական մասը հանրայնացնելու համար: Հաշվի առնելով, որ ՍԴ որոշումը հրապարակվել է շաբաթ օրը՝ եռօրյա ժամկետը լրանում է վաղը:

Այս հարցով հատուկ կարծիք դատավորները չէին կարող ներկայացնել՝ հաշվի առնելով, որ ընտրական գործերով նման ընթացակարգ չկա:

Առաջիկա օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կհրավիրի, որի ընթացքում կկազմվի արձանագրություն՝ մանդատները հանձնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացանք ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանից: Նիստի հստակ օրն, ըստ նրա, դեռ հայտնի չէ:

ԿԸՀ-ն մինչեւ հուլիսի 21-ը ժամանակ է տվել քաղաքական ուժերին՝ իրենց ցուցակներում ներգրավված անձանց ինքնաբացարկների դիմումների համար: Ենթադրվում է, որ ԿԸՀ նիստը կհրավիրվի այս ժամկետի լրանալուց հետո:

Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ մանդատների բաշխմանը հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը կգումարվի ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստը: Նախնական հաշվարկներով առաջին նիստի օրը լինելու է օգոստոսի 2-ը:

Այդ օրը նստաշրջանը կբացի եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը: Տվյալ դեպքում խոսքը 76-ամյա Կնյազ Հասանովի մասին է, ով ՔՊ ցուցակի երկրորդ հատվածում ընդգրկված է որպես քրդական համայնքի ներկայացուցիչ:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները կերդվեն: Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես կհայտարարի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, կներկայացնի պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը:

Այս գործընթացին կհաջորդի հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, որից հետո տեղի կունենա Ազգային ժողովի նախագահի ընտրություն:

ԱԺ նախագահի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն գործող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է: Որոշվել է նաեւ, որ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուներն են լինելու՝ գործող պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը: Այդ մասին մեր զրույցում հայտնեց գործող պատգամավոր, պատգամավորի թեկնածու Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք, հուլիսի 10-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության եւ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստում որոշվել էր նաեւ, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու է Հայկ Կոնջորյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահն ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմադիր խմբակցությունից: Թե որ խմբակցությունից կլինի ԱԺ երրորդ փոխնախագահը՝ կորոշվի քվեարկությամբ: Ըստ էության ԱԺ մեծամասնության ընտրությունից է կախված՝ ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի «Հայաստա՞ն», թե՞ «Պատիվ ունեմ» դաշինքներից:

Դեռեւս հստակ չէ նույնիսկ՝ նշված երկու դաշինքները մանդատ վերցնո՞ւմ են, թե՞ ոչ: Ավելի վաղ նրանք հայտարարում էին, այդ թվում մեր զրույցում, որ ՍԴ որոշումից է կախված իրենց այդ որոշումը: Այժմ էլ սպասում են ՍԴ որոշման պատճառաբանական մասին:

Այսօր հրավիրված ասուլիսում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն ասաց, որ իր համեստ կարծիքով ավելի արդյունավետ է մանդատը վերցնելը, քան չվերցնելը: Նա ընդգծեց՝ երեք օրվա ընթացքում իրենց որոշման մասին կտեղեկացնեն:

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, այս դաշինքի առաջնորդն այսօր ինքնաբացարկ ներկայացրեց՝ տարբեր պատճառների թվում նաեւ հայտարարելով, որ իր տեղը զիջում է մյուսներին: Սա թերեւս ենթադրում է, որ մյուսները վերցնելու են մանդատները:

ԱԺ ղեկավարների ընտրությանը հաջորդելու է մշտական հանձնաժողովների ստեղծումը: ԱԺ-ն կարող է ունենալ առավելագույնը 12 մշտական հանձնաժողով: Դոնթի բանաձեւով, որը կիրառվում է ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման հարցում, ՔՊ-ին կարող է բաժին հասնել 8 հանձնաժողով:

Հանձնաժողովների ձեւավորման եւ հաջորդիվ արդեն նաեւ վարչապետի ընտրության կարգի վերաբերյալ մանրամասները՝ Վահագն Հովակիմյանի հետ մեր զրույցում.

- Պարոն Հովակիմյան, ինչպե՞ս է որոշվել, որ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է լինելու:

- Դա քաղաքական որոշում է, կայացվել է վարչության նիստում, վարչությունը որոշում կայացրել է, պոտենցյալ  խմբակցությունն էլ համամիտ է որոշման հետ:

- Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը կրկին չի առաջադրվում:

- Ես տեղեկացրի քաղաքական որոշման մասին, մնացածը կարծում եմ կարելի է հետագայում պարզոն Միրզոյանին հարցնել:

- Քննարկե՞լ եք արդեն, թե ովքեր են լինելու հանձնաժողովների ղեկավարներ, քանի հանձնաժողով է ձեւավորվելու:

- Բնականաբար այդ հարցը չի քննարկվել, որովհետեւ կարող է քննարկվել այն դեպքում, երբ Ազգային ժողովը կազմավորված լինի: Առաջիկա 3 օրերին  գործադիրում իրենց գործունեությունը  շարունակող մեր գործընկերները ինքնաբացարկներ կներկայցնեն ԿԸՀ: Նման դիմումներ հավանաբար կներկայացնեն նաեւ ընդդիմության որոշ թեկնածուներ: Երբ որ այս գործընթացը կավարտվի, երբ որ խորհրդարանի կազմը ԿԸՀ որոշմամբ կհաստատվի, նոր դրանից հետո կսկսվեն մնացած քննարկումները: Ես կարող եմ մի բան ասել. այս պահին խորհրդարանն ունի 11 հանձնաժողով, սահմանադրությամբ նախատեսված է մինչեւ 12 հանձնաժողով: Թե քանի հանձնաժողով կունենա նոր խորհրդարանը՝ կորոշվի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում, քաղաքական փոքրամասնության հետ համաձայնությամբ: Եթե այս պահի դրությամբ հաշվարկենք՝ Դոնթի բանաձեւով 11 հանձնաժողովի դեպքում ստացվում է,  որ 8 հանձնաժողովի  նախագահի պաշտոն հասնում է «Քաղաքացիական պայմանագրին», 3-ը՝ «Հայաստան» դաշինքին:

- «Պատիվ ունեմ» դաշինքը չի՞ ունենում հանձնաժողովի նախագահի պաշտոն:

- Դոնթի բանաձեւով «Պատիվ ունեմ» դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում:

- Նույն Դոնթի բանաձեւով 2 հանձնաժողովի նախագահի պաշտոն ընտրում է մեծամասնությունը, հետո 1 տեղ՝ 2-րդ տեղը գրաված ուժը, եւս 2՝ մեծամասնությունը, 1՝ փոքրամասնությունը, 3՝ մեծամասնությունը, 1՝ փոքրամասնությունը եւ այսպես, մինչեւ հանձնաժողովների նախագահների տեղերը սպառվեն: Ո՞ր հանձնաժողովների նախագահների պաշտոնն եք ուզում պահել, որը տրամադրել  «Հայաստան» դաշինքին:

- Այդ բոլոր հարցերը, հանձնաժողովների նախագահների բաշխվածությունը  քննարկվելու է ԱԺ կազմավորումից հետո, երբ որ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացվեն: Դեռ որեւէ բան չի որոշվել:

- Կա՞ որեւէ հանձնաժողով, որն ամենից շատն եք ձգտում պահպանել:

- Բնականաբար հանձնաժողովներից յուրաքանչյուրն  իր ոլորտում ունի «կարեւորություն», բայց դա կքննարկվի քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում:

- Վարչապետի ընտրություն տեղի չի՞ ունենալու. Նիկոլ Փաշինյանը ավտոմատ կնշանակվի՞:

- Սահմանադրության 149 հոդվածով կարգավորվում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Մեծամասնությունը ներկայացնում է վարչապետի թեկնածուին, նախագահը նշանակում է: 2019 թվականին էլ է այդպես եղել. 2019 թվականին, եթե կհիշեք,  հունվարի 14-ին գումարվեց խորհրդարանի առաջին նստաշրջանը, նույնը օրը նախագահը վարչապետ նշանակեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:

Տպել
5380 դիտում

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը